Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 46 ...

 

 

040.1618.021204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1618-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 466 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականների ձևերը հաստատելու մասին» N 466 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

ա) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ կետով.

«3.1. Սահմանել, որ գոյություն ունեցող և դեռևս չօգտագործված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները ենթակա են օգտագործման` մինչև դրանց ամբողջությամբ սպառվելը».

բ) որոշմամբ հաստատված`

i

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 2 ձև) լրացնել`

«Սույն վկայականը կազմված է երկու օրինակից, մեկը տրվում է սեփականատիրոջը (օգտագործողին), մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերից հետո` «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառով.

ԳՐԱՎԻ, ՀԻՓՈԹԵՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 3 ձև) լրացնել`

i

«Սույն վկայականը կազմված է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է վարկատուին, մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,

նույն վկայականից հանել «ԳՐԱՎԱՏՈՒ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)» և «ԳՐԱՎԱՌՈՒ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)» բառերը.

i

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 4 ձև) լրացնել`

«Սույն վկայականը կազմված է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է վարձակալին, մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2004
N 1618-Ն
Որոշում