040.0391.220403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2003 թվականի N 391-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2168-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու մասին» N 2168-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
i
ա) որոշման 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ստեղծել
2004 թվականին` 250 աշխատատեղ` 40 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով,
2005 թվականին` 400 աշխատատեղ` 50 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով,
2006 թվականին` 600 աշխատատեղ` 60 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով,
գ) արտադրական ծավալները հասցնել
2003-2004 թվականներին` 2 մլն ԱՄՆ-ի դոլարի.
2005 թվականին` 3 մլն ԱՄՆ-ի դոլարի.
2006 թվականին` 5 մլն ԱՄՆ-ի դոլարի».
բ) որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր, որում նախատեսել, որ «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության է տրամադրվում 99 տարի ժամկետով` հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, հետագայում հողամասը կադաստրային արժեքով գնելու իրավունքով»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ