041.0579.280800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2000 թվականի N 579
ՍԻԴՆԵՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Սիդնեյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության պատվիրակության ձևավորման նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետևյալ կազմը` բաղկացած 65 մարդուց, որոնցից`
օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ` 6,
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ` 5,
շեֆ միսիա` 1,
ատաշե` 1,
մարզիկներ` 28,
մարզաձևերի պաշտոնական ներկայացուցիչներ` 8,
մարզիչներ` 9,
մարզական բժիշկներ` 3,
մարզական լրագրողներ` 2,
մշակույթի գործիչներ` 2:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`
ա) Սիդնեյի օլիմպիական խաղերի ավարտից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ լուծել Միջազգային օլիմպիական կոմիտեից ստացված փոխհատուցման գումարների հաշվին կատարված ծախսերի երկամսյա ժամկետում փոխհատուցման հարցը.
բ) եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ քննարկել և հաստատել Սիդնեյի օլիմպիական խաղերի կազմակերպչական ծախսերը.
գ) 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Սիդնեյ մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության անհատական կազմը:
i
3. Ընդունել ի գիտություն, որ Սիդնեյի օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրումը կատարվում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից ստացված փոխհատուցման գումարների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի «Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակիցներին խրախուսելու մասին» N 324 որոշմամբ նախատեսված չափերով: