Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ...

 

 

118.0173.280700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

27 հուլիսի 2000 թվականի թիվ 173

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածով գրավատնային գործունեություն իրականացնելու լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի սահմանման կապակցությամբ`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ`

ա) մինչև 1999 թվականի օգոստոսի 10-ը գրավատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած անձանց կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 2.2 կետի համաձայն 2000 թվականի օգոստոսի 10-ից հետո մեկ տարվա ժամանակահատվածի համար տարեկան պետական տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև 2000 թվականի օգոստոսի 10-ը.

բ) 1999 թվականի օգոստոսի 10-ից հետո գրավատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած անձանց կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 2.2 կետի համաձայն առաջին տարեկան պետական տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև լիցենզիան ստանալու օրվան հաջորդող 365-րդ օրը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի մարտի 8-ի թիվ 92 հրամանով հաստատված` «Գրավատնային գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգում» (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

ա) կարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1 կետով.

«8.1. Գրավատունը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ մեկ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` նախքան այդ ժամկետի սկիզբը».

բ) կարգի 5-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Լիցենզիայի գործողությունը կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու հիմքերն ու կարգը».

i

գ) 29-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1, 28.2, 28.3, 28.4 և 28.5 կետեր`

«28.1. Նախարարությունը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե գրավատունը խախտել է սույն կարգի 8.1 կետով սահմանված պահանջը:

28.2. Լիցենզիայի գործողության կասեցման նախարարության սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:

28.3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատունը չի կարող իրականացնել գրավատնային գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատան կողմից նման գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

28.4. Լիցենզիայի գործողության կասեցմանը նախարարությունն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման վերաբերյալ գրավատան կողմից նախարարությանը տեղեկացնելուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություններ չներկայացնելու դեպքում` լիցենզիայի գործողության կասեցման ժամկետից հետո 15 օրվա ընթացքում:

28.5. Եթե սույն կարգի 28.4. կետին համապատասխան նախարարությունը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն կարգի 28.2 կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը կասեցված է մնում` մինչև նախարարության կողմից դրան անդրադառնալը, բայց ոչ ուշ սույն կարգի 28.4 կետով նախատեսված ժամկետից: Սույն կարգի 28.4 կետով նախատեսված ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը նախարարության կողմից չանդրադառնալու դեպքում կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված»:

i

դ) 29.5 կետը լրացնել «կամ» բառով, և այդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.6 կետ`

«29.6 սույն կարգին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատունը չի վերացրել կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը, կամ կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո երկու տարվա ընթացքում թույլ է տվել լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար հիմք հանդիսացող խախտում»:

i

ե) 36-րդ կետում «հարկային տեսչության» բառերը փոխարինել «պետական եկամուտների նախարարությանը» բառերով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        28.   07.       2000թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 118000070

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
27.07.2000
N 173
Հրաման