Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

102.0076.120506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206147

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 մայիսի 2006 թվականի N 76-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 66 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի փետրվարի 13-ի «Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 66 հրամանի մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) «Պարտապանից սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագիր վերցնելու» կարգի 4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«- մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով»:

i

2) «Կատարողական վարույթով պարտապան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին հայտարարագրի լրացման» կարգը լրացնել նոր 16-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«16. «Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

ա/ 2-րդ «գտնվելու վայրը» սյունակում լրացվում է վերջին վեց ամիսների ընթացքում հայտարարատուի կողմից օտարված անշարժ գույքի գտնվելու վայրը.

բ/ 3-րդ «բնակելի /հասարակական, արտադրական և այլ/ հողամաս, տրանսպորտի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված օտարված անշարժ գույքի տեսակը, տրանսպորտային միջոցի մակնիշը.

գ/ 4-րդ «երբ է վաճառվել, տարին, ամիսը, գնորդի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի օտարման օրը, գնորդի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը» առանձին-առանձին.

դ/ 5-րդ «վաճառքի գինը» սյունակում լրացվում է օտարված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի վաճառքի գինը /ՀՀ դրամով կամ արտարժույթով/:

i

3) «Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների, կազմի և քանակի մասին» հայտարարագիրը լրացնել նոր 12-րդ բաժնով` հետևյալ բովանդակությամբ.

._________________________________________________________________________.

|12. Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և                 |

|    տրանսպորտային միջոցներ                                               |

|_________________________________________________________________________|

|NN | Գտնվելու |Բնակելի (հասարակական,| Երբ է վաճառել, տարին,    | Վաճառքի |

|ը/կ| վայրը    |արտադրական և  այլ)   | ամիսը, գնորդի անուն,     | գինը    |

|   |          |հողամաս, տրանսպորտի  | ազգանուն, բնակության կամ |         |

|   |          |տեսակը               | հաշվառման վայրը          |         |

|___|__________|_____________________|__________________________|_________|

| 1 |    2     |         3           |            4             |      5  |

|___|__________|_____________________|__________________________|_________|

| 1.|          |                     |                          |         |

|___|__________|_____________________|__________________________|_________|

| 2.|          |                     |                          |         |

|___|__________|_____________________|__________________________|_________|

| 3.|          |                     |                          |         |

|___|__________|_____________________|__________________________|_________|

| 4.|          |                     |                          |         |

._________________________________________________________________________.

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
03.05.2006
N 76-Ն
Հրաման