Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱ ...

07.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.02.2000  -ից մինչեւ   07.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 16.04.01 թիվ 02/456 հրաման)

i

124.0040.180100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

13 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 01/40

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը, 15.01.96թ. «Գերատեսչական նորմատիվային ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի համաձայն

 

Հրամայում եմ`

 

Հաստատել պաշտոնական օգտագործման համար «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում լրացում կատարելու մասին» հրահանգչական նամակը:

 

        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                           ՀԱՍՏԱՏՎԱԾ  Է

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`                     ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`

      Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ                               Ս. ԱՅՎԱԶՅԱՆ

      -------------1999Թ.                      ԹԻՎ 01/40 ՀՐԱՄԱՆՈՎ

                                            «13»  12. 1999Թ.

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

«Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին»

i

հրահանգում լրացում կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը, ՀՀ հարկային տեսչության 16.11.98թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 9-րդ կետի «բ» ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամուտը նվազեցվում է կազմակերպությունների` և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի գումարների չափով:»

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «18»  01  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12400003

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
13.12.1999
N 01/40
Հրաման