Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

15 մայիսի 2020 թվականի N 173-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 116-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 11-րդ կետում`

i

ա. հանել «բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը,

բ. լրացնել նոր նախադասությամբ. «Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:».

i

2) 16-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները նախարարի գրավոր հանձնարարականի ուժով համարվում են աճուրդին ներկա գտնվելու իրավունք ստացած:».

i

3) 18-րդ կետի 4-րդ ենթակետում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների» բառերը.

i

4) 23-րդ կետում «նվազագույն հավելման չափով» բառերը փոխարինել «նվազագույն հավելման չափից ոչ պակաս չափով» բառերով.

5) 31-րդ կետում`

i

ա. «աճուրդի մասնակցության վճարի» բառերը փոխարինել «վճարված նախավճարի» բառերով,

բ. լրացնել նոր նախադասություն. «Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:».

i

6) 38-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «Սույն կետով նախատեսված դիմումը կարող է ներկայացվել մինչև սնանկության գործի ավարտը:».

7) 39-րդ կետից հանել «կամ անվավեր ճանաչվելու» բառերը.

i

8) 40-րդ կետի երրորդ նախադասության «ներկայացնելուց հետո» բառերից հետո լրացնել «` հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.

9) 44-րդ կետում «ավարտից» բառից հետո լրացնել «հետո` առնվազն» բառերը:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Ռ. Բադասյան

 

 

pin
Արդարադատության նախարարություն
15.05.2020
N 173-Ն
Հրաման