Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ Կ ...

 

 

020.0908.100910

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 սեպտեմբերի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 26.07.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցող Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. ապրիլի 23-ին` Հռոմում:

2. Համաձայնագրի նպատակն է հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում ոստիկանության մարմինների միջև միջազգային համագործակցությունը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- համագործակցել հանցավորության կանխարգելման, պայքարի և հետաքննության ոլորտներում,

- տեղեկություններ փոխանակել հանցավորության, հանցագործների, հանցավոր կազմակերպությունների, դրանց գործելաձևերի, կառուցվածքի և կապերի, ինչպես նաև միմյանց համապատասխան տարածքներում գործող ահաբեկչական խմբերի, դրանց գործունեության հետ կապված անձանց վերաբերյալ,

- տեղեկություններ փոխանակել ոստիկանության պաշտոնյաների ուսուցման և հանցավորության դեմ պայքարի հատուկ տեխնիկայի կիրառման, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների, մարդկանց թրաֆիկինգի և միգրանտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարում կիրառվող մեթոդների, անձնագրերի և այլ ճամփորդական փաստաթղթերի, մուտքի արտոնագրերի, մուտքի և ելքի կնիքների վերաբերյալ,

- հատուկ հետախուզական միջոցառումները համակարգելու նպատակով ձեռնարկել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են վերահսկվող առաքումները, հսկողությունը և գաղտնի օպերատիվ գործողությունները,

- հայտնաբերել և հետ ընդունել մյուս պետության տարածքում ներգաղթի համապատասխան կանոնների խախտմամբ գտնվող իրենց քաղաքացիներին:

Համաձայնագրով սահմանված են նաև աջակցության դիմումների կազմման կարգը, դիմումները մերժելու կամ բավարարելու կարգն ու պայմանները, համաձայնագրի մեկնաբանությունից կամ իրագործումից ծագող վեճերի լուծման կարգը, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, դադարեցնելու և փոփոխելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 սեպտեմբերի 2010 թվականի

ՍԴՈ-908

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.09.2010
N ՍԴՈ-908
Որոշում