ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 22-Լ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 1-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողներին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու գործընթացը կանոնակարգելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Լիազորել ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշմամբ հաստատված կարգի իմաստով որպես զորամասի հրամանատար հանդես գալ`
1) ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալին` ՀՀ ոստիկանության զորքերի շահառուների մասով,
2) ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Մովսիսյանին` ՀՀ ոստիկանության մյուս ծառայությունների և կրթահամալիրի շահառուների մասով:
2. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի համապատասխանությունը ստուգելու և ներկայացված փաստաթղթերի հիման վրա վարձակալության գործ կազմելու համար պատասխանատուներ նշանակել`
1) ՀՀ ոստիկանության զորքերի շահառուների մասով`
ա) ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Մարտիրոս Վալերիի Մուրադյանին,
բ) ՀՀ ոստիկանության զորքերի (1001 զորամաս) անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Կորյուն Դերենիկի Հովսեփյանին,
գ) ՀՀ ոստիկանության զորքերի (1001 զորամաս) իրավական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Աղասի Հուսիկի Տեր-Եսայանին,
դ) ՀՀ ոստիկանության զորքերի (1001 զորամաս) ֆինանսական բաժնի ավագ սպա, մայոր Հրայր Ռոբերտի Մանուկյանին:
2) ՀՀ ոստիկանության մյուս ծառայությունների և կրթահամալիրի շահառուների մասով`
ա) ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության սոցիալական ապահովման և կենսաթոշակների նշանակման բաժնի սոցիալ-իրավական բաժանմունքի պետ, ՀՀ ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Մարինե Համլետի Սարգսյանին,
բ) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժնի կադրային ռեսուրսի կառավարման բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Սամվել Անուշավանի Սմբատյանին,
գ) ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արմինե Քաջիկի Սերոբյանին:
(2-րդ կետը փոփ. 15.12.2020 թիվ 43-Լ հրաման)
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2019 թվականի հունվարի 9-ի «ՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների թիվը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 1-Լ հրամանը:
4. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին և աշխատողներին:
ԳՆԴԱՊԵՏ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
2020 թ. հունիսի 23
Երևան