ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2022 թվականի N 940-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 4-րդ կետում «ընթացիկ տարվա փետրվարի 2-ը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հուլիսի 10-ը» բառերով,
i
բ. 5-րդ կետում «ընթացիկ տարվա փետրվարի 5-ը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հուլիսի 15-ը» բառերով,
i
գ. 10-րդ կետում «ընթացիկ տարվա հունիսի 17-ը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 25-ը» բառերով,
դ. 11-րդ կետում «ընթացիկ տարվա հունիսի 20-ը» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 30-ը» բառերով,
i
ե. 12-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «և (կամ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կազմակերպված մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը» բառերը, 7-րդ ենթակետում «նախատեսված» բառը փոխարինել «նախատեսվող» բառով, և կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով`
«7.1) քաղվածք` սուբվենցիայի ծրագրի վերաբերյալ ավագանու կողմից հաստատված համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրից.»,
զ. 17-րդ կետում «հուլիսի 10-ը» բառերը փոխարինել «փետրվարի 2-ը» բառերով,
i
է. հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետով`
i
«17.1. Սույն կարգի 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավար չընտրվելու և (կամ) ավագանի չձևավորվելու դեպքերում, որպես բացառություն`
1) սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը համայնքների ղեկավարները կարող են ներկայացնել համապատասխան մարզպետարան` նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա հունվարի 30-ը.
2) սույն կարգի 5-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան սուբվենցիայի հայտը և բնութագիրը համապատասխան մարզպետարանները կարող են նախարարություն ներկայացնել նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա փետրվարի 3-ը.
3) սույն կարգի 10-րդ կետով սահմանված սուբվենցիայի ամբողջական փաթեթները համայնքները կարող են համապատասխան մարզպետարաններ ներկայացնել` նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա մայիսի 25-ը.
4) սույն կարգի 11-րդ կետով սահմանված սուբվենցիայի ամբողջական փաթեթները մարզպետարանները կարող են նախարարություն ներկայացնել մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա մայիսի 30-ը.
5) սույն կարգի 17-րդ կետով սահմանված հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կարող են քննարկվել մինչև ծրագրի իրականացման տարվա հունիսի 15-ը:»,
i
ը. 23-րդ կետը «ծրագիրը» բառից հետո լրացնել «կամ դրա չափաբաժինները» բառերով,
i
թ. 24-րդ կետում աղյուսակի «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«.______________________________________________________________________.
|Բնակավայրի փողոցների | 50| 55| 60| 65| 70|
|կառուցում/նորոգում սալարկմամբ,| | | | | |
|խճապատմամբ | | | | | |
.______________________________________________________________________.».
2) որոշման N 3 հավելվածի աղյուսակում`
i
ա. «Համայնքի ընթացիկ տարվա բյուջեն» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«._____________________________________________________________________.
|Համայնքի միջնաժամկետ|Հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրով |
|ծախսերի ծրագիրը |սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվա բյուջեն` |
| |... դրամ. |
| |________________________________________________|
| |Հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրով |
| |սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան հաջորդող |
| |տարվա բյուջեն` ... դրամ. |
| |________________________________________________|
| |Ներկայացնել ծրագրի իրականացման և իրականացման |
| |տարվան հաջորդող տարվա միջնաժամկետ ծախսերի |
| |ծրագրով նախատեսված եկամուտները և ծախսերը` |
| |առանձնացնելով բյուջեի վարչական և ֆոնդային |
| |մասերը, իսկ բյուջեի ֆոնդային մասից նախատեսված |
| |ծախսերը ներկայացնել առանձին բացվածքով |
| |________________________________________________|
| | |Ծրագրի|Ծրագրի |
| | |իրակա-|իրակա- |
| | |նացման|նացման |
| | |տարի |տարվան |
| | | |հաջորդող|
| | | |տարի |
| |________________________________|______|________|
| |Ընդամենը` համայնքի բյուջեի | | |
| |եկամուտներ` ըստ հաստատված | | |
| |միջնաժամկետ ծախսերի ծրագրի, այդ | | |
| |թվում` | | |
| |________________________________|______|________|
| |- Վարչական բյուջեի եկամուտներ, | | |
| |որից` | | |
| |________________________________|______|________|
| |- Սեփական եկամուտներ | | |
| |________________________________|______|________|
| |- Ֆոնդային բյուջեի եկամուտներ | | |
| |________________________________|______|________|
| |Ընդամենը` համայնքի բյուջեի | | |
| |ծախսեր, ըստ հաստատված | | |
| |միջնաժամկետ ծախսերի ծրագրի, | | |
| |որից` | | |
| |________________________________|______|________|
| |- Վարչական բյուջեի ծախսեր | | |
| |________________________________|______|________|
| |- Ֆոնդային բյուջեի ծախսեր | | |
| |________________________________|______|________|
| |Համայնքի ֆոնդային բյուջեի | | |
| |ծախսերը` ըստ հաստատված | | |
| |միջնաժամկետ ծախսերի ծրագրի, | | |
| |որից` | | |
| |________________________________|______|________|
| |- ճանապարհաշինություն | | |
| |________________________________|______|________|
| |- ջրամատակարարում | | |
| |________________________________|______|________|
| |- փողոցային լուսավորություն | | |
| |________________________________|______|________|
| |- գյուղատնտեսություն | | |
| |________________________________|______|________|
| |- | | |
| |________________________________|______|________|
| |- | | |
| |________________________________|______|________|
| |Ենթակառուցվածքների զարգացմանն | | |
| |ուղղված սուբվենցիոն ծրագրերի | | |
| |համար նախատեսված ծախսերը, ըստ | | |
| |հաստատված միջնաժամկետ ծախսերի | | |
| |ծրագրի, այդ թվում` /ներկայացնել | | |
| |սուբվենցիոն ծրագրերի համար | | |
| |համայնքի ֆոնդային բյուջեից | | |
| |նախատեսված գումարները` ըստ | | |
| |ոլորտների/ | | |
| |________________________________|______|________|
| |- ճանապարհաշինություն | | |
| |________________________________|______|________|
| |- ջրամատակարարում/ջրահեռացում | | |
| |________________________________|______|________|
| |- փողոցային լուսավորություն | | |
| |________________________________|______|________|
| |- գազամատակարարում | | |
| |________________________________|______|________|
| |- նախադպրոցական հաստատություններ| | |
| |________________________________|______|________|
| |- հասարակական շենքեր | | |
| |________________________________|______|________|
| |- գույքի, տեխնիկայի ձեռքբերում | | |
| |________________________________|______|________|
| |- | | |
._____________________________________________________________________.
«.
բ. «Համայնքի ընթացիկ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիայի գծով կանխատեսվող մուտքերը) հաշվին նշված ծրագրի իրականացման անհնարինության հիմնավորումը
(համապատասխան հաշվարկներով» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Համայնքի ծրագրի իրականացման տարվա միջնաժամակետ ծախսերի ծրագրով նախատեսված բյուջետային մուտքերի (ներառյալ` ֆինանսական համահարթեցման դոտացիայի գծով նախատեսված մուտքերը) հաշվին նշված ծրագրի իրականացման
անհնարինության հիմնավորումը (համապատասխան հաշվարկներով».
i
3) որոշման N 4 հավելվածի աղյուսակի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._____________________________________________________________________.
«|18.|Ծրագրի ավարտից հետո |Այցելության արդյունքներով |
| |մարզպետարանների և, ըստ |գնահատված արդյունավետության կամ |
| |անհրաժեշտության` նաև |անարդյունավետության, ինչպես նաև |
| |Նախարարության ոլորտային |շահագործման ընթացքում |
| |մասնագետների, ոլորտային |բացահայտվող թերությունների |
| |գերատեսչությունների համապատասխան|առկայության մասին եռօրյա |
| |մասնագետների (համաձայնությամբ) |ժամկետում տեղեկատվություն է |
| |կողմից իրականացվում են |ներկայացվում համապատասխան |
| |շահագործման հանձնված օբյեկտների,|համայնքի ղեկավարին և |
| |ձեռք բերված |Նախարարություն: |
| |մեքենասարքավորումների, տեխնիկայի| |
| |ու գույքի կիրառման ու | |
| |օգտագործման մշտադիտարկման ու | |
| |ծրագրի արդյունավետության | |
| |գնահատման մասով այցելություններ`| |
| |ծրագրի ավարտից հետո առաջին տարվա| |
| |ընթացքում` տարին մեկ անգամ, | |
| |այնուհետև` ըստ անհրաժեշտության:| |
._____________________________________________________________________.
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2022 թվական: