050.0031.170205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 02 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2005 թվականի N 31-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 20-ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի ««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» Հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. Հավելվածի 4-րդ կետում
i
ա/ 4.4 «գործարքի նպատակ» վավերապայմանի լրացման մեջ` «(...համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի)» բառերը փոխարինել` «(...համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի), ընդ որում, ֆիզիկական անձ-հաճախորդի կողմից «դրամարկղի ելքի օրդեր» փաստաթղթի կիրառման ժամանակ, որպես գործարքի նպատակ նշվում է «կանխիկացում», եթե հաճախորդի կողմից այլ բան սահմանված չէ.» բառերով:
բ/ լրացնել նոր 4.6-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
i
«4.6 «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով լրացնելու պահանջը պարտադիր է: Տվյալ վավերապայմանը կարող է լրացվել ինչպես հաճախորդի, այնպես էլ բանկի կողմից, ընդ որում, հաճախորդի կողմից բանկ ներկայացվող փաստաթղթերի «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով կարող է չլրացվել, եթե բանկի ներքին կանոնակարգերով սահմանված են դրույթներ, համաձայն որոնց հաճախորդի կողմից ներկայացվող վճարային փաստաթղթերի մշակման (կամ կատարման) ժամանակ որևէ եղանակով արտատպվում են (նշվում են) «գումարը և արժույթը» վավերապայմանը բառերով, և այդ փաստաթղթի մեկ օրինակը բանկի աշխատակցի կողմից անմիջապես տրամադրվում է (վերադարձվում է) հաճախորդին:»
1.2. Հավելվածի 15-րդ կետի աղյուսակում`
i
ա) 6-րդ կետի 6.5-րդ ենթակետի «պարտադիր» բառը փոխարինել «ոչ պարտադիր» բառերով.
բ) 7-րդ կետի 7.5-րդ ենթակետի «պարտադիր» բառը փոխարինել «ոչ պարտադիր» բառերով.
1.3. Հավելվածը լրացնել 13.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
i
«13.1. Աղյուսակի «6. Դրամարկղի մուտքի օրդեր»-ում «6.6 դեբետագրվող հաշիվ» և «7. Դրամարկղի ելքի օրդեր»-ում «7.9 կրեդիտագրվող հաշիվ» դաշտերը բանկը կարող է լրացնել` նշելով հաշվեհամար կամ կոդեր, որոնք կիրառվում են բանկում, եթե դրանց կիրառման պարզաբանումները կարգավորված են բանկի ներքին կանոնակարգերով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ