040.0834.170816
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2016 թվականի N 834-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել ու «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել`
1) «Ս. Քոչարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Դեմիրճյան 32 հասցեում գտնվող շենքի` 899.54 քառ. մետր մակերեսով մասնաշենքը և 0.14 հեկտար մակերեսով հողամասը.
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.17 թիվ 1635-Ա որոշում)
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 6/29 հասցեում գտնվող` 1843.6 քառ. մետր մակերեսով մասնաշենքը և 0.1702 հեկտար մակերեսով հողամասը:
(1-ին կետը փոփ. 14.12.17 թիվ 1635-Ա որոշում)
2. (2-րդ կետը չեղյալ է ճանաչվել 31.08.17 թիվ 1065-Ա որոշում)
3. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել ու «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյանների 5/3 հասցեում գտնվող արյան փոխներարկման կայանի 146.84 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.018465 հեկտար մակերեսով հողամասի բաժնային մասը.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյանների 5/4 հասցեում գտնվող պոլիկլինիկայի շենքի 684.4 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09194 հեկտար մակերեսով հողամասի բաժնային մասը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` անհրաժեշտության դեպքում երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման մեջ նշված շենքային տարածքների և հողատարածքների առանձնացման համար անհրաժեշտ չափագրման և դրանց` որպես առանձին միավորի գրանցման աշխատանքների իրականացումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացված միջոցների, իսկ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը` հիմք ընդունելով այդ տարածքների չափագրման և դրանց` որպես առանձին միավորի գրանցման վկայականներում նշված տվյալները (մակերեսը, հասցեն և այլն):
6. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի 4-րդ փակուղու 3 հասցեում գտնվող` 1113 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, 82,8 քառ. մետր մակերեսով փայտյա տնակը, 82,2 քառ. մետր մակերեսով աղյուսե շինությունը, 111,5 քառ. մետր մակերեսով ավտոտնակները և 22,5 քառ. մետր մակերեսով կաթսայատունը` իրենց զբաղեցրած` 4168,5 քառ. մետր մակերես ունեցող հողամասով, հետ վերցնել ու ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
8. (8-րդ կետը չեղյալ է ճանաչվել 31.08.17 թիվ 1065-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ