Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130- ...

 

 

040.0320.230304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2004 թվականի N 320-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 73-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

i

ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների 23-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«23. Բաժանորդին մատակարարված խմելու ջրի ծավալը հաշվարկվում է տեղադրված ջրաչափի ցուցմունքով, որի գրանցումները կարող են կատարվել ինչպես ջրամատակարարի կողմից` յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդող ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը, այնպես էլ ջրամատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրով նախատեսված կարգով, իսկ ջրաչափի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներով: Ջրամատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրով կարող է նախատեսվել, որ ջրաչափի ցուցմունքը կարող է վերցվել նաև բաժանորդի կողմից, որը պարտավոր է կատարել համապատասխան հաշվարկներ, ներկայանալ համապատասխան բանկ կամ փոստային բաժանմունք և կատարել համապատասխան վճարումներ: Ընդ որում, բաժանորդի կողմից հաշվարկված ծախսի կամ վճարված գումարի նկատմամբ կասկած առաջանալու դեպքում ջրամատակարարն իրավունք ունի ստուգելու նշված ծախսի և վճարված գումարի ճշտությունը: Նշված դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել տարբերությունը».

i

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«ա) բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերում` Երևան քաղաքում` մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության մնացած մարզերում մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը».

գ) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում`

հանել «և բազմաբնակարան շենքի մուտքագծին ընդհանուր ջրաչափական սարքի տեղադրումը» բառերը,

«200 լիտր» բառերը փոխարինել «100 լիտր» բառերով,

«250 լիտր» բառերը փոխարինել 150 լիտր» բառերով».

դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ կետով.

i

«4.1. Սահմանել, որ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի առկայության դեպքում բազմաբնակարան շենքերի ջրաչափական սարքեր չունեցող բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի օգտագործած ջրաքանակը մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում մեկ անձին օրական հաշվարկվում է 200 լիտր (Երևան քաղաքում` 250 լիտր), 2004 թվականի ապրիլի 1-ից մինչև 2005 թվականի (Երևան քաղաքում` 2004 թվականի) հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում մեկ անձին օրական հաշվարկվում է 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր)` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2004 թվականի փետրվարի 27-ի N 25-Ն և N 26-Ն որոշումներով հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագների հաշվարկով, իսկ 2005 թվականի (Երևան քաղաքում` 2004 թվականի) հուլիսի 1-ից հետո` սույն որոշման 4-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով».

i

ե) որոշման 11-րդ կետում «հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2004
N 320-Ն
Որոշում