103.0067.260504
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 05 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304122
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 ապրիլի 2004 թվականի N 67-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 28 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 16.12.1997 թ. թիվ 586, 19.12.1997 թ. թիվ 595, 24.12.1997 թ. թիվ 605 և 28.01.1998 թ. թիվ 35 որոշումների.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում անվանաքարտ կրելու կարգը հաստատելու մասին» N 28 հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հունվարի 30-ի N 28 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում անվանաքարտ կրելու կարգում (հավելված 1) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«5. Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը` նվազագույնը 30մմ x 40մմ չափսերով».
բ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Անվանաքարտը վավերացվում է գործատուի ստորագրությամբ և կնիքով».
գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«8. Անվանաքարտի նվազագույն չափսերն են` 54մմ x 86մմ, իսկ տառերի նվազագույն չափսը 5մմ».
դ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտների անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողի անվանաքարտի վրա, պաշտոնի փոխարեն, կատարվում է «Անհատ ձեռնարկատեր» նշումը և գրվում է անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը»:
3. Առևտրի և ծառայությունների վարչության պետ Գ. Քոչարյանին`
5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
Հավելված 2
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թ. ապրիլի 5-ի
N 67-Ն հրամանի
Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում աշխատողների անվանաքարտի օրինակելի ձևերը`
1. Կազմակերպության աշխատողների անվանաքարտի օրինակելի ձևը
86մմ
<_______________________________________________>
/ \._______________________________________________.
| | 30մմ Կազմակերպության |
| | <____________> անվանումը |
| | .____________./ \ |
| | | լուսանկարի | | Անունը |
| | | տեղը | | Ազգանունը |
54մմ | | | | | 40մմ |
| | | | | Զբաղեցրած |
| | | .______. պաշտոնը |
| | | | Կ.Տ. | |
| | .__________| | __________________ |
| | .______. (ստորագրություն) |
| | |
\ /._______________________________________________.
2. Անհատ ձեռնարկատիրոջ անվանաքարտի օրինակելի ձևը
86մմ
<_______________________________________________>
/ \._______________________________________________.
| | 30մմ |
| | <____________> Անունը |
| | .____________./ \ Ազգանունը |
| | | լուսանկարի | | |
| | | տեղը | | |
54մմ | | | | | 40մմ Անհատ |
| | | | | ձեռնարկատեր |
| | | .______. վկայականի համարը |
| | | | Կ.Տ. | |
| | .__________| | __________________ |
| | .______. (ստորագրություն) |
| | |
\ /._______________________________________________.