Սեղմել Esc փակելու համար:
«ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿ ...

 

 

040.1200.210802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1200-Ա

 

«ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 976368 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությանը:

2. Սահմանել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 309 բաժնետոմսի գնահատված արժեքը` 239868 հազ. դրամ:

3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4. «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 736500 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կրեդիտորական պարտքերի գծով` 20162 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 55939 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 73220 հազ. դրամ.

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 541005 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 46174 հազ. դրամ:

5. «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Սահմանել, որ «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությունը պարտավոր է`

i

ա) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի` 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, գինը վճարել`

առաջին 6 ամսվա ընթացքում` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

հաջորդ 6 ամսվա ընթացքում` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) 4 տարվա ընթացքում կատարել 2700 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրումներ.

գ) (6-րդ կետի գ ենթակետը հանվել է 10.10.02 թիվ 1657-Ա որոշում)

i

դ) մինչև 2012 թվականի հունվարի 1-ը ապահովել 400 աշխատատեղ` 110 հազ. դրամ միջին աշխատավարձով.

ե) իր միջոցների հաշվին իրականացնել մասնավորեցումից ծագող` սեփականության իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 07.05.09 թիվ 492-Ա որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» ընկերության հետ համատեղ կազմել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումների իրականացման ժամանակացույց ու կնքել մասնավորեցման պայմանագիր:

(7-րդ կետը փոփ. 10.10.02 թիվ 1657-Ա որոշում)

8. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1200-Ա
Որոշում