Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0329.040416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2016 թվականի N 329-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին ամրացված համապատասխան գույքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել որ`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ», «Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերում», «Դրոշմապիտակների ձեռքբերման ծախսեր», «Փորձաքննությունների ծառայություններ», «Հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստման ծառայություններ», «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում», «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման», «Չինական Արտահանման-ներմուծման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման» ծրագրերի և «Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու դրամաշնորհային ծրագիր», «Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման» դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ստանձնված պարտավորությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ որպես սույն կետի 1-ին ենթակետում նշված ծրագրերն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն է.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների շրջանակներում կնքված պայմանագրերով նախատեսված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմը: Ընդ որում, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված` պայմանագրերը կնքելու պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա.

4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ մուտքագրված եկամուտները և այդ ֆոնդի միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կատարված ծախսերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվություններում` անհրաժեշտության դեպքում այդ հաշվետվություններում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առանձնացումից բխող համապատասխան բացատրություններ.

5) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված եկամտային հաշիվների կարգադրիչը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագրի հիման վրա իրականացվող վերակազմակերպման գործընթացի` ներառյալ սույն որոշման պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար ընդհանուր գումարով մինչև 30 մլն դրամի չափով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բանակցային ընթացակարգով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նշված պարտավորությունների ցանկը և իրականացնել պայմանագրերի, այլ փաստաթղթերի ընդունում-հանձնումը` անհրաժեշտության դեպքում դրանցում կատարելով համապատասխան փոփոխություններ.

2) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի ընդունում-հանձնումը` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով առաջարկություն սույն որոշմամբ հաստատված գույքի ցանկում ուղղումներ կատարելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 27-րդ ենթակետը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, վերակառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` չտարածելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 6 հավելվածի 4.22.1-ին և 5.9.1-ին կետերում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների պլանը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատողների 2016 թվականի մարտ ամսվա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները հաշվարկել և վճարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի 03 ծրագրի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին` այն ներառելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի կատարման հաշվեկշռում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված աշխատողների հաճախումների տեղեկագրերի հիման վրա:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1, 2 և 3 հավելվածները չեն բերվում

(1-3 հավելվածները փոփ. 02.06.16 թիվ 578-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 17-ի

N 329-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|NN |Հասցեն                         |Հաշվեկշռային արժեքը              |

|ը/կ|                               |_________________________________|

|   |                               |սկզբնական       |մնացորդային     |

|___|_______________________________|________________|________________|

| 1 |               2               |       3        |       4        |

|___|_______________________________|________________|________________|

|1. |քաղ. Գորիս, Տաթևացի  թիվ 9 շենք|7,736,777.0     |4,075,683.0     |

|___|_______________________________|________________|________________|

|2. |քաղ. Երևան  Մ. Խորենացու փ.    |110,072,000.0   |44,028,800.0    |

|   |թիվ 7 շենք                     |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|3. |քաղ. Երևան  Մ. Խորենացու փ.    |2,227,990.0     |1,002,595.5     |

|   |թիվ 7 շենք                     |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|4. |քաղ. Երևան,  Մ. Խորենացու փ.   |164,282,470.0   |151,082,470.0   |

|   |թիվ 3 և  7 շենք                |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|5. |քաղ. Երևան,  Մ. Խորենացու փ.   |282,287,426.0   |154,258,679.6   |

|   |թիվ 3 և  7                     |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|6. |քաղ. Երևան  Մ. Խորենացու փ.    |130,000,000.0   |52,000,000.0    |

|   |թիվ 7 շենք 5-րդ հարկ           |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|7. |քաղ. Երևան  Մ. Խորենացու փ.    |316,466,700.0   |158,233,350.0   |

|   |թիվ 7 ա շենք                   |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|8. |քաղ. Երևան,  Քանաքեռ-Զեյթուն,  |434,617,887.0   |282,501,626.6   |

|   |Պ. Սևակի  փ. թիվ 5/1 շենք      |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|9. |քաղ. Երևան,  Կոմիտաս 35        |225,734,371.0   |168,740,343.5   |

|___|_______________________________|________________|________________|

|10.|քաղ. Երևան  Դեղատան 3          |495,944,930.0   |371,958,697.5   |

|___|_______________________________|________________|________________|

|11.|Նոր-Նորք, Մոլդովական 41/3      |172,342,521.0   |114,541,860.8   |

|___|_______________________________|________________|________________|

|12.|Էրեբունի, Սասունցի Դավիթ 87 ա  |214,283,625.0   |160,094,218.3   |

|___|_______________________________|________________|________________|

|13.|քաղ. Երևան,  Աջափնյակ          |548,113,968.0   |454,566,325.0   |

|   |Շինարարների փ. 3/1             |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|14.|Շենգավիթ, Մանթաշյան 55         |454,297,488.0   |239,533,428.2   |

|___|_______________________________|________________|________________|

|15.|քաղ. Գավառ Գրիգոր Լուսավորչի   |35,000,000.0    |19,250,000.0    |

|   |12/2                           |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|16.|Գեղարքունիքի մարզ, քաղ.        |17,447,000.0    |9,595,850.0     |

|   |Վարդենիս Ռոմանի փ. թիվ 98/1    |                |                |

|   |շենք                           |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|17.|քաղ. Արթիկի Բաղրամյան 4        |9,221,211.0     |4,975,120.0     |

|___|_______________________________|________________|________________|

|18.|քաղ. Գյումրի Հովսեփյան 1       |168,163,440.0   |131,600,200.0   |

|___|_______________________________|________________|________________|

|19.|Շիրակի մարզ, գ. Ախուրյան       |17,241,300.0    |-               |

|___|_______________________________|________________|________________|

|20.|քաղ. Սիսիան Սիսակյան 41գ       |3,753,000.0     |2,064,150.0     |

|___|_______________________________|________________|________________|

|21.|քաղ. Աշտարակ Պռոշյան 29        |479,312,286.0   |402,361,954.8   |

|___|_______________________________|________________|________________|

|22.|քաղ. Ապարան Բաղրամյան-14, 3-րդ |91,634.8        |                |

|   |հարկ                           |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|23.|քաղ. Արմավիր Չարենցի-24        |53,022.0        |                |

|___|_______________________________|________________|________________|

|24.|քաղ. Մասիս Արարատյան փ 3, թիվ  |196,554,030.0   |157,243,224.0   |

|   |1                              |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|25.|քաղ. Մասիս, Երևանյան  87       |392,394.0       |-               |

|___|_______________________________|________________|________________|

|26.|քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23/83   |2,346,300.0     |-               |

|___|_______________________________|________________|________________|

|27.|քաղ. Եղեգնաձոր Նարեկացի 8/3    |195,827,063.0   |132,170,297.3   |

|___|_______________________________|________________|________________|

|28.|քաղ. Իջևան,  Անկախության փ. 12 |117,563,783.0   |107,916,769.0   |

|___|_______________________________|________________|________________|

|29.|քաղ. Իջևան,  Ա. Մելիքբեկյան 3  |5,000,000.0     |2,645,800.0     |

|___|_______________________________|________________|________________|

|30.|քաղ. Կապան, Ռ. Մինասյան 20 ա   |170,403,163.0   |161,888,113.3   |

|___|_______________________________|________________|________________|

|31.|քաղ. Մեղրի Զ. Անդրանիկ 2/11    |10,543,243.0    |7,907,432.3     |

|___|_______________________________|________________|________________|

|32.|քաղ. Մեղրի Զ. Անդրանիկ 2/12    |5,060,000.0     |3,795,000.0     |

|___|_______________________________|________________|________________|

|33.|քաղ. Եղվարդ, Երևանյան  10 ա    |45,990.0        |                |

|___|_______________________________|________________|________________|

|34.|քաղ. Հրազդան. Օգոստոսի 23,     |6,000,000.0     |3,300,000.0     |

|   |2-րդ և  3-րդ հարկեր            |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|35.|քաղ. Չարենցավան Աբովյան 8      |5,271,602.0     |3,426,541.3     |

|___|_______________________________|________________|________________|

|36.|քաղ. Հրազդան, Սպանդարյան       |169,423,089.0   |141,876,985.7   |

|   |24/1-24/2 մասնաշենք            |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|37.|քաղ. Սևան  Սայաթ-Նովա փ. 1, 1  |179,835,252.0   |132,881,439.0   |

|___|_______________________________|________________|________________|

|38.|քաղ. Վանաձոր Վարդանանց փ. թիվ  |260,771,000.0   |156,462,600.0   |

|   |11                             |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|39.|քաղ. Տաշիր Կալինինի 6          |240,374.0       |                |

|___|_______________________________|________________|________________|

|40.|քաղ. Վանաձոր Տ. Մեծի պող. թիվ  |21,200,000.0    |14,840,000.0    |

|   |35/1                           |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|41.|քաղ. Ալավերդի Թումանյան 1 ա    |12,050.0        |-               |

|___|_______________________________|________________|________________|

|42.|քաղ. Ստեփանավան, Գ. Նժդեհի 5   |7,866,252.0     |786,623.0       |

|___|_______________________________|________________|________________|

|43.|քաղ. Երևան,  Ծով. Իսակովի պող. |163,762,359.5   |86,773,422.7    |

|   |թիվ 10                         |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|44.|Արմավիրի մարզ գ. Մարգարա,      |4,999,300.0     |-               |

|   |անցումային կետի շենք           |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|45.|Արմավիրի մարզ գ. Մարգարա,      |1,683,600.0     |-               |

|   |անցումային կետի հյուրանոց      |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|46.|Արմավիրի մարզ գ. Մարգարա,      |2,829,100.0     |-               |

|   |անցումային կետի կաթսայատուն    |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|47.|քաղ. Երևան  Ծով. Իսակովի պող.  |20,460,126.0    |7,077,598.6     |

|   |թիվ 10 շենք (3-րդ հարկ)        |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|48.|քաղ. Գյումրի Մ. Խորենացի 21    |235,225,998.0   |82,418,986.3    |

|___|_______________________________|________________|________________|

|49.|գ. Բավրա, մաքսակետի շենք       |72,617,831.0    |35,479,693.4    |

|___|_______________________________|________________|________________|

|50.|գ. Բավրա, անգար                |65,343,850.0    |3,920,310.0     |

|___|_______________________________|________________|________________|

|51.|գ. Ախուրիկ                     |97,012,281.0    |4,850,611.9     |

|___|_______________________________|________________|________________|

|52.|քաղ. Վանաձորի Մոսկովյան փ. թիվ |74,704,635.0    |44,450,301.0    |

|   |42 ա                           |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|53.|քաղ. Վանաձոր Մոսկովյան 44      |182,331,705.0   |18,896,972.0    |

|___|_______________________________|________________|________________|

|54.|գ. Այրում Երկաթուղային 20      |150,708,930.0   |107,686,698.0   |

|___|_______________________________|________________|________________|

|55.|Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն    |12,873,400.0    |7,080,358.0     |

|   |գրասենյակի շենք                |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|56.|Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն    |264,665,690.0   |120,964,537.0   |

|___|_______________________________|________________|________________|

|57.|Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն    |251,051,268.0   |92,378,030.0    |

|   |19 փող. 1                      |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|58.|Տավուշի մարզ գ. Բագրատաշեն     |9,526,000.0     |3,524,620.0     |

|___|_______________________________|________________|________________|

|59.|Լոռու մարզ, գյուղ Գոգավան      |47,581,220.0    |21,234,231.0    |

|___|_______________________________|________________|________________|

|60.|Լոռու մարզ, գյուղ Պրիվոլնոյե   |2,050,000.0     |615,000.0       |

|___|_______________________________|________________|________________|

|61.|քաղ. Ալավերդի Մադան թաղամաս    |1,900,000.0     |760,000.0       |

|   |(Ջիլիզա)                       |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|62.|Սյունիքի մարզ, գ. Կարճևան      |1,316,537,140.0 |135,105,600.0   |

|   |Մայրուղի-4                     |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|63.|Սյունիքի մարզ, գյուղ Շաքե      |53,919,860.0    |27,340,050.0    |

|___|_______________________________|________________|________________|

|64.|քաղ. Երևան,  Էրեբունի          |630,289,504.0   |565,530,491.5   |

|   |Հյուսիսային փող. 6             |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|65.|քաղ. Տաշիր Լենինի փ. թիվ 85    |5,100,000.0     |2,550,000.0     |

|___|_______________________________|________________|________________|

|66.|Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին,  |50,352,580.0    |47,834,951.0    |

|   |Նար-Դոսի 11                    |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|67.|քաղ. Արմավիր, Մյասնիկյան փ.    |72,000,000.0    |54,000,000.0    |

|   |թիվ 15 ա/1 շենք                |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|68.|քաղ. Երևան,  Ահարոնյան 12/3    |443,147,175.0   |314,394,721.3   |

|___|_______________________________|________________|________________|

|69.|քաղ. Երևան,  Շենգավիթ,         |28,695,644.0    |23,906,893.6    |

|   |Արարատյան 90                   |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|70.|քաղ. Դիլիջան, Պարզ լճի փող. 5, |15,038,533,564.0|12,607,294,553.6|

|   |26/1, 24/1                     |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|71.|քաղ. Երևան,  Շենգավիթ          |9,118,458,000.0 |8,486,417,410.7 |

|   |Մանանդյան փ. 41, 26/1, 26/2    |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|72.|քաղ. Սևան,  կենտրոնական        |21,240,276.0    |8,570,486.0     |

|   |հիվանդանոցից արևելք,  «Սպիտակ  |                |                |

|   |ափ» ՓԲԸ-ին հատող տարածք        |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|73.|Տավուշի մարզ, Բագրատաշեն 12    |25,200.0        |-               |

|   |փողոց 41                       |                |                |

|___|_______________________________|________________|________________|

|74.|Շիրակի մարզ, Բավրա, հողամաս    |-               |-               |

|   |(7 կտոր, 75169.7 քառ/մետր)     |                |                |

._____________________________________________________________________.

 

(4-րդ հավելվածը փոփ. 12.01.17 թիվ 21-Ն որոշում)

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2016
N 329-Ն
Որոշում