110.0096.100211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 02 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 փետրվարի 2011 թվականի N 96-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 396-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 6-րդ կետում «միաժամանակ գործող» բառերը հանել,
2) կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«2) զբաղեցրած պաշտոնը,»,
3) կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և (կամ) Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ` ընդամենը 2 անդամ,»,
4) կարգի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«10. Սույն կարգի 9-րդ կետով կազմավորված Հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատում է Նախարարը:»,
5) կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«11. Նախարարության աշխատակազմը, Հավաստագրման հանձնաժողովի կազմավորումից հետո 12 ժամվա ընթացքում, Հավաստագրման հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հավաստագրման քննություն անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:»,
6) կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«3) անցկացնում է հավաստագրման քննությունները համաձայն Նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննությունների կազմակերպման և անցկացման կարգի» պահանջներին համապատասխան,»,
7) ուժը կորցրած ճանաչել կարգի 17-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը,
8) կարգի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«26. Հավաստագրման հանձնաժողովի լիազորությունները դադարում են բողոքարկման ժամկետը ավարտվելուց հետո:»,
9) կարգի 27-րդ և 28-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
i
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին: