Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱ ...

 

 

040.1282.231003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2003 թվականի N 1282-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» և «Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Լիճքի հիմնական դպրոց» և «Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Վերին Գետաշենի հիմնական դպրոց» և «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում`

i

ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը,

ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը` Վանաձորի N 23 դպրոցին թույլատրելով իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր.

բ) որոշման N 6 հավելվածի 2-րդ կետում`

i

ուժը կորցրած ճանաչել վեցերորդ և յոթերորդ պարբերությունները,

ուժը կորցրած ճանաչել ութերորդ պարբերությունը` Սևանի N 8 դպրոցին թույլատրելով իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր,

ուժը կորցրած ճանաչել տասներորդ պարբերությունը` Երանոսի N 2 դպրոցին թույլատրելով իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր.

i

գ) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «Տեղ գյուղի N 1» բառերը` Տեղ գյուղի N 1 դպրոցին թույլատրելով իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2003
N 1282-Ն
Որոշում