31.05.2024 -
040.1920.170112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ, ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 609-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 208-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 408 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
|16.|Ջրային պաշարների օգտագործումը | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |խմելու որակի ջուր |հազ. մ3/օր | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |արտադրական կարիքների համար` |հազ. մ3/օր | | | |
| |տեխնիկական որակի | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |ոռոգման ջուր |հազ. մ3/օր | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Կեղտաջրերի ընդհանուր ծավալը |հազ. մ3/օր | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |այդ թվում` | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |արտադրական կեղտաջրեր |հազ. մ3/օր | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |կենցաղային կեղտաջրեր |հազ. մ3/օր | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |մաքրման ենթարկված կեղտաջրեր |հազ. մ3/օր | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |այդ թվում` | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |արտադրական |հազ. մ3/օր | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |կենցաղային |հազ. մ3/օր | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Վերամշակված կոշտ կենցաղային |հազ. տ/տարի | | | |
| |թափոնների քանակը | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Արդյունաբերական թափոնների |հազ. տ/տարի | | | |
| |հեռացում | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Կոշտ կենցաղային թափոնների |հազ. տ/տարի | | | |
| |հեռացում | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
|17.|Բնապահպանություն և | | | | |
| |բնօգտագործում | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Մթնոլորտ արտանետվող վտանգավոր |հազ. տ/տարի | | | |
| |նյութերի քանակը | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Կեղտաջրերի հետ արտանետվող |հազ. տ/տարի | | | |
| |վտանգավոր նյութերի քանակը | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Բաց ջրավազանների |ջրային | | | |
| |աղտոտվածությունն ըստ կարգերի |ռեսուրսներն ըստ | | | |
| | |կարգերի | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Աղտոտված ջրամբարների |ջրային | | | |
| |տեսակարար կշիռը |ռեսուրսների | | | |
| | |աղտոտվածությունն | | | |
| | |ըստ վնասակար | | | |
| | |նյութերի | | | |
| | |աղտոտվածության | | | |
| | |աստիճանի | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Ոռոգում |տոկոս | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Ճահճացած տարածքների չորացում |տոկոս | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Խախտված հողերի վերականգնում |տոկոս | | | |
| |(ռեկուլտիվացիա) | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Անտառավերականգնման աշխատանքներ|տոկոս | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Դեգրադացված հողերի |հազ. հա | | | |
| |վերականգնում | | | | |
|___|______________________________|_________________|____|_____|_____|
| |Աղակալված հողերի աղազերծում |հազ. հա | | | |
._____________________________________________________________________.
Ձև N 4
__________________________________________________(համայնքի անվանումը)
________________________________ (համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
________________________________ (դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
___________________________________ (բնակության վայրը (գտնվելու վայրը)
ԴԻՄՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐԻ)
Խնդրում եմ___________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի (ծածկագիրը` ___________________) գործառնական նշանակությունը փոփոխել
________________________________________________________նշանակությամբ
__________________________________________________________ նպատակով:
1) հողամասի մակերեսը` ___________________, փոփոխվող հողամասի մակերեսը`
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները`
___________________________________________________________________
3) առաջարկվող գործառնական նշանակությունը`__________________________
4) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության) կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը`
________________________________________________________________ թերթ.
5) ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)` ___________________
Դիմող _______________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _______________ 20 թ.
Ձև N 5
__________________________________________________(համայնքի անվանումը)
________________________________ (համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
________________________________ (դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
___________________________________ (բնակության վայրը (գտնվելու վայրը)
ԴԻՄՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել ___________________________________________________ հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (հողամասի ծածկագիրը` _____________)
1) հողամասի մակերեսը` ________, փոփոխվող հողամասի մակերեսը`__________
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները`
______________________________________________________________________
3) առաջարկվող նպատակային և գործառնական նշանակությունները`
______________________________________________________________________
4) հողամասի նշանակությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`
______________________________________________________________________
6) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`
______________________________________________________________________
7) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` __________________________թերթ.
8) ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)`______________________
Դիմող _______________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _______________ 20 թ.
Ձև N 6
ՀՀ մարզի համայնքի գլխավոր հատակագծում _ թվականին կատարված առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխություններ
Համայնքի սահմաններում ընդգրկված մակերեսը __________հա
Բնակավայրի սահմաններում ընդգրկված մակերեսը __________ հա
Բնակավայրի սահմաններում ընդգրկված հողամասերի նշանակության փոփոխություններ
._____________________________________________________________.
|N/N|հողամասի |գլխավոր |փոփոխված |Մակերես|Չափման|
| |հասցե/ծածկագիր|հատակագծով |նպատակային և | |միավոր|
| | |նախատեսված |գործառնական | | |
| | |նպատակային և |նշանակություն| | |
| | |գործառնական | | | |
| | |նշանակություն| | | |
|___|______________|_____________|_____________|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|1. | | | | |հա |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|2. | | | | |հա |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|3. | | | | |հա |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|4. | | | | |հա |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|...| | | | |հա |
|______________________________________________|_______|______|
|Ընդամենը | |հա |
|______________________________________________|_______|______|
|Ընդամենը` բնակավայրի սահմաններում ընդգրկված | |% |
|մակերեսի նկատմամբ տոկոսային արտահայտմամբ | | |
._____________________________________________________________.
Բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողամասերի նշանակության փոփոխություններ
._____________________________________________________________.
|N/N|հողամասի |գլխավոր |փոփոխված |Մակերես|Չափման|
| |հասցե/ծածկագիր|հատակագծով |նպատակային և | |միավոր|
| | |նախատեսված |գործառնական | | |
| | |նպատակային և |նշանակություն| | |
| | |գործառնական | | | |
| | |նշանակություն| | | |
|___|______________|_____________|_____________|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|1. | | | | |հա |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|2. | | | | |հա |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|3. | | | | |հա |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|4. | | | | |հա |
|___|______________|_____________|_____________|_______|______|
|...| | | | |հա |
|______________________________________________|_______|______|
|Ընդամենը | |հա |
|______________________________________________|_______|______|
|Ընդամենը` բնակավայրի սահմաններից դուրս գտնվող | |% |
|հողամասերի մակերեսի նկատմամբ տոկոսային | | |
|արտահայտմամբ | | |
._____________________________________________________________.
Համայնքի ղեկավար` (ստորագրություն):
(1-ին հավելվածը խմբ. 18.08.16 թիվ 855-Ն, 14.12.17 թիվ 1645-Ն, 28.04.2022 թիվ 597-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1920-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի (նույնն է ինչ գոտևորման նախագիծ կամ քաղաքաշինական գոտևորման նախագիծ, այսուհետև` Գոտևորման նախագիծ) մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին, նախագծման առաջադրանքին, նախագծերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:
2. Գոտևորման նախագիծը), հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ սահմանում է համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները` համայնքում ընդգրկված բնակավայրերի տարածքների փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջներն ու սահմանափակումները` կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:
Գոտևորման նախագծի դրույթները հիմք են հանդիսանում քաղաքաշինական նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար:
Որպես առանձին փաստաթուղթ մշակվող Գոտևորման նախագծի առաջադրանքը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված և համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրավունք ունեցող անձանց հետ կնքված նախագծային կապալի պայմանագրով:
3. Գոտևորման նախագծերը կարող են մշակվել բնակավայրերի, դրանց առանձին հատվածների, ինչպես նաև բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող` քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների համար:
4. Գոտևորման նախագծերում հաշվի են առնվում հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, ինչպես նաև հողերի օգտագործման սխեմաներում ներառված դրույթները:
5. Եթե բնակավայրը չունի հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ապա, առկա իրադրության վերլուծության հիման վրա, Գոտևորման նախագծի մշակման առաջադրանքում ամրագրվում են նաև ինժեներատրանսպորտային, կոմունալ և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրներին ներկայացվող պահանջները:
6. Գոտևորման նախագծի կազմում պարտադիր մշակվում են բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը և կառուցապատման կանոնները: Համայնքի քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնների մշակման օրինակելի ձևը սահմանված է սույն Կարգով:
Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը հաստատված գոտևորման նախագծերի կազմում մշակված չլինելու դեպքում` բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը և կառուցապատման կանոնները կարող են մշակվել որպես առանձին փաստաթուղթ և հաստատվել որպես գործող Գոտևորման նախագծի հավելված:
7. Գոտևորման նախագծի հիմքում դրվում է «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքը:
8. Գոտևորման նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են քաղաքաշինական նպատակներով հողերի օգտագործման և կառուցապատման թույլատրելի տեսակներն ու պայմանները: Գործառնական գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերը սահմանված են սույն Կարգով: Բնակավայրի կամ դրա առանձին հատվածի Գոտևորման նախագծի մշակման ընթացքում սույն Կարգով սահմանված` գործառնական գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից ընտրվում են տվյալ բնակավայրի տվյալ գոտու համար սահմանող թույլատրելի օգտագործման ձևերը:
Տվյալ գոտում թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը) համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ և համաձայնեցումներ չեն կարող սահմանվել:
9. Գոտևորման նախագիծը ներառում է.
1) գոտիավորումն` ըստ գործառնական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրմամբ.
2) ծավալատարածական գոտիավորումն` ըստ կառուցապատման չափորոշիչների, որոնք սահմանում են կառուցապատման բնույթն ու օգտագործման աստիճանն արտահայտող համակողմանի ցուցանիշներ (կառուցապատման խտություն, շենքերի ու շինությունների բարձրություն, կառուցապատված, կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն)` տվյալ գոտու տարածքի համար թույլատրելի չափաբաժիններով:
10. Գործառնական գոտիների անվանումները, դրանց հապավումները (դասիչները) և գծագրում պայմանական նշանները սահմանված են սույն Կարգով:
11. Գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևը սահմանված են սույն Կարգով:
12. Գոտևորմամբ սահմանված տարածքների օգտագործման ու կառուցապատման պայմանները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են մնում նույն գոտու ներսում:
2. ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված և համայնքի ավագանու կողմից հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով (միկրոռեգիոնալ մակարդակի Համակցված փաստաթղթի կազմում ներառված համայնքների դեպքում նաև պետական կառավարման մարմինների պատվերով)` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրավունք ունեցող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված նախագծային կապալի պայմանագրով:
14. Մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը, նախագծման առաջադրանքը սույն որոշմամբ գլխավոր հատակագծերի մշակման նախագծման առաջադրանքի համար սահմանված կարգով ներկայացվում է հանրային քննարկման, անհրաժեշտության դեպքում լրամշակվում է և ներկայացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտե (այսուհետ` Լիազոր մարմին)` ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված` Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հետ համաձայնեցման:
15. Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, համայնքի ղեկավարը նախագծման առաջադրանքը ներկայացնում է համայնքի ավագանու առաջիկա նիստին` հաստատման: Առանց Հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված նախագծային առաջադրանքներն իրավական ուժ չունեն:
Հաստատված առաջադրանքը Գոտևորման նախագծի մշակման հիմքն է: Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
16. Այն դեպքերում, երբ Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի գլխավոր հատակագծի կամ Համակցված փաստաթղթի կազմում, Գոտևորման նախագծին ներկայացվող պահանջները ներառվում են նշված փաստաթղթերի նախագծման առաջադրանքներում:
17. Որպես առանձին փաստաթուղթ մշակվող Գոտևորման նախագծերի առաջադրանքում նշվում են.
1) գոտևորման սահմանները և տարածքի մակերեսը,
2) նախագծման հիմքը, նպատակը,
3) Գոտևորման նախագծին առնչվող հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը,
4) համայնքում առկա ելակետային նյութերը,
5) համայնքի զարգացման ծրագրերով պայմանավորված գործառնական գոտիների սահմանման կամ փոփոխման վերաբերյալ առաջարկությունները,
6) նախագծի մշակմանն առնչվող այլ պահանջներ:
18. Գոտևորման նախագծի մշակման համար պատվիրատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողի (այսուհետև` Կատարող) հետ կնքում է պայմանագիր և տրամադրում է նախագծային առաջադրանքն ու նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը:
Պատվիրատուի և Կատարողի համաձայնությամբ Կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը:
19. Գոտևորման նախագծի փորձաքննությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
1) պատվիրատուն, Կատարողից ստանալով մշակված նախագիծը, այն ներկայացնում է փորձաքննության: Կապալի պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, նախագիծը փորձաքննության կարող է ներկայացվել Կատարողի կողմից:
2) փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ Կատարողի) և փորձաքննությունն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
3) Գոտևորման նախագծերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
4) Գոտևորման նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ սահմանված հասարակության իրազեկումն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հասարակական լսումների շրջանակներում:
(19-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
20. Գոտևորման նախագծի համաձայնեցումը, հաստատումը և փոփոխումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
1) փորձաքննությունների դրական եզրակացություն ստացած Գոտևորման նախագիծը համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում է Լիազոր մարմին` նախագիծը համաձայնեցնելու և նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար:
2) Լիազոր մարմինը նախագիծը քննարկում և ներկայացնում է Հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների և կազմակերպությունների համաձայնեցմանը` որոշման N 1 հավելվածով սահմանված ընթացակարգով:
3) Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո համայնքի ղեկավարը ավագանու հերթական նիստին նախագիծը ներկայացնում է հաստատման:
4) որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող Գոտևորման նախագիծը չի կարող հանգեցնել հաստատված գլխավոր հատակագծի և (կամ) Համակցված փաստաթղթի փոփոխությունների: Գոտևորման նախագիծը հաստատվում ու փոփոխվում է Կարգի պահանջների ապահովմամբ, համապատասխանաբար գլխավոր հատակագծում և (կամ) Համակցված փաստաթղթում համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո:
5) Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
6) առանց Հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված Գոտևորման նախագծերն իրավական ուժ չունեն:
21. Գոտևորման նախագծերի համաձայնեցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
22. Գոտևորման նախագծով առանձին գոտիների համար սահմանված թույլատրելի օգտագործման (կառուցապատման) անհրաժեշտ պահանջների, գոտիների սահմանների, ինչպես նաև ամբողջ նախագծի փոփոխությունները կատարվում են Կարգին համապատասխան:
3. ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
23. Գոտևորման նախագիծը բաղկացած է գրաֆիկական և տեքստային մասերից:
24. Գոտևորման նախագծի գրաֆիկական մասը մշակվում է Մ 1:2000 կամ 1:1000 մասշտաբի տեղագրական հանույթների վրա (առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշգրտվել պատվիրատուի առաջադրանքով),
25. Գոտևորման նախագծերը մշակվում են համակարգչային ծրագրերի կիրառմամբ` «Dwg» (դի վի ջի) կամ «Dxf» (դի իքս էֆ) կամ «Shape» (Շեյփ) ձևաչափերով և հաստատվելուց հետո հանձնվում են պատվիրատուին և Լիազոր մարմնին մեկական օրինակ էլեկտրոնային և մշակման մասշտաբին համապատասխանող թղթային տարբերակներով:
26. Բնակավայրի, դրա նախագծային շրջանների, թաղամասերի և առանձին հատվածների Գոտևորման նախագծերի գրաֆիկական մասերում տարածքի փաստացի օգտագործման հիմքի վրա ցույց են տրվում`
1) բնակավայրի զարգացման համար անհրաժեշտ հողատարածքներն ու դրանց կառուցապատման հերթականությունը,
2) տարածքի գործառնական գոտիները և դրանց տարբերակող նշանները` սույն Կարգով հաստատված ցանկին համապատասխան,
3) տարածքի ծավալատարածական գոտևորումն` ըստ կառուցապատման չափորոշիչների տեսակների, և դրանց տարբերակող նշանները (դասիչները), սույն Կարգով հաստատված օրինակելի ձևին համապատասխան,
4) բնակավայրի կազմավորված քաղաքաշինական միջավայրի վերակառուցման, արդիականացման, կառուցապատման առկա պահուստների օգտագործման առաջարկությունները,
5) տարածքի կառուցապատումը կարգավորող նախագծային կարմիր, կառուցապատման և այլ գծերը` հանգույցների կոորդինատային նշահարմամբ,
6) պատմամշակութային հուշարձանների զբաղեցրած տարածքները և պահպանական գոտիները, բնության հատուկ պահպանվող տարածքները և դրանց պահպանական գոտիները.
Սահմանված կարգով հաստատված հուշարձանների պահպանական գոտիների բացակայության դեպքում, նախագծողների կողմից առաջարկվում են պահպանական ժամանակավոր գոտիներ, մինչև դրանց ճշգրտումը հուշարձանների պահպանության լիազոր պետական մարմնի կողմից: Կառուցապատման կանոնակարգման և լանդշաֆտի պահպանման գոտիները սահմանվում են ըստ անհրաժեշտության, համապատասխան հիմնավորմամբ:
Հուշարձանների պահպանության, կառուցապատման կարգավորման և լանդշաֆտի պահպանման գոտիները հանդիսանում են ծածկող գոտիներ և դրանցով պայմանավորված սահմանափակումները գումարվում են ծածկվող գործառնական գոտու կարգավորումներին:
7) ճանապարհային հաղորդակցուղիների ցանցը, դասակարգումը, տրանսպորտային կառույցները, տրանսպորտային միջոցների մշտական և ժամանակավոր կայանման տեղերը, այդ թվում` ստորգետնյա,
8) մշակութային, սոցիալ-կենցաղային սպասարկման ենթակառուցվածքները` սպասարկման գոտիների սահմաններով,
9) ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների` մայրուղային ցանցերի, շինությունների և ստորգետնյա տարածքների օգտագործման գոտիները, տարածքի ինժեներական նախապատրաստման, վտանգավոր բնական և տեխնածին երևույթներից տեղանքի ինժեներական պաշտպանական գոտիների սահմանները,
10) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները` դրանց առկայության դեպքում:
27. Գոտևորման նախագծերի տեքստային մասը ներկայացվում է առանձին հոդվածների և աղյուսակների տեսքով, որոնց հիմնական բաժիններն են`
1) ընդհանուր դրույթներ,
2) սահմանված գործառնական գոտիները, դրանցում թույլատրելի օգտագործման (կառուցապատման) ձևերը և կառուցապատման չափորոշիչները.
3) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահպանական, անվտանգության, սպասարկման (այդ թվում` սերվիտուտներ), սանիտարական և այլ գոտիներով (ծածկող գոտիներ) պայմանավորված գործառնական գոտիներում թույլատրելի օգտագործումների սահմանափակումները և դրանց հիմնավորումները,
4) համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը` կառուցապատման կանոնները, շենքերին և շինություններին ներկայացվող ճարտարապետական պահանջները,
5) գոտևորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորմանն ուղղված միջոցառումները,
6) հուշարձանների պահպանմանը, վերականգնմանը, վերակառուցմանն ուղղված միջոցառումները,
7) պահպանության, անվտանգության, սպասարկման, սանիտարական և այլ գոտիներում իրականացվելիք միջոցառումները:
28. «Ընդհանուր դրույթներ» բաժնում նշվում են`
1) նախագծի մշակման հիմքերը, ելակետային նյութերն ու տվյալները,
2) քաղաքաշինական այլ ծրագրային փաստաթղթերի և հողերի օգտագործման սխեմաների հետ փոխադարձ կապը, Գոտևորման նախագծի հիմնական դրույթները, նպատակը, գոտիների սահմանների որոշման սկզբունքները,
3) տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հաշվեկշիռները:
29. «Սահմանված գործառնական գոտիները, դրանցում թույլատրելի օգտագործման (կառուցապատման) ձևերը և կառուցապատման չափորոշիչները» բաժնում ներկայացվում են`
1) սահմանված գոտիների ցանկը` անվանումները, հապավումը (դասիչը) և գծագրում կիրառված պայմանական նշանը,
2) յուրաքանչյուր գոտու անվանումը, համառոտ նկարագրությունը, թույլատրելի օգտագործման հիմնական և ոչ հիմնական` ուղեկցող ձևերը` սույն Կարգին համապատասխան, կառուցապատման չափորոշիչները` կառուցապատման տոկոսը և խտությունը, կանաչապատման տոկոսը, կառույցների հարկայնությունը, հողամասի (լոտի) նվազագույն և առավելագույն մակերեսները, հողամասի անբաժանելի մասը (քմ), հողամասի փողոցահայաց հատվածի նվազագույն լայնությունը և այլն` սույն Կարգին համապատասխան:
Յուրաքանչյուր գոտի ներկայացվում է առանձին պարբերությամբ, որտեղ ներկայացվում են գոտու համառոտ նկարագրությունը, թույլատրելի օգտագործման (կառուցապատման) ձևերը, կառուցապատման չափորոշիչները, լրացուցիչ պահանջները` դրանց առկայության դեպքում:
30. «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահպանության, անվտանգության, սպասարկման (այդ թվում սերվիտուտներ), սանիտարական և այլ գոտիներով (ծածկող գոտիներ) պայմանավորված գործառնական գոտիներում թույլատրելի օգտագործումների սահմանափակումները և դրանց հիմնավորումները» բաժնում ներկայացվում են.
1) ծածկող գոտիների ցանկն` անվանումները, հապավումները (դասիչները) և գծագրում կիրառված պայմանական նշանը, սույն Կարգին համապատասխան,
2) ծածկող գոտու անվանումը, գոտիով պայմանավորված սահմանափակումներն այն գործառնական գոտիների համար, որոնց հետ դրանք համադրվում են, սահմանափակումների հիմնավորումները (հղումներ իրավական ակտերի համապատասխան դրույթներին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին և այլն):
31. «Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը` քաղաքաշինական գործունեության իրականացման, հողօգտագործման և կառուցապատման կանոնները, շենքերին և շինություններին ներկայացվող ճարտարապետական պահանջները» բաժնում սահմանվում են կանոններ` տեղական պայմաններից ելնելով, որոնք պարտադիր են բոլոր գոտիների համար: Դրանք ներկայացվում են առանձին հոդվածներով և սխեմաներով: Բաժինը մշակվում է սույն հավելվածի Ձև N 1-ին համապատասխան:
32. «Գոտևորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորմանն ուղղված միջոցառումները» բաժնում ներկայացվում են.
1) գոտևորման ընդունված սկզբունքներին չհամապատասխանող շենքերի և շինությունների աստիճանական վերափոխման միջոցառումների իրականացման մեխանիզմները,
2) ընդլայնման, վերանորոգման, վերակառուցման պայմանները:
33. «Հուշարձանների պահպանմանը, վերականգնմանը, վերակառուցմանն ուղղված միջոցառումները» բաժնում նշվում են.
1) այն հուշարձանները, որոնց պահպանման համար անհրաժեշտ է իրականացնել անհետաձգելի միջոցառումներ,
2) հուշարձանների զբաղեցրած տարածքի և պահպանության գոտիների սանիտարական մաքրման, միջավայրը խաթարող կրպակների, տաղավարների և այլ նորակառույց շինություններից ազատելու, տարածքները բարեկարգելու վերաբերյալ առաջարկություններ,
3) համայնքի ղեկավարի կողմից իրականացվելիք միջոցառումների համալիրը, ուղղված հուշարձանների փաստագրմանը (չափագրություններ, լուսանկարագրական աշխատանքներ, առկա վիճակի նկարագրություններ և այլն),
4) դեպի հուշարձաններ տանող ճանապարհների բարեկարգման, զբոսաշրջային քարտեզների կազմման առաջարկություններ:
34. «Պահպանության, անվտանգության, սպասարկման, սանիտարական և այլ գոտիներում իրականացվելիք միջոցառումները» բաժնում նշվում են.
1) առաջարկություններ կանաչապատման, ծառապատման, ծառահատման վերաբերյալ` պայմանավորված տվյալ գոտուն ներկայացվող պահանջներով,
2) առաջարկություններ տեղանքում գոտիների սահմանների տեղանշման, նախազգուշացվող/տեղեկատվական ցուցանակների և այլ միջոցառումների վերաբերյալ:
ՁԵՎ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________ ՄԱՐԶԻ ______ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
Սույն կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության _________մարզի_________համայնքի տարածքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները` ելնելով համայնքի պատմականորեն ձևավորված ավանդույթների և պատմաճարտարապետական միջավայրի պահպանման անհրաժեշտությունից:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Որպես կանոն համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը մշակվում և հաստատվում է գոտևորման նախագծի կազմում` հավելվածի տեսքով:
2. Համայնքի ավագանու որոշմամբ քաղաքաշինական կանոնադրությունը կարող է մշակվել նաև մինչև գլխավոր հատակագծի և (կամ) գոտևորման նախագծի մշակումը` որպես առանձին փաստաթուղթ: Այս դեպքում կանոնադրությունը կցվում է նախագծային առաջադրանքին և պարտադիր հաշվի է առնվում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման ընթացքում:
3. Համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո քաղաքաշինական կանոնադրությամբ ամրագրված պայմանները ներառվում են համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքում` համապատասխան դրույթներ ամրագրելով առաջադրանքի ձևի «Լրացուցիչ պայմաններ» բաժնում:
2. ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
(Ճարտարապետության առանձնահատկությունները և շինարարության
տեխնոլոգիաները)
4. «Համայնքի (բնակավայրի) քաղաքաշինական ավանդույթները» բաժնում նշվում է համայնքի տարածքում գտնվող կարևոր շենքերի և շինությունների ճարտարապետական ոճի, ճակատների ձևավորման առանձնահատկությունների, օգտագործման շինանյութի և կառուցման եղանակի նկարագրությունը` հիմնավորված համապատասխան լուսանկարներով, գծագրերով (եթե առկա են):
3. ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
5. «Համայնքում առկա պատմամշակութային հուշարձանները» բաժնում նշվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներով, համապատասխան լուսանկարներով հիմնավորված` համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների, դրանց ներկա վիճակի նկարագիրը, վերականգնման ու պահպանման հետ կապված խնդիրները:
4. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. «Պահպանման ենթակա շենքեր, շինություններ» բաժնում նշվում են համապատասխան լուսանկարներով, հնարավոր գծագրերով հիմնավորված` համայնքի տարածքում գտնվող կարևոր նշանակություն ունեցող շենքերի և շինությունների, նրանց ներկա վիճակի նկարագրությունը, դրանց հետ առնչվող պատմությունները (եթե առկա են), վերականգնման և պահպանման հետ կապված խնդիրները:
5. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
7. «Համայնքի տարածքում խրախուսվող ճարտարապետական ոճը և շինարարական տեխնոլոգիաները» բաժնում թվարկվում են այն ճարտարապետական ոճերը, հնարքները, դեկորատիվ տարրերը, ճակատների ձևավորման առանձնահատկությունները, դռների, պատուհանների համաչափությունները (եթե դա որոշիչ առանձնահատկություն է համարվել), շինարարական նյութերը և կառուցման եղանակը, որոնք պահպանվելու են համայնքի տարածքում և խրախուսվելու են նոր շենքերի կառուցման ժամանակ: Ներկայացվում են հանձնարարելի առաջարկություններ համայնքում գործող ձեռնարկատերերի և արհեստավորների համար` արտադրանքի տեսակի, նյութի, գույնի և այլ չափորոշիչների վերաբերյալ:
6. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
8. «Համայնքի տարածքում կառուցապատման կանոնները» բաժինը մշակվում է գրաֆիկական տեսքով` յուրաքանչյուր գծագիրը կամ սխեման ուղեկցող տեքստային բացատրական մասով:
9. Կառուցապատման սխեմաները մշակվում են բնակավայրի հատակագծային կառուցվածքի կարևոր հատվածների` խաչմերուկների, հրապարակների, հասարակական կենտրոնների, մայրուղային փողոցներին հարող թաղամասերի համար: Համայնքի գոտևորման նախագծի հիմքի վրա կետագիծ սահմանագծերով նշվում են կառուցապատման սխեմաներով ներկայացված հատվածները, համապատասխան համարակալմամբ: Յուրաքանչյուր առանձին հատվածի կառուցապատման սխեման ներկայացվում է առանձին բաժնով, որի առաջին էջի վերևի աջ անկյունում նշվում է ընդհանուր գծագրում նշված տվյալ հատվածի համարը: Կառուցապատման սխեմաները մշակվում և փաթեթում ներառվում են առնվազն 1:500 մասշտաբով, սև սպիտակ գծագրական տեխնիկայով:
10. Կառուցապատման սխեմաներում նշվում էն`
1) հատվածի պայմանական սահմանագիծը, փողոցները, մայթերը, կարմիր գծերը, կառուցապատման գծերը (եթե վերջիններս տարբերվում է կարմիր գծերից), ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների սահմանները,
2) գոյություն ունեցող շենքերի կառուցապատման ուրվագծերը, նախատեսվող շենքերի համար կառուցապատման գոտին, կառուցապատման գոտու տարբերակումը ըստ թույլատրելի բարձրությունների (եթե անհրաժեշտ է), հիմնական և օժանդակ շենքերի և շինությունների տեղադրման նկատմամբ պահանջները, գոյություն ունեցող ծառերը, փոքր ճարտարապետական ձևերը և այլ քաղաքաշինական տարրեր,
3) ավտոկայանատեղերի կազմակերպման տարբերակները, թաղամաս մտնող ավտոմոբիլային և հետիոտն ճանապարհների և անցումների լուծումները, հեծանվաուղիների կազմակերպման կանոնները,
4) քանդման կամ ապամոնտաժման ենթակա օբյեկտները (առկայության դեպքում), բակային տարածքների հատակագծման տարբերակները` նշելով մանկական խաղահրապարակները, մարզադաշտերը տնտեսական հարթակները և այլ տարրեր,
5) շենքերի և շինությունների արտաքին աստիճանների, մուտքերի, շքամուտքերի, կազմակերպման կանոնները,
6) պարիսպների և ցանկապատերի առավելագույն բարձրության սահմանափակումները, տեսքին և նյութին ներկայացվող պահանջները, տեղադրման կանոնները,
7) շենքերի ճակատներին, բացվածքներին, տանիքներին, տանիքներից ջրահեռացման համակարգին ներկայացվող պահանջներ, գովազդային վահանակների և էկրանների տեղադրմանը ներկայացվող պահանջները և սահմանափակումները,
8) բնակչության բոլոր խմբերի համար մատչելիության ապահովման պայմանները և առաջարկվող լուծումները,
9) ինժեներական ենթակառուցվածքներով ապահովվածության, գոյություն ունեցող ծառերի, հողի բերրի շերտի բնակվող կենդանիների պահպանման վերաբերյալ պահանջներ,
10) կիրառելի ծառատեսակները (ըստ անհրաժեշտության), կանաչապատման կանոնները:
(2-րդ հավելվածը լրաց. 28.04.2022 թիվ 597-Ն որոշում)
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում