(ուժը կորցրել է 08.06.18 թիվ 663-Ն որոշում)
i
040.0618.200506
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2006 թվականի N 618-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզպետների խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.04.09 թիվ 429-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել մարզպետարանի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
(2-րդ կետը փոփ. 23.04.09 թիվ 429-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 23.04.09 թիվ 429-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 27-ի
N 618-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ
.________________________________________________________.
| |Խորհրդական|Մամուլի |Օգնական|Ռեֆերենտ|
| | |քարտուղար| | |
|__________________|__________|_________|_______|________|
|ՀՀ մարզպետներ | 2 | - | 2 | - |
|__________________|__________|_________|_______|________|
|այդ թվում` | | | | |
|ՀՀ Արարատի մարզպետ| 3 | - | 2 | - |
|ՀՀ Կոտայքի մարզպետ| 2 | - | 3 | - |
|ՀՀ Սյունիքի | 3 | 1 | 2 | - |
| մարզպետ | | | | |
.________________________________________________________.
(հավելվածը փոփ. 23.04.09 թիվ 429-Ն, 14.04.11 թիվ 392-Ն, 06.04.16 թիվ 365-Ն, 29.12.16 թիվ 1397-Ն որոշումներ)