040.0731.191198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 1998 թ. թիվ 731
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ հիմնելու մասին» թիվ 165 որոշմամբ հիմնված, սակայն պետական գրանցում չստացած Հայաստանի սոցիալական հիմնադրամի հիման վրա ստեղծել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
i
2. Հաստատել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի կառավարման խորհրդի կազմը (կցվում է):
(2-րդ կետն ուժը կորցրել է 25.08.99 թիվ 543 որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 731 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(կազմն ուժը կորցրել է 25.08.99 թիվ 543 որոշում)
Է. Սանդոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(խորհրդի նախագահ)
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ
հարցերի նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ
Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր
միության Հայաստանի գրասենյակի տնօրեն
Ժ. Մարկոսյան - «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական
կազմակերպության Հայաստանի
ներկայացուցչության գլխավոր տնօրեն