040.0666.110603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2003 թվականի N 666-Ն
«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):
2. Սահմանել, որ`
ա) պետական կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը պետական մարմիններին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն է.
բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում,
էլեկտրամոնտաժման աշխատանքներ,
սանիտարատեխնիկական աշխատանքներ,
հարդարման աշխատանքներ,
կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և
պատրաստի սննդի մատակարարում:
(2-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 469-Ն, 20.01.05 թիվ 10-Ն որոշումներ)
3. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները:
(3-րդ կետը փոփ. 04.07.18 թիվ 744-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը,
բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1639-Ն որոշում)
(5-րդ կետը փոփ. 21.08.03 թիվ 998-Ն որոշում)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1639-Ն որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1639-Ն որոշում)
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունիսի 5-ի N 666-Ն որոշման
ՑԱՆԿ
N 2 ԵՎ 3 ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
.__________________________________________________________________.
|NN | Պետական մարմնի անվանումը | Անհատույց օգտագործման |
|ը/կ| | տրամադրվող տարածքի նկարագիրը |
|___|___________________________|__________________________________|
|1. |ՀՀ առողջապահության |N 3 կառավարական շենքի |
| |նախարարություն |նորակառույց մասնաշենքի 2-րդ հարկը |
| | |(31 սենյակ) |
|___|___________________________|__________________________________|
|2. |ՀՀ առևտրի և տնտեսական |N 3 կառավարական շենքի |
| |զարգացման նախարարություն |գործող մասնաշենքի 2-րդ հարկի |
| | |ձախակողմյան թևը (13 սենյակ) |
|___|___________________________|__________________________________|
|3. |ՀՀ բնապահպանության |N 3 կառավարական շենքի |
| |նախարարություն |նորակառույց մասնաշենքի 5-րդ հարկը |
| | |(31 սենյակ) և գործող մասնաշենքի |
| | |5-րդ հարկը (27 սենյակ) |
| | |8 հարկանի կենտրոնական հատվածի |
| | |100 քառ. մետր տարածքը |
|___|___________________________|__________________________________|
|4. |ՀՀ գյուղատնտեսության |N 3 կառավարական շենքի |
| |նախարարություն |նորակառույց մասնաշենքի 1-ին հարկը |
| | |(31 սենյակ) |
|___|___________________________|__________________________________|
|5. |ՀՀ կրթության և գիտության |N 3 կառավարական շենքի |
| |նախարարություն |նորակառույց մասնաշենքի 6-րդ հարկը |
| | |(31 սենյակ) և 7-րդ հարկից 4 |
| | |սենյակ |
| | |8 հարկանի կենտրոնական հատվածի |
| | |100 քառ. մետր տարածքը |
|___|___________________________|__________________________________|
|6. |ՀՀ մշակույթի, |N 3 կառավարական շենքի |
| |երիտասարդության հարցերի և |նորակառույց մասնաշենքի 7-րդ |
| |սպորտի նախարարություն |հարկից 27 սենյակ |
| | |8 հարկանի կենտրոնական հատվածի |
| | |170 քառ. մետր տարածքը |
|___|___________________________|__________________________________|
|7. |ՀՀ սոցիալական ապահովության |N 3 կառավարական շենքի |
| |նախարարություն |նորակառույց մասնաշենքի 3-րդ հարկը |
| | |(31 սենյակ) և գործող մասնաշենքի |
| | |3-րդ հարկի ձախակողմյան թևը (13 |
| | |սենյակ) |
|___|___________________________|__________________________________|
|7.1|ՀՀ տարածքային կառավարման |N 2 կառավարական մասնաշենքից 2280 |
| |նախարարություն |քառ. մետր տարածք (48 սենյակ և 6 |
| | |սանհանգույց) |
|___|___________________________|__________________________________|
|8. |ՀՀ քաղաքաշինության |N 3 կառավարական շենքի |
| |նախարարություն |նորակառույց մասնաշենքի 4-րդ հարկը |
| | |(31 սենյակ) և գործող մասնաշենքի |
| | |4-րդ հարկը (27 սենյակ) |
|___|___________________________|__________________________________|
|9. |ՀՀ ազգային վիճակագրական |N 3 կառավարական շենքի |
| |ծառայություն |գործող մասնաշենքի 6-րդ և 7-րդ |
| | |հարկերը (54 սենյակ) |
| | |8-րդ հարկից 120 մետր օժանդակ |
| | |տարածք |
.__________________________________________________________________.
(ցանկը փոփ. 25.03.04 թիվ 410-Ն, 03.05.07 թիվ 573-Ն որոշումներ)