(ուժը կորցրել է 15.11.02 թվականից` 03.07.02 ՀՕ-410-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
i
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. |
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
i
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը կամավոր հիմունքներով միավորված Հայաստանի Հանրապետության ընտրական տարիք ունեցող քաղաքացիների միավորում է, ունի ծրագիր ու կանոնադրություն, ընտրությունների միջոցով մասնակցում է պետական իշխանության մարմինների կազմավորմանը, դրանց գործունեությանը, ինչպես նաև հանրապետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին:
ՀՈԴՎԱԾ 2. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ |
i
Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կազմակերպությունը կազմավորվում է հասարակական-քաղաքական կազմակերպության համագումարում կամ հիմնադիր ժողովում հասարակական-քաղաքական կազմակերպության ծրագրի, կանոնադրության հաստատմամբ, ղեկավար մարմինների ընտրությամբ:
i
Արդարադատության և ներքին գործերի նախարարություններում, պետական անվտանգության կոմիտեում, դատախազությունում, պետական արբիտրաժում, դատական մարմիններում, մաքսային ծառայությունում աշխատող, ինչպես նաև բանակում ծառայող քաղաքացիները նշված մարմիններում աշխատելու կամ ծառայելու ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
i
ՀՈԴՎԱԾ 3. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ |
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում` ղեկավարվելով իր կանոնադրությամբ և ծրագրով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպություններն իրավահավասար են:
Հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար մարմինը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
i
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը իրավունք չունի` - ղեկավարվել Հայաստանի տարածքից դուրս գործող կազմակերպությունների,
պետական մարմինների կողմից, մտնել այդ կազմակերպությունների կազմակերպական
կառուցվածքի մեջ. - ձեռնարկել Հայաստանի Հանրապետության իշխանության պետական և քաղաքական
i
կարգի բռնի փոփոխություն, քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ
ուղղված բռնի գործողություններ, հանդես գալ նման կոչերով, համագործակցել
բռնություն ձեռնարկող կազմակերպությունների հետ. - հրահրել թշնամանք ազգային, ռասայական, կրոնական, սոցիալիստական խմբերի
i
միջև. - ֆինանսական և նյութական օգնություն ստանալ Հայաստանի Հանրապետության
տարածքից դուրս գտնվող աղբյուրներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության
պետական մարմիններից, պետական հաստատություններից, բացառությամբ օրենքով
սահմանված դեպքերի. - հիմնել կազմակերպական կառուցվածքներ պետական մարմիններում, ինչպես
i
նաև հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում,
ուսումնական հաստատություններում. - ունենալ ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտներ,
բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. - զբաղվել օրենսդրությանը հակասող այլ գործունեությամբ:
Հասարակական-քաղաքական կազմակերպությունների օրինական գործունեությանը
խոչընդոտելը հետապնդվում է օրենքով:
ՀՈԴՎԱԾ 4. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ |
i
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը կատարվում է դիմումը, կանոնադրությունը, համագումարի կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, եթե սույն օրենքի պահանջները խախտված չեն:
i
Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը մերժվում է, եթե արդեն գրանցված է նույն անվանմամբ այլ հասարակական-քաղաքական կազմակերպություն:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը մերժելու դեպքում այդ մասին հիմնադիրները իրազեկ են պահվում գրավոր, ոչ ուշ, քան գրանցման համար նախատեսված ժամկետի ավարտից երեք օր հետո, նշելով մերժման պատճառները:
Կանոնադրության փոփոխությունները գրանցվում են սույն հոդվածում սահմանված կարգով:
i
Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման պահից հասարակական-քաղաքական կազմակերպությունը, ինչպես նաև կանոնադրության մեջ թվարկված կազմակերպությունները ձեռք են բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
i
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը գրանցելու մերժումը կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանին:
ՀՈԴՎԱԾ 5. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
i
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որն իր անօրինական գործողություններով նյութական կամ բարոյական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, քաղաքացիներին կամ թույլ տվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 6. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Հասարակական-քաղաքական կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել շինություններ, դրամական, փոխադրական միջոցներ, գույք, որոնք անհրաժեշտ են իր ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար:
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը պետական ձեռնարկությունների, հասարակական կազմակերպություննեի ու քաղաքացիների հետ վարկային հիմունքներով կամ վարձակալական պայմանագրով կարող է օգտվել նրանց շինություններից և գույքից:
Հասարակական-քաղաքական կազմակերպության միջոցները գոյանում են անդամավճարներից, հրատարակչական գործունեությունից, ոչ պետական աղբյուրներից ստացող նվիրատվություններից, ժառանգություն ստացվող գույքից, մշակութային միջոցառումներից:
i
Հասարակական-քաղաքական կազմակերպության եկամուտները ենթակա են հարկման` օրենքով սահմանված կարգով:
Հասարակական-քաղաքական կազմակերպության եկամուտների, դրանց աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև սեփականության օրինականությունը ենթակա է պետական ֆինանսական վերահսկողության:
i
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը ֆինանսական մարմիններին ներկայացնում է հայտարարություն տարեկան ֆինանսական գործունեության մասին, որը հրապարակվում է մամուլում:
i
ՀՈԴՎԱԾ 7. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ արդարադատության նախարարության ներկայացմամբ հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը կասեցնում կամ արգելում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեության կասեցման դեպքում նրա ղեկավար մարմիններին գրավոր տեղեկություն է տրվում որոշման և հասարակական-քաղաքական կազմակերպության կողմից թույլ տրված օրենքի խախտումների մասին, նշանակվում է այդ խախտումների վերացման ժամկետ:
Օրենքի խախտումների վերացումից հետո հասարակական-քաղաքական կազմակերպությունը այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, որը Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նշանակած ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հասարակական-քաղաքական կազմակերպությանը գործունեությունը շարունակելու թույլատվություն է տալիս:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեության կասեցման մասին որոշումը Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանը կարող է վերանայել արդարադատության նախարարության ներկայացմամբ:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեության կասեցման ընթացքում նրան արգելվում է օգտվել սույն օրենքով նախատեսված իրավունքներից:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը կարող է կասեցվել մինչև վեց ամիս ժամկետով:
Եթե հասարակական-քաղաքական կազմակերպությունը իր գործունեության կասեցումից հետո չի վերացնում խախտումները կամ կասեցման օրից մեկ տարվա ընթացքում թույլ է տալիս օրենքի նոր խախտում, նրա գործունեությունը կասեցվում է մեկ տարով, սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով:
Գործունեության կրկնակի կասեցումից հետո մեկ տարվա ընթացքում օրենքների նոր խախտման դեպքում հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը կարող է արգելվել սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով:
i
ՀՈԴՎԱԾ 8. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ |
Հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության օրինականությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության օրինականության վերաբերյալ արդարադատության նախարարություն դիմելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հասարակական, հասարակական- քաղաքական կազմակերպությունները, պետական մարմինները, այլ իրավաբանական անձինք: