040.2337.130206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2337-Ն
i
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)
i
(2-րդ կետը փոփ. 29.06.06 թիվ 928-Ն, 15.03.07 թիվ 328-Ն, 30.04.09 թիվ 456-Ն որոշումներ)
3. (3-րդ կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)
i
(3-րդ կետը փոփ. 15.03.07 թիվ 328-Ն որոշում)
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
i
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:
14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
i
ա) մեկամսյա ժամկետում հաստատել Երևանի թաղային համայնքային «Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» հիմնարկի օրինակելի կանոնադրությունը` սահմանելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման 2006 թվականի ծախսերի կատարման նորմատիվները.
գ) յուրաքանչյուր տարի` սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաջորդ տարվա համար «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի կատարման նորմատիվները:
i
15. Առաջարկել Երևանի թաղային, ինչպես նաև Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարներին հաստատել «Սոցիալական ծառայությունների ------- տարածքային բաժին» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը:
(15-րդ կետը փոփ. 29.06.06 թիվ 928-Ն, 18.01.07 թիվ 30-Ն, 15.03.07 թիվ 328-Ն որոշումներ)
16. (16-րդ կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)
i
(16-րդ կետը փոփ. 15.03.07 թիվ 328-Ն որոշում)
17. (17-րդ կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)
18. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշումը,
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 2-րդ և 7.4-րդ կետերը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2337-Ն որոշման
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
._________________________________________________________________________.
| Անվանումը | Սպասարկման տարածքը |
|____________________________|____________________________________________|
| 1 | 2 |
|____________________________|____________________________________________|
|1. Արագածոտնի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Աշտարակի |քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական |
| |շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Ապարանի |Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Ծաղկահովտի |Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Թալինի |Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|2. Արարատի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Վեդու |Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Արտաշատի |քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական |
| |շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Մասիսի |Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|3. Արմավիրի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Արմավիրի |քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական |
| |շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Բաղրամյանի |Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Վաղարշապատի |քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական |
| |շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|4. Գեղարքունիքի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Գավառի |քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի |
| |տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Սևանի |քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի |
| |տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Ճամբարակի |Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Մարտունու |Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Վարդենիսի |Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|5. Լոռու մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Թումանյանի |քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական |
| |շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Սպիտակի |քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական |
| |շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Ստեփանավանի |քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին |
| |վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Տաշիրի |Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|6. Կոտայքի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Աբովյանի |քաղ. Աբովյան և Աբովյանի նախկին վարչական |
| |շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Հրազդանի |քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական |
| |շրջանի տարածքը` բացառությամբ Ալափարս, |
| |Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի |
|____________________________|____________________________________________|
|Չարենցավանի |քաղ. Չարենցավան և Ալափարս, Արզական, Բջնի, |
| |Կարենիս և Ֆանտան գյուղեր |
|____________________________|____________________________________________|
|Եղվարդի |Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|7. Շիրակի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Ախուրյանի |Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Ամասիայի |Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Աշոցքի |Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Արթիկի |քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի |
| |տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Մարալիկի |Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|8. Սյունիքի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Գորիսի |քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի |
| |տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Կապանի |քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի |
| |տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Մեղրու |Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Սիսիանի |Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|9. Վայոց ձորի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Եղեգնաձորի |Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Վայքի |Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|10. Տավուշի մարզպետարան | |
|____________________________|____________________________________________|
|Իջևանի |Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Նոյեմբերյանի |Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Բերդի |Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Դիլիջանի, Թեղուտ, |քաղ. Դիլիջան |
|Հաղարծին, Գոշ գյուղեր | |
|____________________________|____________________________________________|
|11. քաղ. Երևան | |
|____________________________|____________________________________________|
|Կենտրոնի |Կենտրոնի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Շենգավիթի |Շենգավիթի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիայի |Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Աջափնյակի |Աջափնյակի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Դավթաշենի |Դավթաշենի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Արաբկիրի |Արաբկիրի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Ավանի |Ավանի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Նոր Նորքի |Նոր Նորքի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Քանաքեռ-Զեյթունի |Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Նորք-Մարաշի |Նորք-Մարաշի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Նուբարաշենի |Նուբարաշենի վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Էրեբունու |Էրեբունու վարչական շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|12. Արարատի մարզ | |
|____________________________|____________________________________________|
|Արարատի |քաղ. Արարատ |
|____________________________|____________________________________________|
|13. Շիրակի մարզ | |
|____________________________|____________________________________________|
|Գյումրի-1 |Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական |
| |տարածքը |
|____________________________|____________________________________________|
|Գյումրի-2 |Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական |
| |տարածքը |
|____________________________|____________________________________________|
|14. Լոռու մարզ | |
|____________________________|____________________________________________|
|Վանաձորի |քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական ի |
| |շրջանի տարածքը |
|____________________________|____________________________________________|
|15. Վայոց ձորի մարզ | |
|____________________________|____________________________________________|
|Ջերմուկի |քաղ. Ջերմուկ |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 29.06.06 թիվ 928-Ն, 15.03.07 թիվ 328-Ն, 30.04.09 թիվ 456-Ն որոշումներ)
9