Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ ...

15.05.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.01.1997  -ից մինչեւ   15.05.1997  -ը:
 

(ուժը կորցրել է 15.05.97 թիվ 136 որոշմամբ)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 1996 թ. թիվ 136

 

i

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ

(կանոնակարգ 2-ի) մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի գործունեության կարգավորման, բանկային գործունեության տնտեսական նորմատիվների կանոնակարգ 2-ը»:

2. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի վարչության հետևյալ որոշումները և դրանց առանձին կետերը.

1994թ. ապրիլի 21-ի «ՀՀ տարածքում գործող ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու մասին» թիվ 20,

1994թ. մայիսի 25-ի «ՀՀ տարածքում գործող ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրման կանոնակարգի հաստատման մասին» թիվ 36,

1994թ. մայիսի 30-ի «Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի ինդեքսավորման մասին» թիվ 40,

i

1994թ. օգոստոսի 10-ի «ՀՀ տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձևավորման կարգի մասին» թիվ 67,

i

1994թ. սեպտեմբերի 26-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 78

i

1994թ. նոյեմբերի 30-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. օգոստոսի 18-ի «ՀՀ տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձևավորման կարգի մասին» թիվ 67 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 111,

i

1994թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ տարածքում գործող բանկերի հաշվեկշիռների արտարժութային հոդվածների վերագնահատման արդյունքը սեփական միջոցների հաշվարկում չընդգրկելու մասին» թիվ 153,

i

1995թ. հունվարի 20-ի «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից իրենց հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին, անդամներին և ստորաբաժանման ղեկավարներին վարկեր տրամադրելու գծով սահմանափակումներ մտցնելու մասին» թիվ 2,

i

1995թ. հունվարի 24-ի «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով գործառնությունները ժամանակավորապես սահմանափակելու մասին» թիվ 13,

i

1995թ. փետրվարի 15-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. հոկտեմբերի 4-ի «ՀՀ բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների մասին» թիվ 97 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 21,

i

1995թ. փետրվարի 17-ի «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերի թողարկման մասին» թիվ 29,

1995թ. փետրվարի 24-ի «ՀՀ տարածքում գրավատների գրանցման, արտոնագրման, գործունեության կանոնակարգման և դադարեցման կարգի մասին» թիվ 35,

i

1995թ. փետրվարի 24-ի «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղներով, քարերով և այլ արժեքներով գործառնություններ իրականացնելու մասին» թիվ 40,

i

1995թ. ապրիլի 20-ի «ՀՀ կենտրոնական բանկի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված կարգում և սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 65,

i

1995թ. ապրիլի 20-ի «Գրավատների և ապահովագրական ընկերությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրումը դադարեցնելու մասին» թիվ 76,

i

1995թ. ապրիլի 28-ի «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների մասին» թիվ 78,

i

1995թ. մայիսի 16-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. ապրիլի 28-ի թիվ 78 որոշման և այդ որոշմամբ հաստատված հրահանգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 84,

i

1995թ. հունիսի 30-ի «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով բանկային գործառնություններ իրականացնելու մասին» թիվ 109,

i

1995թ. հուլիսի 29-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. ապրիլի 28-ի թիվ 78 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 133,

i

1995թ. սեպտեմբերի 22-ի «ՀՀ տարածքում գործող ռեզիդենտ բանկերի և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի կողմից թղթակցային հաշիվների բացման և վարման մասին» թիվ 156,

i

1995թ. նոյեմբերի 10-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 181,

i

1995թ. դեկտեմբերի 8-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման հրահանգի մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 193,

1995թ. դեկտեմբերի 15-ի «ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ դրամով պարտադիր պահուստավորման հաշիվների փակման և ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 205,

1995թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից վարկերի գծով հաշվարկված տոկոսագումարները հաշվեկշռից դուրս գրելու և դրանք ետհաշվեկշռում հաշվառելու մասին» թիվ 219,

1996թ. հունվարի 12-ի մ ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. օգոստոսի 10-ի թիվ 67 և 1994թ. նոյեմբերի 30-ի թիվ 111 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 16,

1996թ. փետրվարի 23-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. հուլիսի 29-ի թիվ 133 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 35,

1996թ. մարտի 15-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թ. օգոստոսի 10-ի թիվ 67 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձևավորման» կարգում փոփոխություն կատարելու մասին» թիվ 49,

1996թ. մարտի 29-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. դեկտեմբերի 25-ի թիվ 219 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 63,

1996թ. ապրիլի 12-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. ապրիլի 28-ի «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների մասին» թիվ 78 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 78,

1996թ. մայիսի 10-ի «ՀՀ տարածքում գործող ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի համար ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափերի սահմանման մասին» թիվ 89,

i

1996թ. հուլիսի 12-ի «Բանկերի միջմասնաճյուղային շրջանառության հաշվառման նոր կարգ սահմանելու մասին» թիվ 112,

i

1996թ. հուլիսի 12-ի «Բանկերում հիմնական միջոցների հաշվառման նոր կարգ սահմանելու մասին» թիվ 115,

1994թ. մայիսի 18-ի «ՀՀ լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում ընդհանուր կապիտալի հաշվին արտարժույթի առուծախի իրականացման մասին» թիվ 34 որոշմամբ հաստատված կարգի 4, 5, 6 և 10 կետերը,

i

1994թ. սեպտեմբերի 5-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված ՀՀ լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 74 որոշման 2, 3, և 6 կետերը,

i

1995թ. հուլիսի 14-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության նախկինում ընդունած որոշումները ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995թ. ապրիլի 28-ի «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների մասին» թիվ 78 որոշմանը համապատասխանեցնելու մասին» թիվ 117 որոշման 2, 3, 4, 5 և 6 կետերը,

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի աշխատակիցների համար կազմակերպել և անցկացնել սեմինար-դասընթացներ` նվիրված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի քննարկմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

/փոփ. 13.09.96 թիվ 6 որոշում/

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի վարչության

1996թ. օգոստոսի 9-ի թիվ 136 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ- 2

 

ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Բանկերի գործունեության կարգավորման իրավական հիմքերը

 

1.1. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներով, այլ օրենքներով, սույն կանոնակարգով և Կենտրոնական բանկի այլ նորմատիվ ակտերով:

1.2. Բանկերի վրա տարածվում են բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ օրենքները և այլ իրավական ակտերը, եթե «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը այլ կանոններ չի սահմանում:

 

2. Ֆինանսական գործառնությունները

 

2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`

(ա) ընդունել ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդներ` տոկոսներով կամ առանց տոկոսի.

(բ) տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում` տալ բանկային փոխառություններ, հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.

(գ) տրամադրել բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ).

(դ) բացել և վարել հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվներ.

(ե) մատուցել վճարահաշվարկային ծառայություններ և (կամ) այլ կերպ սպասարկել հաճախորդների հաշիվները.

(զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր և այլ գործիքներ, նման այլ գործառնություններ կատարել.

(է) ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեություն իրականացնել.

(ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց արժեթղթերն ու ներդրումները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում).

(թ) գնել, վաճառել և կառավարել թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորներ և մետաղադրամ.

(ժ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.

(ժա) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).

(ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.

(ժգ) մատուցել ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն.

(ժդ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի ետ ստացման գործունեություն:

2.2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնելու «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխում նախատեսված ֆինանսական գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում նույն օրենքի նպատակներին և էականորեն չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:

2.3. Բանկերը կարող են կնքել քաղացիաիրավական ցանկացած գործարք, որը անհրաժեշտ կամ նպատակահարմար է օրենսդրությամբ թույլատրված գործունեությունն իրականացնելու համար:

Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

2.4. Օտարերկրյա բանկի մասնաճյուղերը ՀՀ տարածքում ավանդներ չեն կարող ընդունել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից (կազմակերպություններից):

2.5. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար չեն սահմանվում բանկային գործունեության տնտեսական նորմատիվներ, բացառությամբ ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվի:

i

2.6. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումները, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից կարող է`

ա) գնել և վաճառել պետական արժեթղթեր, սպասարկել հավաստագրված, լիմիտավորված և ճանապարհային չեկեր, վճարային քարտեր,

բ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ճյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ կատարել:

/խմբ. 10.01.97 թիվ 15.0006 որոշում/

2.7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են գնել, վաճառել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր և այլ արժեքներ:

 

3. Ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն

 

3.1. Բանկերը կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն` իրենց կամ հաճախորդի անունից և հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր և ներդրումային այլ արժեթղթեր գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել, ինչպես նաև տեղաբաշխման նպատակով ձեռք բերել այլ անձանց (թողարկողների) բաժնետոմսերը, պարտատոմսերը և ներդրումային այլ արժեթղթերը (բաժանորդագրական գործունեություն):

Բանկերին արգելվում է տեղաբաշխել որևէ անձի արժեթղթեր և միաժամանակ այդ անձին` տվյալ արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:

3.2. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնելը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը`

(ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն է.

(բ) մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը.

(գ) բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը:

3.2 (ա) և 3.2 (բ) ենթակետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում բացառապես սույն կանոնակարգով նախատեսված գործունեություն կամ գործառնություններ իրականացնող անձանց, այդ թվում` բանկերի կապիտալում բանկերի մասնակցության վրա: Բանկը տվյալ անձանց հաշվեկշիռները միավորում է իր հաշվեկշռում համաձայն «Հաշվապահական հաշվառումն բանկերում» կանոնակարգ - 5, եթե տվյալ անձանց կապիտալում բանկի մասնակցությունը գերազանցում է կանոնադրական հիմնադրամի 50 տոկոսը:

Բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և սույն կանոնակարգի իմաստով նշանակալից է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում`

(ա) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 տոկոսից ավելին, եթե տվյալ անձը բաժնետիրական ընկերություն է,

(բ) տվյալ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակիցն ունի 10 տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ անձը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է,

(գ) մասնակցի ձայնը գերազանցում է տվյալ իրավաբանական անձի մասնակիցների ձայների ընդհանուր թվի 10 տոկոսը, եթե տվյալ անձը կոոպերատիվ է:

3.3. Կենտրոնական բանկը սույն գլխի 3.2 ենթակետով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը Կենտրոնական բանկը քննարկում է տասնօրյա ժամկետում և համաձայնություն է տալիս, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ և չի հակասում օրենքի այլ պահանջներին:

3.4. Սույն գլխի 3.2 ենթակետով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե`

(ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկին է անցել բանկի նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունը բանկը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը,  ինչպես  նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով.

(բ) բանկը մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը ձեռք է բերել իր հաճախորդի անունից և հաշվին կամ կոմիսիոն հիմունքներով բաժանորդագրական գործունեություն իրականացնելու ընթացքում, եթե ըստ պայմանագրի բանկը պարտավոր է թողարկողին հատուցել միայն իրացված (տեղաբաշխված) արժեթղթերի արժեքը:

3.5. Սույն գլխի 3.4 (ա) ենթակետով սահմանված ժամկետում բանկի կողմից հիշյալ մասնակցությունը չօտարելու դեպքում, Կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ բանկին այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել և անմիջապես իրացնել այն, ինչպես նաև բանկին դատական կարգով տուգանել` օրենքով սահմանված կարգով:

 

4. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն

ձեռք բերելու սահմանափակումները

 

4.1. Անձը կամ փոխկապակցված անձինք, որոնք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում ձեռք են բերել նշանակալից մասնակցություն, պարտավոր են ձեռք բերման պահից 6 ամսյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ` վերջինիս համաձայնությունը ստանալու նպատակով: Կենտրոնական բանկը դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննում է այն:

4.2. Կենտրոնական բանկը կարող է դիմումը մերժել` 10 օրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`

(ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունի,

(բ) անձը դատավճռով զրկվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից,

(գ) անձը սնանկ է ճանաչվել և չմարված (չներված) պարտավորություններ ունի,

(դ) անձի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը:

4.3. Սույն գլխի 4.2. ենթակետում սահմանված հիմքերով Կենտրոնական բանկի` դիմումը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո նշված անձը պարտավոր է 6 ամսյա ժամկետում օտարել բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունը գերազանցող մասը:

4.4. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձինք չեն օգտվում 10 տոկոսը գերազանցող մասնակցության մասով վերապահվող ձայնի և շահաբաժիններ ստանալու իրավունքից` մինչև սույն գլխի 4 կետին համապատասխան Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալը:

4.5. Եթե բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձը կամ փոխկապակցված անձինք ձեռքբերելու պահից վեցամսյա ժամկետում օտարել են 10 տոկոսը գերազանցող մասնակցությունը, ապա Կենտրոնական բանկի թույլատվությունը չի պահանջվում:

 

5. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության 50 տոկոսից

ավելին ձեռք բերելու սահմանափակումները

 

5.1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) 50 տոկոսից ավելին կարող են ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Կենտրոնական բանկը համապատասխան դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննում է այն:

5.2. Կենտրոնական բանկը կարող է դիմումը մերժել` տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե տվյալ գործարքը ուղղված է կամ հանգեցնում է ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ եթե տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն գլխի 2-րդ մասով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները:

 

6. Կապիտալի նվազեցման արգելումը:

Շահաբաժինների բաշխման սահմանափակումները

 

6.1. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում` դրա հաշվին շահաբաժիններ բաշխելը կամ այլ կերպ արգելվում է:

6.2. Բանկի բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե

(ա) դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը,

(բ) լրիվ չի վճարվել բանկի կանոնադրական հիմնադրամը,

(գ) շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ բանկի տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով:

 

7. Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը

 

7.1. Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկի բաժնետոմսերը գրավ ընդունելը կամ ձեռք բերելը անհրաժեշտ է տվյալ բանկի նկատմամբ նախկինում ծագած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հնարավոր կորուստները կանխելու համար. ընդ որում, բանկը պարտավոր է տվյալ բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու ամսվա ընթացքում իրացնել դրանք:

7.2. Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն գլխի 7.1 ենթակետով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով:

 

8. Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները

 

8.1. Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:

8.2. Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես`

(ա) մեկ հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած պարտավորություններին,

(բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն բանկի հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորություններին:

8.3. Բանկերին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ:

8.4. Բանկը պարտավոր է հաճախորդների պահանջով ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

8.5. Սույն գլխի 8.2, 8.3 և 8.4 ենթակետերում նշված պահանջները խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

9. Բանկի հետ կապված անձանց հետ գործարքները

 

9.1. Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող այլ գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսել, քան այլ անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի հետ կապված անձանց հետ կնքված` վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսող գործարքները անվավեր են:

9.2. Բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և սույն կանոնակարգի իմաստով բանկի հետ կապված անձանց թվին են դասվում`

(ա) բանկի ղեկավարները,

(բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք,

(գ) 9.2 (ա) և 9.2 (բ) ենթակետերում նշված անձանց հետ փոխկապակցված և համագործակցող անձինք,

(դ) բանկի հետ փոխկապակցված անձինք:

 

10. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության

կանխարգելումը

 

ՀՀ տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ) շրջանառությունը բանկերում` բանկ ներդնելը, փոխանցելը կամ դրանցով այլ գործառնություններ կատարելն արգելվում է:

 

11. Բանկերի ազատ մրցակցության սահմանափակման արգելումը

 

Բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են բանկերի ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը կամ, որոնց հետևանքով բանկը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք ՀՀ բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն գլխի 2-րդ կետով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում բանկի վրա, եթե տվյալ բանկը հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայական սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունը իրականացնում է միայն տվյալ բանկը:

 

12. Տեղեկությունների հրապարակումը

 

12.1. Բանկերը պարտավոր են պարբերաբար, ոչ պակաս քան 3 ամիսը մեկ անգամ մամուլում հրապարակել տեղեկություններ հետևյալի մասին.

(ա) իրենց գործունեության և գործառնությունների,

(բ) ավանդների ընդունման կարգի և պայմանների (այդ թվում ժամկետներ, տոկոսներ և այլն),

(գ) վարկերի տրամադրման կարգի և պայմանների (այդ թվում ժամկետներ, տոկոսներ և այլն):

12.2. Եթե նախորդ հրապարակումից հետո ընկած ժամանակաշրջանում փոփոխության չեն ենթարկվել ավանդների ընդունման և վարկերի տրամադրման կարգն ու պայմանները, ապա բանկը կարող է հաջորդ անգամ չհրապարակել տեղեկություններ դրանց վերաբերյալ:

 

13. Արժութային գործառնությունները

 

Բանկերը, դրանց մասնաճյուղերը, գրասենյակները (կետերը), օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը արտարժութային գործառնություններ կարող են իրականացնել համաձայն «Արտարժութային կարգավորման և վերահսկողության» կանոնակարգի (8), ինչպես նաև օրենքով և իրավական ակտերով սահմանված կանոնների:

 

14. Բանկի հիմնադրամները

 

14.1. Բանկն ունի պահուստային (պահեստային) հիմնադրամ (ֆոնդ) (այսուհետև` պահուստային հիմնադրամ):

Բանկի կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև սպառման, կուտակման և այլ հիմնադրամներ:

14.2. Բանկի շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրական հիմնադրամի 15 %-ից ոչ պակաս չափով` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23-ի հոդվածի (թ) կետի և 26-րդ հոդվածի համաձայն:

Եթե պահուստային հիմնադրամը կազմում է բանկի կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի առնվազն 5 %-ի չափով, ինչպես նաև բանկի նոր արժեթղթերի վաճառքի արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած դրական տարբերությունից ստացվող միջոցներից:

14.3. Պահուստային հիմնադրամն օգտագործվում է բանկի գործունեության արդյունքում առաջացած այն վնասները (կորուստները) ծածկելու համար, որոնք համաձայն գործող օրենսդրության չեն մտնում բանկերի կողմից շահութահարկի վճարման նպատակով հարկման բազայի հաշվարկման համար նրանց մատուցված ծառայությունների ինքնարժեքի և բանկերի գործունեության ֆինանսական արդյունքներին վերագրվող ծախսերի կազմի մեջ:

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:

14.4. Հատկացումները պահուստային հիմնադրամին կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ` օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

15. Բանկերի կողմից արժեթղթերի թողարկումը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են օրենքով և իրենց կանոնադրությամբ նախատեսված կարգով թողարկել`

(ա) բաժնետոմսեր,

(բ) պարտատոմսեր,

(գ) մուրհակներ,

(դ) ավանդային սերտիֆիկատներ

(ե) այլ արժեթղթեր:

 

16. Բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից թղթակցային

հաշիվների բացումը և վարումը

 

16.1. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը պարտավոր են ՀՀ դրամով թղթակցային հաշիվ բացել ՀՀ կենտրոնական բանկում:

16.2. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են ՀՀ դրամով և արտարժույթով միմյանց թղթակցային հաշիվներ բացել և վարել: Հաշվի բացման մասին սպասարկվող բանկը պարտավոր է հինգ բանկային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:

16.3. ՀՀ բանկային համակարգում թղթակցային հաշիվները բացվում և վարվում են պայմանագրային հիմունքներով, իսկ թղթակցային  հաշիվներում եղած միջոցներից վճարումները իրականացվում են թղթակցային հաշվի տիրոջ հանձնարարությամբ (համաձայնությամբ):

16.4. Թղթակցային հաշիվներում եղած միջոցներից սպասարկող բանկը կարող է գանձումներ իրականացնել`

ա) պայմանագրով նախատեսված դեպքերում,

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի կամ արբիտրաժի` բռնագանձման մասին որոշման կատարման դեպքում,

գ) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

17. Վարկերի դասակարգումը և անհուսալի վարկերի դուրսգրումը

 

Բանկերի կողմից տրված վարկերի դասակարգումը և անհուսալի վարկերի դուրս գրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից 1995թ. դեկտեմբերի 19-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգի:

 

18. Վարկերի տոկոսագումարների դուրսգրումը

 

18.1. Մինչև հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են իրենց հաշվեկշռից դուրս գրել վարկերի գծով հաշվարկված տոկոսագումարները` հետևյալ դեպքերում.

(ա) երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից 1995 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգի համաձայն տվյալ վարկը դասակարգվում է որպես «անհուսալի»,

(բ) երբ համապատասխան վարկային պայմանագրով նախատեսված տոկոսագումարների վճարումները ուշացվել են 30 օրից մինչև 90 օր ներառյալ:

18.2. Մինչև հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են իրենց հաշվեկշռից դուրս գրել վարկերի գծով հաշվարկված տոկոսագումարները այն դեպքում, երբ այդ տոկոսագումարների վճարումները ուշացվել են ավելի քան 90 օր:

18.3. Սույն գլխի 18.1 և 18.2 ենթակետերում նշված տոկոսագումարների մասով պարտավորությունները հաշվեկշռից դուրսգրումից հետո, մինչև պահանջի իրավունքի դադարումը, ենթակա են ետհաշվեկշռային հաշվառման:

 

19. Հիմնական միջոցների հաշվառումը

 

Բանկերն իրենց գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցների և այլ նյութական արժեքների ձեռքբերումն իրականացնում են` հաշվի առնելով ակտիվների կառավարումը կանոնակարգող տնտեսական նորմատիվների կատարման անհրաժեշտությունը: Նշված ակտիվներում կատարվող ներդրումները շահույթից համապատասխան ֆոնդի ձևավորում չեն պահանջում և դրանց ձեռք բերման դեպքում հաշվառման նպատակով հաշվեկշռի պասսիվային մասում ձևակերպումներ չեն տրվում:

 

20. Բանկի հիմնական միջոցների գնահատումը և վերագնահատումը

 

Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը, այդ թվում` գույքի վերագնահատումը:

Հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով:

 

21. Միջմասնաճյուղային շրջանառության հաշվառումը

 

Մասնաճյուղեր ունեցող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում միջմասնաճյուղային շրջանառության հետևանքով հնարավոր փոփոխության ենթարկվող բոլոր հաշվեկշռային հաշիվները ենթակա են կոնսոլիդացման` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2.
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.

բ) բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.

ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.

հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը:

գ) բանկի ընդհանուր իրացվելիության նորմատիվները.

բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).

բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն):

բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցությունը ,

դ) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.

ե) բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը, այդ թվում բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը.

զ) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.

է) արտարժույթի տնօրինման նորմատիվը:

Բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը չի սահմանվում:

Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, իսկ այն մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահից:

Բանկային համակարգի կայունությունը ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ` մինչև վեց ամիս տևողությամբ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սահմանում է բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հետևյալ սահմանաչափերը.

 

1. Բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն

չափերը.

 

1.1. Բանկերի կանոնադրական հիմնադրամն արտահայտվում է փողով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով): Կանոնադրական հիմնադրամում արտարժույթով ներդրված միջոցները հաշվառվում են երկակի գնահատմամբ` ՀՀ դրամով և արտարժույթով, ներդրման օրվա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

Կանոնադրական հիմնադրամի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:

Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը 50.0 մլն դրամ է:

Սկսած 1997 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի համար կանոնադրական հիմնադրամի լրացուցիչ պահանջ չի ներկայացվում:

i

1.2. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:

Հիմնական (առաջնային) կապիտալը բաղկացած է փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամից, չբաշխված շահույթից, շահույթից ձևավորված ֆոնդերից, բաժնետոմսերի (բաժնեմասերի) հավելավճարի գումարից:

Լրացուցիչ (երկրորդային) կապիտալը բաղկացած է հիմնական միջոցների, արտարժույթի, թանկարժեք մետաղների վերագնահատման պահուստներից:

Բաժնետոմսերի (բաժնեմասերի) հավելավճարները բանկի կողմից թողարկվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի ու անվանական արժեքի տարբերություններն են:

/փոփ. 10.01.97 թիվ 15.0006 որոշում/

 

Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

 

 մինչև  01.01.1997թ.             350.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար

 մինչև  01.01.1998թ.             600.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար

 մինչև  01.01.1999թ.             800.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար

 մինչև  01.01.2000թ.           1.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

 

2000 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող (գրանցվող) բանկերը պարտավոր են ստեղծման օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում իրենց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը հասցնել 1.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի:

 

2. Բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.

 

2.1 ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1.1 նորմատիվ) սահմանվում է.

 

 մինչև  1997թ. հունվարի 1-ը      4%

 1997թ. հունվարի 1-ից            5%

 1997թ. հուլիսի 1-ից`            6%

 1998թ. հունվարի-1 ից`           8%

 

2.2. Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1.2 նորմատիվ) սահմանվում է.

 

 մինչև  1997թ. հունվարի 1-ը      2%

 1997թ. հունվարի 1-ից`           3.25%

 1997թ. հուլիսի 1-ից`            4.5%

 1998թ. հունվարի 1-ից`           6%

 

3. Բանկի իրացվելիության նորմատիվները.

 

3.1. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն2.1 նորմատիվ) սահմանվում է 25%:

3.2. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն2.2 նորմատիվ) սահմանվում է.

 

 1997թ. հունվարի 1-ից`           30%

 1998թ. հունվարի 1-ից`           40%

 1999թ. հունվարի 1-ից`           60%

 

4. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը

 

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հարաբերակցության առավելագույն չափն է:

Իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

ա) նրանցից մեկը մյուսի դուստրն է.

բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին տնօրինող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) տնօրինում են մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

գ) նրանցից մեկի խորհրդի անդամների, տնօրենների կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց մեծամասնությունը հանդիսանում են մյուս անձի խորհրդի անդամներ, տնօրեններ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:

Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն:

 

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է.

 

 մինչև  1997թ. հունվարի 1-ը      35%

 1997թ. հունվարի 1-ից            30%

 1997թ. հուլիսի 1-ից             25%

 1998թ. հունվարի 1-ից            20%

 

5. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.

 

Բանկի հետ կապված անձանց թվին են դասվում`

ա) բանկի ղեկավարները.

բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.

գ) «ա» և «բ» կետերում նշված անձանց հետ փոխկապակցված և համագործակցող անձինք.

դ) բանկի հետ փոխկապակցված անձինք:

Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այլ փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի` բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:

Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն4 նորմատիվ) սահմանվում է

 

 մինչև  1998թ. հունվարի 1-ը      100%

 1998թ. հունվարի 1-ից`            80%

 1999թ. հունվարի-1 ից`            60%

 

ընդ որում բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի`

 

 մինչև  1999թ. հունվարի 1-ը       10%-ը

 1999թ. հունվարի-1 ից`             5%-ը:

 

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր

i

պահուստների նվազագույն չափը:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը, սկսած 1997 թվականի օգոստոսի 1-ից, սահմանվում է 8 %:

Պահուստավորման ենթակա չեն`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվները և միմյանցից ներգրավված միջոցները,

բ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների (միջազգային արժութային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, «Եվրասիա» հիմնադրամ և այլ նմանատիպ կազմակերպություններ) կողմից ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրված միջոցները:

/խմբ. 10.01.97 թիվ 15.0006 որոշում/

7. Արտարժույթի տնօրինման նորմատիվը

Բանկերում արտարժութային «երկար» դիրքը (արտարժութային ակտիվների և պարտավորությունների դրական տարբերությունը) չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի 40%-ը:

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

i

1. Բանկի ընդհանուր կապիտալը բաղկացած է հիմնական և լրացուցիչ կապիտալներից: Բանկի հիմնական կապիտալը հետևյալ հաշվեկշռային հաշիվների հանրագումարն է.

010 + 011 + 016 + 960 + 969 + 98(Պ-Ա) - 941 - 95 - 97 -:

Բաժնետոմսերի (բաժնեմասերի) հավելավճարները հաշվառվում են թիվ 010 հաշվեկշռային հաշվի առանձին ենթահաշվում:

Բանկի լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվները.

012(Պ-Ա) + 019(Պ-Ա) + 059(Պ-Ա):

/փոփ. 10.01.97 թիվ 15.0006/

2. Բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

 

Կընդ

Ն.1=---------- բանաձևով:

ԱՌ

 

Բանկի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

 

Կհիմ

Ն.2=---------- բանաձևով,

ԱՌ

որտեղ Կընդ- ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),

Կհիմ- հիմնական կապիտալն է (միջին օրական հաշվարկով),

ԱՌ - ռիսկով կշռված ակտիվները և ետհաշվեկշռային

պարտավորություններն են (միջին օրական հաշվարկով):

 

Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ հանգստյան օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 

Բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշիվների ակտիվային մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով (տոկոսներով արտահայտված):

 

.________________________________________________________________________.

|       Ակտիվների տեսակները                                   | Կշիռները,|

|                                                             | ըստ      |

|                                                             | ռիսկերի  |

|_____________________________________________________________|__________|

|                                                             |    %     |

| 1. Դրամարկղի ՀՀ դրամով միջոցներ (031, 035, 040, 729)        |     0    |

| 2. Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ (050)     |     0    |

| 3. ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի և  պարտադիր      |          |

i

|    պահուստների միջոցներ, տեղաբաշխված ավանդներ (դեպոզիտներ)  |     0    |

|    (161, 096, 166) (ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված      |          |

|    ավանդների (դեպոզիտների) մասով))                          |          |

| 4. ՀՀ կառավարության նկատմամբ պահանջներ (146, 147, 194 և     |          |

|    904` բյուջեի կանխավճարների մասով)                        |     0    |

| 5. Դրամարկղի արտարժութային այն միջոցները, որոնք մտնում են   |          |

|    ECU-ի կամ SDR-ի զամբյուղների մեջ * (060, 065)            |     0    |

| 6. Պահանջներ Եվրոհամայնքի միության ** կազմի մեջ մտնող       |          |

|    երկրների, ինչպես նաև  ԱՄՆ-ի, Կանադայի և  Ճապոնիայի       |          |

|    կառավարությունների և  կենտրոնական բանկերի նկատմամբ       |     0    |

| 7. ՀՀ պետական արժեթղթերով, թանկարժեք մետաղների ստանդարտացված|          |

i

|    ձուլակտորներով, դրամական միջոցներով ապահովված վարկերը    |     0    |

երաշխիքներ և երաշխավորություններ.

| 8. Վարկային ներդրումներ ՀՀ կառավարության և  ՀՀ կենտրոնական  |          |

|    բանկի երաշխիքներով                                       |     0    |

| 9. Առևտրային  բանկերի ճանապարհին դրամական միջոցներ և        |          |

|    արտարժութային միջոցներ, որոնք մտնում են 5-րդ կետում      |          |

|    նշված զամբյուղների կազմի մեջ (032, 041, 061)             |    10    |

|10. Թղթակցային հաշիվների մնացորդներ 6-րդ կետում թվարկված     |          |

|    երկրների բանկերում                                       |    10    |

|11. Այլ պահանջներ նախորդ կետում նշված երկրների բանկերի       |          |

|    նկատմամբ (074, 075, 076, 077)                            |    10    |

|12. Վարկային ներդրումներ, երաշխիքներ և  երաշխավորություններ  |          |

|    օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների երաշխիքներով` |          |

|    ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությամբ և  միջազգային       |          |

|    ֆինանսական կազմակերպությունների երաշխիքներով             |    20    |

|13. Թղթակցային հաշիվներ ՀՀ բանկերում (163, 093)              |    20    |

|14. Թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղների ջարդոն, իրեր        |          |

|    թանկարժեք մետաղներից, իրացման համար հանձնված թանկարժեք   |          |

|    մետաղներ (051, 052, 053, 054)                            |    50    |

|15. Այլ պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ (166, 089, 091,        |          |

|    820,822)                                                 |    50    |

|16. Սեփականաշնորհման սերտիֆիկատներ (191, 192)                |    50    |

|17. Բանկի սեփական շենքեր և  շինություններ` բացառությամբ      |          |

|    գրավադրվածների (920)                                     |    70    |

|18. Վարկային ներդրումները, այդ թվում ժամկետանց վարկերը       |          |

|    (066, 067, 068, 069, 075, 097, X բաժին (առանց 621,725,   |          |

|    727, 728, 729 հաշիվների), 712, 716, 717, 721, XV բաժին   |          |

|    (առանց 781 հաշվի), 826)                                  |   100    |

|19. Այլ արժեթղթեր (191 (առանց սեփականաշնորհման               |          |

|    սերտիֆիկատների), 193, 195, 196, 197)                     |   100    |

|20. Դրամարկղի արտարժութային միջոցներ, որոնք նշված չեն        |          |

|    5-րդ և  9-րդ կետերում (060, 061, 065)                    |   100    |

|21. Թղթակցային հաշիվներ և  պահանջներ այն երկրների բանկերի    |          |

|    նկատմամբ, որոնք նշված չեն 10-րդ կետում (072, 074, 075,   |          |

|    076, 077)                                                |   100    |

|22. Ֆակտորինգ, լիզինգ (907, 924)                             |   100    |

|23. Այլ դեբիտորներ (902, 904, 110)                           |   100    |

|24. Հիմնական միջոցներ և  դրանց գծով կապիտալ ներդրումներ      |          |

|    (921, 922, 923, 925, 930, 931, 932, 937)                 |   100    |

|25. Պահանջներ 6-րդ կետում չընդգրկված երկրների                |          |

|    կառավարությունների և  կենտրոնական բանկերի նկատմամբ       |   100    |

|27. Այլ ակտիվներ (033, 034, 057, 062, 079, 725, 727, 728,    |          |

|    940, 942)                                                |   100    |

|28. Արտահաշվեկշռային պարտավորություններ, այդ թվում երաշխիքներ|   100    |

.________________________________________________________________________.

/տող 3 խմբ. 10.10.96 թիվ 25 որոշում, կետ 7 և 12 լրաց. 10.01.97 թիվ 15.0006 որոշում/

---------------------------------------------------------------------

* ECU-ի զամբյուղի մեջ մտնում են գերմանական մարկը, ֆրանսիական ֆրանկը, անգլիական ֆունտ ստեռլինգը, հոլանդական գուլդենը, իտալական լիրան, բելգիական ֆրանկը, դանիական կրոնը, իռլանդական ֆունտը, իսպանական պեսետան, ավստրիական շիլինգը, պորտուգալական էսկուդոն, հունական դրահման և լյուքսեմբուրգյան ֆրանկը:

SDR-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ դոլարը, գերմանական մարկը, ճապոնական իենը, ֆրանսիական ֆրանկը և անգլիական ֆունտ ստեռլինգը:

** Եվրոհամայնքի միության մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Դանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան

 

Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը նորմատիվի հաշվարկման ժամանակ պակասեցվում է ծախսերի հաշվին ձևավորվող վատորակ ակտիվների գծով ստեղծվող պահուստների գումարի չափով (թիվ 945 հաշիվ և այլն):

 

i

3. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը (Ն2.1) հաշվարկվում է

 

Արի

Ն2.1 =------- բանաձևով,

Աընդ

 

որտեղ

 

Արի-ն միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են

ամսվա ընթացքում, որը որոշվում է.

 

(Աբի1+Աբի2+...+Աբիn)

Աբի =---------------------- բանաձևով,

n

որտեղ

Աբի1, Աբի2, ..., Աբիn -` բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ

օրերի,

 

Աընդ-ն միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն են ամսվա

ընթացքում, որը որոշվում է

 

(Աընդ1+Աընդ2+..+Աընդn)

Աընդ =-------------------------- բանաձևով,

n

 

որտեղ

 

Աընդ1, Աընդ2, ..., Աընդn-ն բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ

օրերի:

 

Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվները.

031 + 032 + 035 + 040 + 041 + 050 + 051 + 060 + 061 + 065 + 072 + 093 + 096 + 161 + 163 + 166 (Կենտրոնական բանկում տեղաբաշխված դեպոզիտների մասով) + 194 (բացառությամբ գրավադրված արժեթղթերի), ընդ որում, թ.թ. 072 և 093 հաշիվներում առկա մնացորդները լուծարվող, սնանկացած, թղթակից բանկերում կամ այն բանկերում, որոնց թղթակցային հաշիվները կալանված են տվյալ երկրի Կենտրոնական բանկի կամ այլ իրավասու պետական մարմինների կողմից, հաշվարկի մեջ չեն ընդգրկվում` ՀՀ կենտրոնական բանկի ցուցումը ստանալու պահից:

Բանկի ընդհանուր ակտիվները (Աընդ) հաշվարկվում են հաշվեկշռային հետևյալ հաշիվների տվյալներով.

031 + 032 + 033 + 034 + 035 + 040 + 041 + 05 (բացի 059) + 06 + 072 + 074 + 075 + 076 + 077 + 079 + 089 + 091 + 093 + 096 + 097 + 110 + 146 + 147 + 161 + 163 + 166 + 191 + 192 + 193 + 194 + 195 + 196 + 197 + 21 + 23 + 25 + 27 + 29 + 31 + 33 + 35 + 37 + 39 + 41 + 43 + 45 + 47 + 51 + 53 + 55 + 57 + 59 + 61 + 620 + 65 + 712 + 716 + 717 + 721 + 725 + 727 + 728 + 729 + 76 + 77 + 780 + 820 + 822 + 826 + 902 + 904 + 907 + 92 + 930 + 931 + 932 + 937 + 940 + 942:

Ակտիվապասսիվային հաշիվները հաշվարկում ընդունվում են բանկի ակտիվային մնացորդների չափով:

Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է վարկերի և այլ ակտիվների գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի և պահուստների գումարի, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով, դրամական միջոցներով ապահովված վարկերի գումարի, ինչպես նաև մինչև 28 օր ժամկետով տրված միջբանկային վարկերի գումարի չափով:

Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը (Ն2.2) հաշվարկվում է

 

Աբի

Ն22 =--------- բանաձևով,

Պցպ

 

որտեղ Պցպ-ն միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է.

 

(Պցպ 1+ Պցպ 2+..+ Պցպ n)

Պցպ =-------------------------- բանաձևով,

n

որտեղ

 

Պցպ 1, Պցպ 2, ..., Պցպ n-` բանկի ցպահանջ պարտավորություններն  են ըստ օրերի:

 

Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են թիվ 070 + 071 + 073 + 074(ցպահանջ դեպոզիտների մասով) + 076 + 078 + 079 + 080 + 081 + 082 + 083 + 084 + [ 085, 086, 087, 088, 090 (ցպահանջ դեպոզիտների մասով)] + 094 + 095(Պ-Ա) + 097 + 098 + 110 + 120 + 130 + 141 + 142 + 143 + 145 + 146 + 151 + 163 + 164(Պ-Ա) + 165 + 167 + 169 + 17 + 199 + 20 + 22 + 24 + 26 + 28 + 30 + 32 + 34 + 36 + 38 + 40 + 42 + 44 + 46 + 50 + 52 + 54 + 56 + 58 + 60 + 64 + 660 + 671 + 672 + 673 (Պ-Ա) + 674 + 69 + 70 + 710 + 711(ցպահանջ ավանդների մասով) + 713 + 714 + 715 + 719 + 720 + 722 + 723 + 724 + 725 (Պ-Ա) + 729 + 806 + 807 + 810 + 824 + 825 + 826 + 827 + 902 + 904 և 932 հաշվեկշռային հաշիվների պասսիվային մնացորդները:

/փոփ. 10.01.97 թիվ 15.0006 որոշում/

 

4. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

 

Ռ

Ն3 =------- բանաձևով,

Կընդ

որտեղ.

 

Ռ-ն բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարն է: Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում երաշխիքները և երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 3-րդ գլխի 2-րդ կետում սահմանված կշիռներով,

Կընդ-ը բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:

 

5. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.

5.1. Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) որոշվում է.

 

Ռկ

Ն4.1 =------------ բանաձևով,

Կընդ

 

5.2. Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն4.2 նորմատիվ) որոշվում է.

 

(Ռկ

Ն4.2 =----------- բանաձևով,

Կընդ

 

որտեղ

Կընդ-ը բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու

ժամանակաշրջանում,

Ռկ-ն  բանկի հետ կապված մեկ անձին տրամադրված վարկերի, այլ

փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց

տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարն է,

(Ռկ-ն  բանկի հետ կապված բոլոր անձանց տրամադրված վարկերի, այլ

փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված

երաշխիքների և երաշխավորությունների հանրագումարն է:

 

Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում երաշխիքները և երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 3-րդ գլխի 2-րդ կետում սահմանված կշիռներով:

 

i

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պահուստավորվում են ենթակա ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ներգրավված միջոցները: Պահուստավորումը կատարվում է.

ա) դրամով ներգրավված միջոցների դիմաց` դրամով,

բ) արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` համապատասխան արտարժույթով կամ ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող որևէ արտարժույթով, ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց այլ արտարժույթով պահուստավորում կատարելու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված հնարավոր ռիսկը կրում է բանկն ինքը:

Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինելու և կառավարելու արտարժույթով պարտադիր պահուստների հաշվի (թիվ 096 հաշվեկշռային հաշվի) միջոցները` հաշվեկշռային թիվ 093 հաշվի գործելակարգով:

Հայաստանի Հանրապետության դրամով և ատարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, և հաշվարկը ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեքշաբթի օրը: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, յուրաքանչյուր արտարժույթի համար` առանձին:

Ներգրավված պարտավորությունների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից հինգշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից ուրբաթ ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` ուրբաթ օրը, ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:

Պարտադիր պահուստավորման ենթակա են թիվ 120 + 130 + 141 + 142 + 143 + + 144 + 145 + 146 + 151 + 164 (Պ-Ա) + 167 + 169 + 17 + 190 + 199 + 20 + + 20 + 22 + 24 + 26 + 28 + 30 + 32 + 34 + 36 + 38 + 40 + 42 + 44 + 46 + + 50 + 52 + 54 + 56 + 58 + 60 + 64 + 660 + 670 + 671 + 672 + 673 (Պ-Ա) + + 674 + 69 + 70 + 710 + 711 + 713 + 714 + 715 + 719 + 720 + 722 + 723 + + 724 +74 + 806 + 807 + 902 և 904 հաշվեկշռային պասսիվային հաշիվների մնացորդները:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` այլ պետությունների տարածքում տեղաբաշխված և գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, իրենց կողմից ներգրավված միջոցները սահմանված նորմատիվին համապատասխան, նույնպես դեպոնացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է հաշվեկշռային թիվ 161(Ա) հաշվում, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը` հաշվեկշռային թիվ 096 (Ա) հաշվում:

Բանկի գործունեության դադարեցման (կամ բանկային գործունեության լիցենզիայի անվավեր, ուժը կորցրած ճանաչելու) դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նրա արտարժութային թղթակցային հաշվին է վերադարձնում նախկինում արտարժույթով պարտադիր պահուստների հաշվին փոխանցված միջոցները:

Արտարժույով պարտադիր պահուստավորման ենթակա են թիվ 070 + 071 + 073 + 074 + 075 + 076 + 078 + 08 (բացի 089) + 095 (Պ-Ա) + 097 (առանց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից ներգրավված վարկերի և դեպոզիտների) + 110 հաշվեկշռային պասսիվային հաշիվների մնացորդները: Ընդ որում, հաշվարկում չեն ընդգրկվում թիվ 904, 076, 110 հաշվեկշռային հաշիվներում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հաշվեգրված միջոցները, հաշվարկված, բայց դեռևս չվճարված տոկոսները, բաժնետերերի շահաբաժինները, հաշվարկված աշխատավարձը և բյուջեի հետ հաշվարկների, այդ թվում` հարկերի գծով պարտքը:

Այն դեպքում, երբ հիշատակված չէ թվարկված հաշվեկշռային ակտիվապասսիվային հաշիվների սալդոն, հաշվարկում ընդգրկվում են միայն դրանց պասսիվային մնացորդները:

/խմբ. 10.01.97 թիվ 15.0006 որոշում/

 

7. Արտարժույթի տնօրինման նորմատիվը.

Յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի արտարժութային «երկար» դիրքը (հաշվեկշռի «Արտարժույթ և հաշվարկներ արտարժույթով» բաժնի ակտիվային և պասսիվային հանրագումարների դրական տարբերությունը) չպետք է գերազանցի այդ օրվա դրությամբ բանկի ընդհանուր կապիտալի 40%-ը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
09.08.1996
N 136
Որոշում