Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 153- ...

 

 

040.0338.050417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2017 թվականի N 338-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 351-րդ և 367-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «1,007,266.8 հազ. դրամ» և նույն կետի 5-րդ ենթակետում «180,422.5 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «1,027,266.8 հազ. դրամ» և «200,422.5 հազ. դրամ» բառերով.

2) N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի.

3) N 7 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացվող 20,000.0 հազ. դրամը` պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, Սպիտակ քաղաքում կառուցապատման համար նախատեսված տարածքների իրացման դիմաց, Սպիտակի քաղաքապետարանի կողմից ձևավորված պայմանագրային պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակով ուղղվելու է Սպիտակի քաղաքապետարանի հետ տարածքների իրացման պայմանագիր կնքած 4 անձանց ֆինանսական աջակցության տրամադրմանը` համաձայն N 3 հավելվածի.

2) սույն որոշման N 3 հավելվածում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի միջոցով` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա` նշելով, որ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված պարտավորության կատարման նպատակով.

3) հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին.

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են ֆինանսական աջակցություն ստացող անձանց միջոցների հաշվին.

5) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.

6) սույն որոշման N 3 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նրանց սեփականության իրավունքով պատկանող` նույն կետերի 5-րդ սյունակում նշված տարածքները Սպիտակի համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) սույն որոշման N 3 հավելվածում նշված անձանց հետ ուղղակի ֆինանսական աջակցության պայմանագրերի կնքման գործընթացն ավարտել մինչև 2017 թվականի հունիսի 1-ը.

2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ֆինանսական աջակցության պայմանագիրը սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում չկնքելու դեպքում սույն որոշման N 3 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց նկատմամբ Սպիտակի քաղաքապետարանի պայմանագրային պարտավորությունները համարվում են դադարեցված և այդ մասով վիճելի հարցերը ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 4 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածները չեն բերվում

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 30-ի

N 338-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անունը, |Պայմանագրի            |Ըստ |Իրացված տարածքը         |Տրամա- |

|ը/կ|ազգանու-|______________________|պայ-|________________________|դրվող  |

|   |նը,     |կնքման      |նո-|բնօ- |մա- |հասցեն   |կարգավի-|մակե-|ֆինան- |

|   |հայրա-  |տարեթիվը    |տա-|րի-  |նա- |         |ճակը    |րեսը |սական  |

|   |նունը   |            |րա-|նակի |գրի |         |        |(հա) |աջակ-  |

|   |        |            |կան|առկա-|հատ-|         |        |     |ցության|

|   |        |            |վա-|յու- |կաց-|         |        |     |չափը   |

|   |        |            |վե-|թյու-|վե- |         |        |     |(հազ.  |

|   |        |            |րա-|նը`  |լիք |         |        |     |դրամ)  |

|   |        |            |ցու|ըստ  |բնա-|         |        |     |       |

|   |        |            |մը |քաղա-|կա- |         |        |     |       |

|   |        |            |   |քապե-|րանի|         |        |     |       |

|   |        |            |   |տարա-|սեն-|         |        |     |       |

|   |        |            |   |նի   |յակ-|         |        |     |       |

|   |        |            |   |     |ների|         |        |     |       |

|   |        |            |   |     |թիվը|         |        |     |       |

|___|________|____________|___|_____|____|_________|________|_____|_______|

|1. |Պողոսյան|2000 թ.     |չկա|առկա |1   |քաղ.     |        |     |4,500.0|

|   |Սերյոժա |            |   |է    |    |Սպիտակ,  |        |     |       |

|   |Դանիելի |            |   |     |    |Ա.       |        |     |       |

|   |        |            |   |     |    |Մանուկ-  |        |     |       |

|   |        |            |   |     |    |յան, 1-ին|        |     |       |

|   |        |            |   |     |    |նրբ.,    |        |     |       |

|   |        |            |   |     |    |թիվ 13   |        |     |       |

|___|________|____________|___|_____|____|_________|________|_____|_______|

|2. |Կարապետ-|10.05.2005թ.|չկա|առկա |2   |քաղ.     |        |     |5,500.0|

|   |յան     |            |   |է    |    |Սպիտակ,  |        |     |       |

|   |Նազելի  |            |   |     |    |Այգեստան |        |     |       |

|   |Աղվանի  |            |   |     |    |փող., թիվ|        |     |       |

|   |        |            |   |     |    |2/8      |        |     |       |

|___|________|____________|___|_____|____|_________|________|_____|_______|

|3. |Աթիկյան |09.06.2005թ.|չկա|առկա |2   |քաղ.     |սեփակա- |0.046|5,500.0|

|   |Արամ    |            |   |է    |    |Սպիտակ,  |նություն|     |       |

|   |Գագիկի  |            |   |     |    |Այգեստան |        |     |       |

|   |        |            |   |     |    |փող.,    |        |     |       |

|   |        |            |   |     |    |2 նրբ.,  |        |     |       |

|   |        |            |   |     |    |թիվ 7    |        |     |       |

|___|________|____________|___|_____|____|_________|________|_____|_______|

|4. |Միքայել-|10.05.2005թ.|չկա|առկա |1   |քաղ.     |սեփակա- |0.077|4,500.0|

|   |յան     |            |   |է    |    |Սպիտակ,  |նություն|     |       |

|   |Սուսաննա|            |   |     |    |Այգեստան |        |     |       |

|   |Պետրոսի |            |   |     |    |փող., թիվ|        |     |       |

|   |        |            |   |     |    |1        |        |     |       |

._________________________________________________________________________.

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - N 4 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2017
N 338-Ն
Որոշում