Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0313.100403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2003 թվականի N 313-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 17505,7 հազար դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան» պետական հիմնարկի տնօրինության` 3753,3 հազար դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են` պատմական, հնագիտական հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը.

բ) «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում.

բ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում.

գ) հրատարակչական գործ:

i

6. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` 1-ամսյա ժամկետում`

ա) ապահովել «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

բ) հաստատել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:

8. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 7-ի N 313-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«էՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն է, որն ստեղծվել է պատմական, հնագիտական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) ամբողջական պահպանումն ապահովելու նպատակով:

Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան» պետական հիմնարկի իրավահաջորդն է:

Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2. Կազմակերպության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

4. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր (կամ մասնակից) կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ:

6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

7. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` հիմնադրի պարտավորությունների համար:

Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

8. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Էրեբունի» արգելոց-թանգարան» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` «Իստօրիկօ-առխեօլօգիչեսկիյ մուզեյ-զապօվեդնիկ «Էրեբունի» գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա,

ռուսերեն կրճատ` «Մուզեյ-զապօվեդնիկ «Էրեբունի» ԳՆՕ,

անգլերեն լրիվ` «Erebuni» museum-reservation» Non-commercial State organization,

անգլերեն կրճատ` «Erebuni» museum-reservations» NSO:

9. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Էրեբունու 38:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմական, հնագիտական հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:

11. Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան կազմակերպությունը`

ա) իրականացնում է արգելոց-թանգարանի և նրա պահպանական գոտու տարածքում հուշարձանների պահպանությունը.

բ) մշակում և լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում արգելոց-թանգարանի հեռանկարային զարգացման գլխավոր հատակագիծը.

գ) որպես պատվիրատու` կազմակերպում է արգելոցի հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման և հարմարեցման աշխատանքների իրականացումը.

դ) կազմակերպում և իրականացնում է արգելոցի պատմամշակութային ժառանգության օբյեկտների ուսումնասիրումը և գիտական հետազոտումը, հայտնաբերում և իրականացնում է դրանց անձնագրավորումը.

ե) հաստատում է արգելոցի կազմում ընդգրկված շենքերի և շինությունների օգտագործման ու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը.

զ) քննարկում և իր իրավասության սահմաններում որոշումներ է ընդունում մշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածության վտանգի առաջացման դեպքում ամեն տեսակի աշխատանքների և տնտեսական գործունեության դադարեցման մասին: Իրավապահ համապատասխան մարմիններին փոխանցելու նպատակով կազմում է ակտեր և արձանագրություններ արգելոցի հուշարձաններին և նրա տարածքին հասցված վնասին համապատասխան պատասխանատվություն սահմանելու համար.

է) արգելոցի հուշարձանների և նրա տարածքի պահպանության ու պահպանվածության պայմանակարգն ու կանոնակարգը խախտելու դեպքում հայց է հարուցում հուշարձանն օգտագործողի դեմ.

ը) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հայտնաբերում ու հավաքում` գիտարշավների, գնումների, նվիրատվությունների, կտակների միջոցով.

թ) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարանը.

ժ) կազմակերպում է պատմամշակութային արժեքների վերականգնման գիտամեթոդական խորհրդի, թանգարանային հավաքածուի գնման հանձնաժողովի աշխատանքները.

ժա) կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ.

ժբ) պատրաստում և հրատարակում է աշխատություններ, մենագրություններ, ուղեցույցներ, կատալոգներ, գիտահանրամատչելի, գիտատեղեկատու, քարոզչական ու գովազդային նյութեր.

ժգ) կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ ու ցուցահանդեսներ.

ժդ) իրականացնում է պատմամշակութային ժառանգության վերաբերյալ քարոզչական, գիտալուսավորչական և կրթական միջոցառումներ:

12. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում.

բ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց` հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում.

գ) հրատարակչական գործ:

13. Կազմակերպության մասնաճյուղերն են`

ա) «Կարմիր բլուր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը,

բ) «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈԻԹՅՈՒՆԸ

 

14. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:

Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվությունները և հատկացումները:

15. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

16. Կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

17. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

18. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

19. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

20. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

21. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

22. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:

23. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

24. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

25. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինն ու գործադիր մարմինը` տնօրենը:

26. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը:

27. Լիազորված պետական մարմինը`

ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.

գ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

դ) իրականացնում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

զ) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է նրա գործունեության վերստուգման արդյունքները.

է) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

ը) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

ժա) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

28. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմնի ղեկավարը:

29. Կազմակերպության տնօրենին պաշտոնի նշանակելն ու պաշտոնից ազատելը կարգավորվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

30. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ նրա կողմից լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության ու կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

31. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

32. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

33. Կազմակերպության տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

ը) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

թ) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

34. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

35. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է կազմակերպության տնօրենի տեղակալներից մեկը:

36. Կազմակերպության աշխատողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության առանձին ստորաբաժանումների ու աշխատանքային ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

37. Կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտամեթոդական խորհուրդ, թանգարանային հավաքածուների գնման և որակավորման հանձնաժողովներ:

Գիտամեթոդական խորհրդի, ինչպես նաև թանգարանային հավաքածուների գնման ու որակավորման հանձնաժողովների կազմը և կանոնակարգը հաստատում է կազմակերպության տնօրենը` համաձայնեցնելով լիազորված պետական մարմնի հետ:

Խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են կազմակերպության տնօրենի հրամաններով:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

38. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կազմակերպության լրացուցիչ ֆինանսական աղբյուրներն են`

ա) հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

բ) բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

գ) կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան գործունեությունից ստացված միջոցները:

39. Արգելոցի տարածքում էքսկուրսիաների, գիտալուսավորչական, կուլտուրմասսայական աշխատանքների կազմակերպման ու անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է կազմակերպությանը: Այլ կազմակերպություններ արգելոցի տարածքներում նշված գործունեությամբ կարող են զբաղվել արգելոցի հետ կնքված համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում:

40. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` հետևյալ ուղղություններով`

ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) կազմակերպության աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումներով, հավելավճարներով և այլ խրախուսման միջոցներով.

գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

դ) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ կազմակերպված դասընթացներին մասնակցություն.

ե) լիազորված պետական մարմնի կողմից նախատեսված այլ ուղղություններ:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

41. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

42. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

43. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

44. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

45. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

46. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2003
N 313-Ն
Որոշում