23.07.2023 -
040.1439.171207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2007 թվականի N 1439-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել
1) Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 13.07.2023 թիվ 1175-Ն որոշում)
3) Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 13.07.2023 թիվ 1175-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 13.07.2023 թիվ 1175-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 15-ի
N 1439-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը փաստաթուղթ է, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում` դրանում նշված նպատակներով և ժամկետներով:
2. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:
3. Օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը հաստատման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայություն (այսուհետ` ծառայություն) է ներկայացնում իր անձնագիրը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը, պետական տուրքի վճարման անդորրագիրը, հրավիրվողի անձնագրի պատճենը:
4. Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը ծառայություն հաստատման ներկայացնելիս ներկայացնում է իր անձնագիրը, կացության քարտը կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը և պետական տուրքի վճարման անդորրագիրը, հրավիրվողի անձնագրի պատճենը:
5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաստատման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերին կից ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված պետական գրանցման վկայականի պատճենը, հրավիրվողի անձնագրի պատճենը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:
6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչություններն օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաստատման ներկայացնելիս հրավերին կից ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը:
7. Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տրվող հրավերն օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելիս գործատուն ներկայացնում է հրավերը, գործատուի պետական գրանցման վկայականի պատճենը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից օտարերկրացուն տրված աշխատանքի թույլտվության պատճենը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:
8. Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու կողմից տրված Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերներն առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատում է ծառայությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից տրված Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տրվող հրավերն առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:
9. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հրավերը հաստատող մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանը, որն էլ 7-օրյա ժամկետում հրավերը հաստատող մարմին է ներկայացնում հրավերի հաստատման նպատակահարմարության վերաբերյալ իր դիրքորոշումը:
10. Հրավերը հաստատող մարմնի կողմից հրավերի հաստատումը կարող է մերժվել, եթե առկա են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, կամ այն դեպքում, երբ հրավիրողի կողմից խախտվել են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իր պարտավորությունները:
11. Հրավերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հրավերը հաստատող մարմինը հրավիրողին գրավոր հայտնում է հրավերի հաստատման կամ մերժման մասին:
12. Լիազոր մարմնի կողմից հրավերը հաստատվելուց հետո հրավիրվող օտարերկրացու անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության երկիրը և հասցեն, այցելության նպատակի և այցելության ժամկետի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են համակարգչային ցանց` համապատասխան օտարերկրյա պետությունում առկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հասցեով:
13. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հրավերը հաստատող պետական կառավարման մարմինների կողմից հաշվառվում են համակարգչային եղանակներով:
14. Համակարգչային եղանակով հաշվառված հրավերը պարունակում է հրավիրվողի ազգանունը, անունը (առկայության դեպքում` հայրանունը), սեռը, ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, քաղաքացիությունը, ծննդավայրը, այցելության ժամկետը, այցելության նպատակը, հրավերի հաստատման կամ մերժման օրը, ամիսը, տարեթիվը, մերժման դեպքում` պատճառը, փաստաթղթերի ընդունման օրը, ամիսը և տարեթիվը:
(1-ին հավելվածը փոփ. 13.07.2023 թիվ 1175-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 15-ի
N 1439-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 13.07.2023 թիվ 1175-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 15-ի
N 1439-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի վերևի մասում, ձախ կողմում նշվում է հրավերը հաստատող մարմնի անունը, իսկ աջ կողմում տեղ է հատկացված հրավերի հաստատման կամ մերժման վերաբերյալ նշում կատարելու համար: Նշվածից ներքև կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
2. Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ» բառերը, որոնց աջ կողմում նախատեսված է տեղ հրավերի համարը նշելու համար:
3. Այնուհետև նշվում են`
1) հրավիրողի ազգանունը, անունը (առկայության դեպքում` հայրանունը), իսկ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում` հրավիրողի անվանումը, կազմակերպաիրավական ձևը.
2) հրավիրողի բնակության վայրը (գտնվելու վայրը) և հեռախոսահամարը.
3) հրավիրվողի ազգանունը, անունը (առկայության դեպքում` հայրանունը).
4) հրավիրվողի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, ծննդավայրը.
5) հրավիրվողի բնակության երկիրը և հասցեն, քաղաքացիությունը, սեռը.
6) հրավիրվողի մասնագիտությունը կամ զբաղմունքի տեսակը.
7) հրավիրվողի` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նպատակը.
8) հրավիրվողի` Հայաստանի Հանրապետություն այցելելու ժամկետը:
4. Ծառայություն ներկայացվող հրավերների դեպքում հրավերում նշվում են նաև հրավիրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և ծննդավայրը, հրավիրողի աշխատանքի (ուսման) վայրը, հրավիրողի անձնագրի սերիան և համարը, տալու և վավերականության ժամկետները, հրավիրվողի հետ ժամանող մինչև 18 տարեկան երեխաների ազգանունները, անունները (առկայության դեպքում` հայրանունները) և նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:
(4-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1175-Ն որոշում)
5. Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տրվող հրավերում նշվում է նաև տեղեկատվություն գործատուի մոտ հրավիրվողի կողմից կատարվելիք աշխատանքների բնույթի և պայմանների վերաբերյալ:
6. Այնուհետև հրավերում նշվում են Հայաստանի Հանրապետությունում հրավիրվողի կողմից իր կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին կամ այդ ծախսերը հրավիրվողի կողմից հոգալու պարտավորության մասին:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող հրավերները հաստատվում են կնիքով և համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությամբ:
8. Հրավերի ներքևի մասում տեղ է հատկացված հրավերը հաստատող մարմնի կողմից համապատասխան օտարերկրյա պետությունում առկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հասցեով հրավիրվողի տվյալներն ուղարկելու վերաբերյալ նշում կատարելու համար:
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 15-ի
N 1439-Ն որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ
N________
_________________________________________________________________________
(հրավիրողի ազգանունը, անունը, հայրանունը)
Բնակության (գտնվելու) վայրը ______________ հեռախոսահամարը _______________
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________ Ծննդավայրը ___________________
Աշխատանքի (ուսման) վայրը ________________________________________________
Հրավիրողի անձնագրի սերիան և համարը, տալու և վավերականության ժամկետները_
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
(հրավիրվողի ազգանունը, անունը, հայրանունը)
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________ Ծննդավայրը ___________________
Բնակության երկիրը և հասցեն _____________________________________________
Քաղաքացիությունը __________________________ Սեռը ________________________
Մասնագիտությունը կամ զբաղմունքի տեսակը __________________________________
Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նպատակը (աշխատանքային հրավերների դեպքում` տեղեկատվություն գործատուի մոտ հրավիրվողի կողմից կատարվելիք աշխատանքների բնույթի և պայմանների վերաբերյալ) _______________
_________________________________________________________________________
Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի ժամկետը _____________________
Հրավիրվողի հետ ժամանող մինչև 18 տարեկան երեխաների ______________________
(ազգանունները, անունները
_________________________________________________________________________
(առկայության դեպքում` հայրանունները), նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)
Հայաստանի Հանրապետությունում հրավիրվողի կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու է`
հրավիրողը հրավիրվողը
_________________________________________________________________________
(ընդգծել)
_____ __________________ 200 թ.
_______________________________
(հրավիրողի ստորագրությունը)
Հաստատված հրավերն ուղարկվել է ___________________________________________
_________________________________________________________________________
_____ _________________ 200 թ.