07.07.2023 -
040.0645.070603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 645-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անավարտ կիսակառույց շինությունների բնութագրման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 06.07.2023 թիվ 1085-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 23.02.17 թիվ 160-Ն որոշում)
(վերնագիրը փոփ. 06.07.2023 թիվ 1085-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 645-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 06.07.2023 թիվ 1085-Ն որոշում)
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված անշարժ գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ կիսակառույց շինությունների (այսուհետ` շինություններ)` ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման չափանիշները:
(1-ին կետը փոփ. 06.07.2023 թիվ 1085-Ն որոշում)
2. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով` շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքներ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ, ավտոտնակներ (ավտոկայանատեղիներ, ավտոհանգրվաններ) ըստ ավարտվածության դասվում են`
1) 0-50 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` շինությունները համարվում են 0-50 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը.
2) 51-80 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` շինությունները համարվում են 51-80 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.
3) 81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` շինությունները համարվում են 81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման ու հարակից աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2014-Ն, 06.07.2023 թիվ 1085-Ն որոշումներ)
3. Անավարտ կիսակառույց շինություններ են համարվում նաև քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դեռևս չկառուցված կամ սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում չընդգրկված շինությունները:
(3-րդ կետը լրաց. 06.07.2023 թիվ 1085-Ն որոշում)