Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺ ...

 

30.06.2023 -

 

040.1734.120111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1734-Ն

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 24000 դրամ.

2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տասը տարվա համար 950 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ.

3) թաղման նպաստի չափը` 200000 դրամ.

3.1) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 20000 դրամ.

4) զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1750 դրամ.

5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը`

ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 50600 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 41400 դրամ,

գ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 38000 դրամ.

6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը` 38000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած` 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում` 120000 դրամ.

7) նվազագույն կենսաթոշակի չափը` 36 000 դրամ.

8) Եթե «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի կամ 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը պակաս է 36 000 դրամից, ապա կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 36 000 դրամի չափով:

(1-ին կետը փոփ. 29.12.11 թիվ 1860-Ն, 26.12.13 թիվ 1488-Ն /տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,

17.07.14 թիվ 718-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 25.12.14 թիվ 1491-Ն, 10.06.15 թիվ 629-Ն, 29.11.2018 թիվ 1408-Ն, 25.04.2019 թիվ 472-Ն / փոփոխության գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 26.12.2019 թիվ 1920-Ն, 16.12.2021 թիվ 2043-Ն /գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի հետո ծագած հարաբերությունների վրա /, 24.08.2022 թիվ 1340-Ն, 08.09.2022 թիվ 1404-Ն /գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա /, 21.04.2023 թիվ 558-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 29.06.2023 թիվ 1049-Ն /գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը, կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

4. Օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը սահմանել`

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում` սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված չափով.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում` սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված չափով.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում` սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված չափով:

(4-րդ կետը լրաց. 21.04.2023 թիվ 558-Ն / տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 17.07.14 թիվ 718-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

25.04.2019 թիվ 472-Ն /փոփոխության գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1734-Ն
Որոշում