Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈ ...

040.0419.170402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«17» ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

17 ապրիլի 2002 թվականի N 419

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության թատրոնները և համերգային կազմակերպությունները (ցանկերը կցվում են) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ցանկերը կցվում են):

(1-ին կետը փոփ. 05.08.10 թիվ 1055-Ն որոշում)

2. Մինչև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության թատրոնների ու համերգային կազմակերպությունների (այսուհետև` պետական հիմնարկներ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, տվյալ հիմնարկներն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

(2-րդ կետը փոփ. 05.08.10 թիվ 1055-Ն որոշում)

3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան` սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, բացառությամբ «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(5-րդ կետը փոփ. 11.12.03 թիվ 1742-Ն, 05.08.10 թիվ 1055-Ն, 21.11.2019 թիվ 1652-Ն որոշումներ)

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

6.1. Սահմանել, որ «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

համերգային գործունեություն,

սպորտի բնագավառի գործունեություն,

հրատարակչական գործ:

(6.1-րդ կետը լրաց. 13.05.04 թիվ 873-Ն որոշում)

6.2. (6.2-րդ կետն ուժը կորցրել է 16.09.2022 թիվ 1429-Ն որոշում)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 17-ից:

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |         Պետական ոչ առևտրային  կազմակերպության անվանումը             |

|ը/կ|                                                                     |

|___|_____________________________________________________________________|

|1. |Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և  բալետի ակադեմիական թատրոն   |

|___|_____________________________________________________________________|

|2. |Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն                     |

|3. |Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն          |

|4. |Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն               |

|5. |Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն               |

|___|_____________________________________________________________________|

|6. |Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն               |

|7. |Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն              |

|8. |Երևանի  Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն                |

|9. |Երաժշտական կամերային պետական թատրոն                                  |

|___|_____________________________________________________________________|

|10.|Երևանի  մարիոնետների, պլաստիկայի և  երաժշտության պետական թատրոն      |

|___|_____________________________________________________________________|

|11.|Երևանի  կամերային պետական թատրոն                                     |

|___|_____________________________________________________________________|

|12.|(12-րդ կետն ուժը կորցրել է 11.05.2023 թիվ 701-Ն որոշում)             |

|___|_____________________________________________________________________|

|13.|Երևանի  մնջախաղի պետական թատրոն                                      |

|14.|Խորեոգրաֆիայի թատրոն                                                 |

|___|_____________________________________________________________________|

|15.|(15-րդ կետն ուժը կորցրել է 15.12.05 թիվ 2185-Ն որոշում)              |

._________________________________________________________________________.

(ցանկը փոփ. 20.03.03 թիվ 276-Ն, 05.08.10 թիվ 1055-Ն, 22.10.15 թիվ 1213-Ն, 11.05.2023 թիվ 701-Ն որոշումներ)

Հավելված

ՀՀ կառավարության

2002 թվականի ապրիլի 17-ի

N 419 որոշման

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

._________________________________________________________.

|NN |Պետական ոչ առևտրային  կազմակերպության անվանումը      |

|ը/կ|                                                     |

|___|_____________________________________________________|

|1. |Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ             |

|2. |(2-րդ կետն ուժը կորցրել է 16.09.2022 թիվ 1429-Ն      |

|   |որոշում)                                             |

|___|_____________________________________________________|

|3. |(3-րդ կետն ուժը կորցրել է 16.09.2022 թիվ 1429-Ն      |

|   |որոշում)                                             |

|___|_____________________________________________________|

|4. |(4-րդ կետն ուժը կորցրել է 16.09.2022 թիվ 1429-Ն      |

|   |որոշում)                                             |

|___|_____________________________________________________|

|5. |Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն             |

|6. |Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ             |

|7. |Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ                  |

|8. |Հայաստանի երգի պետական թատրոն                        |

|9. |(9-րդ կետն ուժը կորցրել է 20.02.2020 թիվ 184-Ն որոշում)

|10.|Կոմիտասի անվան պետական քառյակ                        |

|11.|Հայաստանի պետական ֆիլհարմոնիա                        |

|12.|Կամերային երաժշտության ազգային կենտրոն               |

._________________________________________________________.

(ցանկը փոփ. 20.03.03 թիվ 276-Ն, 13.04.06 թիվ 508-Ն, 05.08.10 թիվ 1055-Ն, 20.02.2020 թիվ 184-Ն որոշումներ)

որոշումներ)

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |         Պետական ոչ առևտրային  կազմակերպության անվանումը             |

|ը/կ|                                                                     |

|___|_____________________________________________________________________|

|1. |Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոն   |

|___|_____________________________________________________________________|

|2. |Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն                     |

|___|_____________________________________________________________________|

|3. |Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն          |

|___|_____________________________________________________________________|

|4. |Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն               |

|___|_____________________________________________________________________|

|5. |Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն               |

|___|_____________________________________________________________________|

|6. |Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն               |

|___|_____________________________________________________________________|

|7. |Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն              |

|___|_____________________________________________________________________|

|8. |Երևանի  Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն                |

|___|_____________________________________________________________________|

|9. |Պետական կամերային երաժշտական թատրոն                                  |

|___|_____________________________________________________________________|

|10.|Երևանի  խամաճիկների պետական թատրոն                                   |

|___|_____________________________________________________________________|

|11.|Երիտասարդական կամերային թատրոն                                       |

|___|_____________________________________________________________________|

|12.|Երևանի  պետական երիտասարդական թատրոն                                 |

|___|_____________________________________________________________________|

|13.|Երևանի  մնջախաղի պետական թատրոն                                      |

|___|_____________________________________________________________________|

|14.|Խորեոգրաֆիայի պետական թատրոն                                         |

|___|_____________________________________________________________________|

|15.|Երևանի  պետական կրկես                                                |

._________________________________________________________________________.

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

._________________________________________________________.

|NN |Պետական ոչ առևտրային  կազմակերպության անվանումը      |

|ը/կ|                                                     |

|___|_____________________________________________________|

|1. |Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ             |

|___|_____________________________________________________|

|2. |Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ        |

|___|_____________________________________________________|

|3. |Հայաստանի պարի պետական անսամբլ                       |

|___|_____________________________________________________|

|4. |Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ|

|___|_____________________________________________________|

|5. |Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն             |

|___|_____________________________________________________|

|6. |Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ             |

|___|_____________________________________________________|

|7. |Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ                  |

|___|_____________________________________________________|

|8. |Հայաստանի երգի պետական թատրոն                        |

|___|_____________________________________________________|

|9. |(9-րդ կետն ուժը կորցրել է 20.02.2020 թիվ 184-Ն որոշում)

|___|_____________________________________________________|

|10.|Կոմիտասի անվան պետական քառյակ                        |

|___|_____________________________________________________|

|11.|Հայաստանի պետական ֆիլհարմոնիա                        |

|___|_____________________________________________________|

|12.|Կամերային երաժշտության ազգային կենտրոն               |

._________________________________________________________.

(ցանկը փոփ. 05.08.10 թիվ 1055-Ն, 20.02.2020 թիվ 184-Ն, 16.09.2022 թիվ 1429-Ն որոշումներ)

pin
ՀՀ կառավարություն
17.04.2002
N 419
Որոշում