040.0234.150498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 1998 թ. թիվ 234
i
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մասնավորեցման գործընթացին աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց մասնակցության կարգը (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհման գործընթացին աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 184 որոշումը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 234 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
i
1. Ընկերությունների (ձեռնարկությունների) և «փոքր» օբյեկտների մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան աշխատավորական կոլեկտիվի անդամ են համարվում`
ա) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատողները.
բ) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
գ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից կենսաթոշակի անցած և այնտեղ առնվազն 2 տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
դ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող բոլոր կարգի հաշմանդամները.
ե) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն ութ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
զ) ընկերությունների (ձեռնարկությունների) կամ «փոքր» օբյեկտների մասնավորեցման պատճառով վերակազմավորվող կամ լուծարվող վերադաս մարմինների ազատված աշխատակիցները, ովքեր տվյալ մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
է) (1-ին կետը է ենթակետն ուժը կորցրել է 03.04.03 թիվ 383-Ն որոշում)
i
ը) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատած` կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացող անձինք.
թ) տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան զինծառայության զորակոչված և զինծառայության մեջ գտնվող ու ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև ընտրովի պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անձինք:
Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ կարող են ձեռք բերել աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ միայն մեկ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում:
2. Ընկերությունների (ձեռնարկությունների) կամ «փոքր» օբյեկտների մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ընկերությունների (ձեռնարկությունների) համար 30-օրյա, իսկ «փոքր» օբյեկտների համար 15-օրյա ժամկետում սույն կարգի 1-ին կետում նշված անձինք մասնավորեցմանը մասնակցելու իրենց ցանկության մասին հայտնում են համապատասխան ընկերությանը (ձեռնարկությանը) կամ «փոքր» օբյեկտի վերադաս մարմնին ներկայացնելով անձը հաստատող, հաշմանդամության կամ կենսաթոշակ ստանալու փաստը հավաստող փաստաթղթեր:
i
3. Մասնավորեցվող ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտի վերադաս մարմնում կազմակերպվում է սույն կարգի 1-ին կետում նշված անձանց հաշվառում և գրանցում: Հաշվառումը և գրանցումը կատարվում են հատուկ մատյանում: Մատյանի ձևն ու բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը: Գրանցման պահին տվյալ ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձին տրվում է դրա մասին համապատասխան տեղեկանք (ձևը կցվում է):
(3-րդ կետը է փոփ. 03.04.03 թիվ 383-Ն որոշում)
4. Տեղեկանքում նշված աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի հրավիրման օրվա, ժամի և վայրի փոխվելու դեպքում նախաձեռնող խումբը կամ լիազորված անձը պարտավոր է աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձանց ընդհանուր ժողովի հրավիրման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացնել ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի հրավիրման օրվանից 3 օր առաջ: Կատարված փոփոխությունների մասին միաժամանակ տեղեկացվում է մասնավորեցվող ընկերությանը (ձեռնարկությանը) կամ «փոքր» օբյեկտի վերադաս մարմնին:
Ձև
___
_______________________________
(գրանցման համարը և ամսաթիվը)
ՏԵՂԵԿԱՆՔ
Տրվում է քաղաքացի _____________________________________________ - ին
(անունը, ազգանունը)
այն մասին, որ նա`
ա) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան համարվում է
__________________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի անվանումը)
աշխատավորական կոլեկտիվի անդամ.
բ) տեղեկացվել է ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի մասին, որը տեղի կունենա
199 թ. __________ - ի ______________ - ին, ժամը ____________ - ին
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
հասցեում:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ)
ԿԱՄ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԴԱՍ
ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
(ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ) _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
«____» _____________ 199 թ.