Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ ...

 

05.04.2024 -

 

040.0621.250502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2002 թվականի N 621

 

ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԽԱՂՈՂԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ, ԿԱՐՏՈՖԻԼԻ, ՍՊԵԼՏԱՅԻ (ՀԱՃԱՐ), ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ ԱՇՈՐԱՅԻ, ՎԱՐՍԱԿԻ ԵՎ ՏՐԻՏԻԿԱԼԵԻ (ՑՈՐԵՆ-ԱՇՈՐԱ) ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուների ներմուծման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 04.08.11 թիվ 1096-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 25-ից:

(վերնագիրը փոփ. 04.08.11 թիվ 1096-Ն որոշում)

(որոշումը փոփ. 30.07.15 թիվ 862-Ն, 08.09.2021 թիվ 1453-Ն, 19.10.2023 թիվ 1778-Ն որոշումներ)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

մայիսի 25-ի N 621 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԽԱՂՈՂԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ, ԿԱՐՏՈՖԻԼԻ, ՍՊԵԼՏԱՅԻ (ՀԱՃԱՐ), ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ, ԱՇՈՐԱՅԻ, ՎԱՐՍԱԿԻ ԵՎ ՏՐԻՏԻԿԱԼԵԻ (ՑՈՐԵՆ-ԱՇՈՐԱ) ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման` խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուների Հայաստանի Հանրապետություն ներմուծման գործընթացը:

2. Մաքսային կամ հարկային մարմինները Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքը որպես սերմացու են դիտում միայն այն դեպքում, եթե դրան ուղեկից փաստաթղթերում առկա են սերմացուի սորտայնությունը, դասայնությունը և որակը վկայող` առաքող երկրի իրավասու կազմակերպության կամ միջազգային ճանաչում ունեցող այլ իրավասու կազմակերպության կողմից տրված վկայական (հավաստագիր):

(2-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 862-Ն որոշում)

2.1. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` խաղողի կտրոնների և կարտոֆիլի սերմացուի ներկրման համար բավարար հիմք է առաքող երկրի հավաստագրի առկայությունը:

(2.1-րդ կետը լրաց. 05.06.03 թիվ 682-Ն, 30.07.15 թիվ 862-Ն որոշումներ)

3. Սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուների ներմուծման համար մաքսային մարմնի փաստաթղթային ստուգման դրական արդյունքի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից այդ ապրանքների ներմուծման դեպքում` ապրանք փոխադրողը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունն ստանալու նպատակով, «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սերմերի որակի ստուգման հավատարմագրված լաբորատորիա (այսուհետև` լաբորատորիա) է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմացուների ուղեկից փաստաթղթերի պատճենները (բացառությամբ` բուսասանիտարական կարանտին հսկողության ակտի)` փորձանմուշներ վերցնելու և լաբորատոր փորձաքննություն կատարելու համար:

(3-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 682-Ն, 30.07.15 թիվ 862-Ն, 04.04.2024 թիվ 452-Ն / տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ, ԱՇՈՐԱՅԻ, ՎԱՐՍԱԿԻ ԵՎ ՏՐԻՏԻԿԱԼԵԻ (ՑՈՐԵՆ-ԱՇՈՐԱ) ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Լաբորատորիայի մասնագետը սերմացուների որակն ստուգելու նպատակով փորձանմուշները վերցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 900 որոշմամբ հաստատված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի N 2007-Ն որոշմամբ սահմանված` հայտն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում: Փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու և լոբում, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուների որակի լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում, ոլոռի սերմացուներինը` 8 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սպելտայինը (հաճար)` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին կազմում է արձանագրություն` իր և վարիչի ստորագրությամբ, 3 օրինակից:

(4-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 682-Ն, 30.07.15 թիվ 862-Ն, 08.09.2021 թիվ 1453-Ն որոշումներ)

5. Արձանագրության 2 օրինակը, լաբորատոր փորձաքննության տվյալների և ապրանքի ուղեկից փաստաթղթերի պատճենների (բացառությամբ` բուսասանիտարական կարանտին հսկողության ակտի) հետ միասին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, իսկ լաբորատոր փորձաքննության տվյալների 1 (վերջին) օրինակը պահվում է լաբորատորիայում:

(5-րդ կետը փոփ. 04.04.2024 թիվ 452-Ն / տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

III. ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ, ԱՇՈՐԱՅԻ, ՎԱՐՍԱԿԻ ԵՎ ՏՐԻՏԻԿԱԼԵԻ (ՑՈՐԵՆ-ԱՇՈՐԱ) ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սերմացուների ուղեբեռների ուղեկից փաստաթղթերն ու լաբորատոր փորձաքննության տվյալներն ստանալուց հետո 1 օրվա ընթացքում տալիս է դրական եզրակացություն (ձևը կցվում է), եթե`

ա) (6-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 05.06.03 թիվ 682-Ն որոշում)

բ) ըստ լաբորատորիայի պաշտոնական տվյալների` տվյալ սերմացուի որակի ցուցանիշները համապատասխանում են ընդունված չափանիշներին.

գ) (6-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 05.06.03 թիվ 682-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացության և լաբորատոր փորձաքննության տվյալների առաջին օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծման դեպքում` հարկային մարմիններ` ապրանքի մաքսային ձևակերպման համար:

(7-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 862-Ն որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 05.06.03 թիվ 682-Ն որոշում)

 

IV. ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ, ԱՇՈՐԱՅԻ, ՎԱՐՍԱԿԻ ԵՎ ՏՐԻՏԻԿԱԼԵԻ (ՑՈՐԵՆ-ԱՇՈՐԱ) ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼԸ ՈՐՈՇԵԼԸ

 

9. Մաքսային կամ հարկային մարմինները սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուները ճանաչում են առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման Հայաստանի Հանրապետությունում ներմուծման ենթակա, եթե առկա են`

ա) առաքող երկրի պաշտոնական կազմակերպության կողմից վավերացված` սերմացուների (սորտային, սերմային) վկայական (հավաստագիր).

բ) լաբորատոր փորձաքննության մասին արձանագրությունը.

գ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացությունը:

(9-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 682-Ն, 30.07.15 թիվ 862-Ն որոշումներ)

10. Մաքսային կամ հարկային մարմինները սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուները չեն ճանաչում առանց ավելացված արժեքի հարկի հաշվառման և գանձման` Հայաստանի Հանրապետություն ներմուծման ենթակա` սույն կարգի IV բաժնի 9-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրի բացակայության դեպքում:

(10-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 682-Ն, 30.07.15 թիվ 862-Ն որոշումներ)

(կարգը փոփ. 04.08.11 թիվ 1096-Ն որոշում)

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _____

 

ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԵԼՏԱՅԻ, ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ԵՎ ՄԵՍԼԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ, ԳԱՐՈՒ, ՈԼՈՌԻ ԵՎ ԼՈԲՈՒ, ԱՇՈՐԱՅԻ, ՎԱՐՍԱԿԻ ԵՎ ՏՐԻՏԻԿԱԼԵԻ (ՑՈՐԵՆ-ԱՇՈՐԱ)

 

ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ______________________________________________

______________________________________________ ի

(անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն)

 

._________________________________________________________________________.

|NN |Ծածկագիրը |Սերմացուի|Առաքող|Սերմերի   |Սորտը      |Բեռան |Սերմացուն  |

|ը/կ|          |անվանումը|երկիրը|որակի     |(փոփոխակը)`|քաշը  |համապատաս- |

|   |          |         |      |վկայականի |ըստ        |(կգ,  |խանում է   |

|   |          |         |      |համարը    |վկայականի  |տոննա)|սահմանված  |

|   |          |         |      |          |           |      |պահանջներին|

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|1. |(1-ին տողը հանվել է 30.07.15 թիվ 862-Ն որոշում)   |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|2. |100191100.0|Սպելտա  |      |          |           |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|3. |100310000.0|Գարի    |      |          |           |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|4. |100191200.0|Փափուկ  |      |          |           |      |           |

|   |          |ցորեն և  |      |          |           |      |           |

|   |          |մեսլին   |      |          |           |      |           |

|   |          |սերմացու |      |          |           |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|5. |(5-րդ տողը հանվել է 30.07.15 թիվ 862-Ն որոշում)   |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|6. |(6-րդ տողը հանվել է 30.07.15 թիվ 862-Ն որոշում)   |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|7. |(7-րդ տողը հանվել է 30.07.15 թիվ 862-Ն որոշում)   |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|8. |0713101000|Ոլոռ`    |      |          |           |      |           |

|   |          |ցանքի    |      |          |           |      |           |

|   |          |համար    |      |          |           |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|9. |0713331000|Լոբի`    |      |          |           |      |           |

|   |          |ցանքի    |      |          |           |      |           |

|   |          |համար    |      |          |           |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|10.|1002 10   |Աշորա    |      |          |           |      |           |

|   |0000      |(սերմա-  |      |          |           |      |           |

|   |          |ցու)     |      |          |           |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|11.|1004 10   |Վարսակ   |      |          |           |      |           |

|   |0000      |(սերմա-  |      |          |           |      |           |

|   |          |ցու)     |      |          |           |      |           |

|___|__________|_________|______|__________|___________|______|___________|

|12.|1008 60   |Տրիտիկալե|      |          |           |      |           |

|   |0000      |         |      |          |           |      |           |

._________________________________________________________________________.

 

Եզրակացություն` 1. Ենթակա է որպես սերմացու ներմուծման:

2. Ենթակա չէ որպես սերմացու ներմուծման:

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ _______________________

(ստորագրությունը)

_______________________

                                            (անունը, ազգանունը)

___ __________ 200  թ.

 

Կ.Տ.

 

(եզրակացությունը փոփ. 04.08.11 թիվ 1096-Ն, 25.04.13 թիվ 438-Ն, 30.07.15 թիվ 862-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2002
N 621
Որոշում