040.0677.250701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2001 թվականի N 677
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկում`
i
ա) 222-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. հուլիս» բառերով.
i
բ) 228-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբեր» բառերով.
i
գ) 231-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
դ) 278-րդ կետի «Միջոցառումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հանրային հատվածի (ներառյալ կրթական և առողջապահական հաստատությունները, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը) հաշվապահական հաշվառման բարեփոխումների ուղղությամբ միջոցների ձեռնարկում և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ ՀՀ կառավարություն ներկայացնելը».
նույն կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ.» բառերով.
i
ե) 299-րդ կետում «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
i
զ) 300-րդ կետում «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
է) 332-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
._________________________________________________________________________.
| Միջոցառումը | Նպատակը | Կատարողը |Ժամկետը |Ֆինան-|
| | (արդյունքը) | | |սական |
| | | | |ապահո-|
| | | | |վումը |
|_________________|_______________________|______________|_________|______|
|332. Հայաստանի |համակարգի իրավական, |ՀՀ ֆինանսների |2001 թ. | |
|Հանրապետության |կարգավորիչ, շուկայական |և էկոնոմիկայի|դեկտեմ- | |
|բնակավայրերի |կառուցվածքին վերաբերող |նախարարություն|բերի 3-րդ| |
|ջերմամատակարարման|և ֆինանսական հարցերի |Ջերմամատակա- |տասնօրյակ| |
|ռազմավարությունը |լուծում, բնակչության |րարման | | |
|ՀՀ կառավարություն|անապահով խավերի |ռազմավարության| | |
|ներկայացնելը |ջեռուցման ապահովման |մշակման ծրագրի| | |
| |նպատակով ՀՀ պետական |կառավարման | | |
| |բյուջեից օգնության |խորհուրդ ՀՀ | | |
| |տրամադրման մեխանիզմների|էներգետիկայի | | |
| |սահմանում, պետական |նախարարություն| | |
| |կառավարման և տեղական | | | |
| |ինքնակառավարման | | | |
| |մարմինների | | | |
| |պատասխանատվության | | | |
| |սահմանազատում, | | | |
| |ջեռուցման | | | |
| |ծառայությունների | | | |
| |պահանջարկի ու | | | |
| |մատչելիության գնահատման| | | |
| |արդյունքների նկարագրում| | | |
| |ու վերլուծություն, | | | |
| |առնվազն Երևան և | | | |
| |Գյումրի քաղաքներում | | | |
| |ջեռուցման կարիքները | | | |
| |բավարարելու համար | | | |
| |տնտեսապես հնարավոր | | | |
| |ջերմամատակարարման | | | |
| |տարբերակների նախանշում,| | | |
| |կենտրոնացված | | | |
| |ջերմամատակարարման | | | |
| |վերականգնում | | | |
._________________________________________________________________________.
i
ը) 374-րդ կետում «2001 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2002 թ.» բառերով.
թ) հանել 301-րդ կետը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի 200-րդ կետում «2001 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2002 թ.» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից: