050.0191.010606
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 06 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2006 թվականի N 191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1.1. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երրորդ պարբերության «ե1» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
1.2. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երրորդ պարբերության «զ» ենթակետից հանել «(բացառությամբ սույն կետի «ե1» ենթակետով սահմանված ակտիվների)» բառերը:
i
1.3. Կանոնակարգ 2-ի 41-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ն3.1 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:
1.4. Կանոնակարգ 2-ի 41-րդ կետում երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ` հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների գծով Ն31 նորմատիվը հաշվարկելիս հաշվարկի մեջ ընդգրկվում են միայն.
ա) դուստր կազմակերպության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջները, և
բ) դուստր կազմակերպության կողմից այլ անձանց (որոնք չեն հանդիսանում դուստրի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածություն հանդիսացող միջոցները (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով):
Դուստր կազմակերպության նկատմամբ պահանջները հաշվարկի մեջ չեն ընդգրկվում:
Սույն դրույթը տարածվում է բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) վրա, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում` Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:»:
i
1.5. Կանոնակարգ 2-ի 43-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ն3.2 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:
1.6. Կանոնակարգ 2-ի 43-րդ կետում երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների գծով Ն3.2 նորմատիվը հաշվարկելիս հաշվարկի մեջ ընդգրկվում են միայն.
ա) դուստր կազմակերպության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջները, և
բ) դուստր կազմակերպության կողմից այլ անձանց (որոնք չեն հանդիսանում դուստրի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածություն հանդիսացող միջոցները (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով):
Դուստր կազմակերպության նկատմամբ պահանջները հաշվարկի մեջ չեն ընդգրկվում:
Սույն դրույթը տարածվում է բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) վրա, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում` Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:»:
i
1.7. Կանոնակարգ 2-ի 44-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Ն4.1, Ն4.2 նորմատիվները չեն հաշվարկվում բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) նկատմամբ, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում` Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:»:
i
1.8. Կանոնակարգ 2-ի 45-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ն4.1 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:
1.9. Կանոնակարգ 2-ի 46-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ն4.2 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:
i
1.10. Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ