Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂ ...

17.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.10.2013  -ից մինչեւ   17.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 16.07.2019 թիվ 934-Ա որոշում)

i

041.0651.170810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2010 թվականի N 651-Ա

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով ստեղծել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին`

i

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը.

2) անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (համաձայնությամբ) ներկայացուցիչների.

3) մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրել տեղեկատվություն հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման, արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի օգոստոսի 17-ի

N 651-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Երիցյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

                        (հանձնաժողովի նախագահ)

 

    Գ. Ղամարյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        առաջին բաժնի պետ

 

    Ա. Հովակիմյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Կարապետյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Վ. Պողոսյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ա. Ալեքսանյան     - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

 

    Ս. Աֆյան          - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                        տեղակալ

 

Ա. Հովհաննիսյան  - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության

կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

    Հ. Բաղմանյան      - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի

                        տեղակալ

 

    Կ. Պապոյան        - ՀՀ բնապահպանության նախարարի օգնական

 

    Մ. Երանոսյան      - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 

(կազմը փոփ. 21.10.13 թիվ 957-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.08.2010
N 651-Ա
Որոշում