600.0208.210507
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 05 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2007 թվականի N 208-Ն
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների մասին» N 15 որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 2-ի «Կենսաբանական զանգվածից արտադրվող էլեկտրական էներգիայի առավելագույն սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը սահմանելու մասին» N 52-Ն որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 20-Ն որոշումը.
i
4) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի սահմանման մասին» N 21-Ն որոշումը.
i
5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի N 20-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 167-Ն որոշումը.
i
6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի N 15 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 80-Ն որոշումը.
i
7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 2-ի N 52-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 81-Ն որոշումը.
i
8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի N 20-Ն և N 21-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 86-Ն որոշումը.
i
9) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումը.
i
10) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 167-Ն որոշումը.
i
11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի N 21-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 207-Ն որոշումը.
i
12) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի N 166-Ն որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին» N 175 որոշումը.
i
13) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 246-Ն որոշումը:
i
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի» N 6` «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկա» հավելվածի նախաբանի`
1) 1-ին պարբերությունը «սկզբունքները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի» 1-ին կետի 1), 2) և 3) ենթակետերով նշված փոքր հիդրոէլեկտրակայանների:» բառերով.
2) 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
(2-րդ կետն ուժը կորցրել է 15.06.07 թիվ 272-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 4-ից: