01.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ մասում`
1) «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի`» բառերով.
2) «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված տնտեսավարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարված իրավախախտումների, որոնց դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 171.2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի» բառերը փոխարինել «երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 171.4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 171.5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Ֆիզիկական անձի անբարեխիղճ մրցակցության գործողությունը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»:
i
Հոդված 6. Օրենսգրքի 171.6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 7. Օրենսգրքի 171.7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի` օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:
i
Հոդված 8. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածում`
1) վերնագիրը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.
2) 1-ին մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.
3) 2-րդ մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.
4) 3-րդ մասը «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «կամ համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի» բառերով:
i
Հոդված 9. Օրենսգրքի 171.9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:
i
Հոդված 10. Օրենսգրքի 171.10-րդ հոդվածում «Պետական կամ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «Պետական օժանդակություն տրամադրող» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-94-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական: