ՎԴ/9805/05/21
ՈՐՈՇՈՒՄ
ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
21.03.2023 թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահող դատավոր Մ.Մելքումյան, դատավորներ` Ա.Ավագյան, Գ. Սոսյան, Ռ. Ազրոյան, Ե.Առաքելյան (այսուհետ նաև` Դատարան), ուսումնասիրելով թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործի նյութերն ըստ դիմումի Մարիետա Հենրիկի Բաղրամյանի ընդդեմ ՀՀ Կառավարության, երրորդ անձ Սպիտակ համայնք` ՀՀ կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 502-004 ծածկագրով հողամասին վերաբերող կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին.
ՊԱՐԶԵՑ
Մարիետա Բաղրամյանը (այսուհետ նաև` Դիմող), 08.09.2021 թվականին ՀՀ վարչական դատարանում մուտքագրված դիմումով, խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ Կառավարության` 01.06.2006 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 502-004 ծածկագրով հողամասին վերաբերող կետը:
ՀՀ վարչական դատարանի` նախագահող դատավոր` Մ. Մելքումյան, դատավորներ` Ս. Հովակիմյան, Գ. Սոսյան, Ռ.Ազրոյան, Ե. Առաքելյան, 15.09.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, 10.12.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է, իսկ 11.04.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:
ՀՀ նախագահի 25.08.2022 թվականի թիվ ՆՀ-238-Ա հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս.Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Վարչական գործը 09.12.2022 թվականին մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավորներ Մ. Մելքումյանին, Ա. Ավագյանին, Գ. Սոսյանին, Ռ. Ազրոյանին, Ե. Առաքելյանին:
ՀՀ վարչական դատարանի` նախագահող դատավոր` Մ.Մելքումյան, դատավորներ` Ա.Ավագյան, Գ. Սոսյան, Ռ. Ազրոյան, Ե. Առաքելյան, 05.01.2023 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը նշանակվել է 2023 թվականի մարտի 14-ին:
Ուսումնասիրելով թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործի նյութերը` Դատարանը պարզել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ տեղի է ունեցել վրիպակ, մասնավորապես` որոշման ընդունման ամսաթիվը «15.03.2023թ»-ի փոխարեն նշվել է «30.03.2023թ.»:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:
Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ուղղել թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ թույլ տրված վրիպակը, մասնավորապես` որոշման ընդունման ամսաթիվը «15.03.2023թ.»-ի փոխարեն նշվել է «30.03.2023թ.»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածներով` Դատարանը.
ՈՐՈՇԵՑ
i
Թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ թույլ տրված վրիպակն ուղղել և որոշման ընդունման ամսաթիվը «30.03.2023թ.»-ի փոխարեն նշել «15.03.2023թ.»:
Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան այն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:
Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան
Դատավորներ` Ա. Ավագյան
Գ. Սոսյան
Ռ. Ազրոյան
Ե. Առաքելյան
Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2023 թվական: