ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2295-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1675-Լ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1957-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1675-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) որոշման 4-րդ կետի 1-ին և 5-րդ կետի 2-րդ ենթակետերը «դեկտեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «կամ այդ ժամկետից հետո` անձանց դիմումները ծառայությունից ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
i
2) որոշման 7-րդ և 8-րդ կետերը «հոկտեմբերի 31-ը» բառերից հետո լրացնել «կամ այդ ժամկետից հետո` անձանց դիմումները ծառայությունից ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) որոշման N 2 հավելվածում`
i
ա. 14-րդ կետի 3-րդ ենթակետը «տվյալներում» բառից հետո լրացնել «, բացառությամբ, երբ անձը (անչափահաս շահառուի դեպքում` նրա ծնողը) շահառու է ճանաչվել սույն կարգի 26-րդ կետում ներկայացված դիմումի հիման վրա» բառերով,
բ. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«2024 թվականի փետրվարի 20-ից հետո վճարման ցուցակ չի ձևավորվում:»,
i
գ. 23-րդ կետում «հունվարի 25-ը» բառերը փոխարինել «փետրվարի 26-ը» բառերով, իսկ «հունվարի 31-ը» բառերը` «փետրվարի 29-ը» բառերով,
դ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«26. Եթե շահառուի (այդ թվում` անչափահաս շահառուի) տվյալները չեն ներառվել վճարման ցուցակում, ապա միանվագ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար շահառուն (անչափահաս շահառուի դեպքում` նրա ծնողը) կարող է գրավոր դիմել ծառայություն, այդ թվում` էլեկտրոնային եղանակով` https://e-request.am/ կայքէջի միջոցով` մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այս դեպքում ներկայացվում է, իսկ առցանց դիմումի դեպքում դիմումին կցվում է անձամբ ստորագրված դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը և անհրաժեշտ փաստաթղթեր (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` լուսապատճեններ), որոնք հիմնավորում են անձի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն` բռնի տեղահանված լինելը կամ 1.1-ին կետի համաձայն` բռնի տեղահանված համարվելը: Դիմումը և ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ուղարկում է ըստ պատկանելության: Եթե շահառուն ծառայություն է դիմում անձամբ և նրա (անչափահաս շահառուի դեպքում` նաև ծնողի) տվյալները չեն ներառվել վճարման ցուցակում սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքով, ապա, անկախ այդ ենթակետում նշված սահմանահատման վերաբերյալ տվյալների, հաստատվում է, որ չափահաս շահառուն (անչափահաս շահառուի դեպքում` նրա ծնողը) այդ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:»,
i
ե. 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին և 26.2-րդ կետերով.
«26.1. Պետական մարմինները սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումի կապակցությամբ իրենց որոշման վերաբերյալ ծառայությանը գրավոր տեղեկացնում են (ըստ անհրաժեշտության` միաժամանակ իրենց կողմից վարվող բազաներում փոփոխություններ կատարում են) ծառայությունից դիմումը և կից փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
26.2. Սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումների կապակցությամբ պետական մարմիններից ստացած որոշումների հիման վրա միանվագ դրամական աջակցությունը վճարվում է սույն կարգի համաձայն: Այս դեպքում սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերում նշված համադրումները կատարելիս շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` նրա ծնողի) տվյալները չեն համադրվում Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների հետ:»,
i
զ. 27-րդ կետում «հունվարի 20-ը» բառերը փոխարինել «փետրվարի 20-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) N 2 հավելվածի 21.1-ին կետի 1-ին ենթակետից հանել «և 2023 թվականի ընթացքում» բառերը.
i
2) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով.
«27. Սույն կարգի հիման վրա մերժված դիմումը շահառուն կարող է բողոքարկել մինչև 2024 թվականի հունիսի 15-ը` ծառայություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տվյալները` առկայության դեպքում կցելով նաև դիմումը չմերժելու հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթեր:
28. Ծառայությունը սույն կարգի 27-րդ կետի համաձայն ստացված դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում` ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին կատարելով հարցումներ` դիմումով ներկայացված տվյալներն ուսումնասիրելու և համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու համար:
29. Ծառայությունը սույն կարգի 28-րդ կետի համաձայն` համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հիմնադրամին` մերժված դիմումները հաստատելու համար:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1957-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 4-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «2024 թվականի հունվարի 31-ը» բառերով,
բ. 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է`
1) 2023 թվականի նոյեմբեր ամսին ներկայացված դիմումի դեպքում` նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար.
2) 2023 թվականի դեկտեմբեր կամ 2024 թվականի հունվար ամիսներին ներկայացված դիմումի դեպքում` դեկտեմբեր ամսվա համար` բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերի:
10. Եթե դիմումը մերժվել է`
1) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով, և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար.
2) Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով, և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար` Հայաստանի Հանրապետությունից 10 օրից պակաս բացակայելու դեպքում:»,
i
գ. N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերով.
«17. Սույն կարգի հիման վրա մերժված դիմումը շահառուն կարող է բողոքարկել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը` ծառայություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տվյալները` առկայության դեպքում կցելով նաև դիմումը չմերժելու հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթեր:
18. Ծառայությունը սույն կարգի 17-րդ կետի համաձայն ստացված դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում` ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին կատարելով հարցումներ` դիմումով ներկայացված տվյալներն ուսումնասիրելու և համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու համար:
19. Ծառայությունը սույն կարգի 18-րդ կետի համաձայն` համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հիմնադրամին` մերժված դիմումները հաստատելու համար:»:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2024 թվականի հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. դեկտեմբերի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):