Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179 ...

 

 

040.0122.230215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2015 թվականի N 122-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) 8-րդ կետը «դիմումը» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից» բառերով.

2) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Հանձնաժողովի գործավարության և տեխնիկական սպասարկման հարցերը կազմակերպվում է լիազոր մարմնի աշխատակազմի կողմից:».

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով: Որակավորման ստուգման ընթացքը տեսագրվում, նկարահանվում կամ ձայնագրվում է` չխոչընդոտելով որակավորման ստուգման անցկացման բնականոն ընթացքը: Հանձնաժողովի գործավարության և տեխնիկական սպասարկման հարցերի կազմակերպումը, ինչպես նաև որակավորման տեսագրման, նկարահանման կամ ձայնագրման աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի աշխատակազմի կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով լիազոր մարմնին իր պահպանման համար հատկացված ծախսերի սահմաններում:».

4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Որակավորման ստուգումն անցկացվում է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի:».

i

5) 18-րդ կետում «ստուգմանը» բառը փոխարինել «ստուգման թեստավորման փուլում» բառերով.

6) 19-րդ կետը «ստուգման» բառից հետո լրացնել «թեստային» բառով.

i

7) 22-րդ կետը «Հանձնաժողովն» բառից հետո լրացնել «թեստային հարցերի» բառերով.

8) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«23. Թեստային հարցերից առնվազն 90-ին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը ձեռք է բերում որակավորման ստուգման 2-րդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք:».

9) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-րդ կետով.

i

«23.1. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և հմտությունները ստուգելու նպատակով: Հարցատոմսերը կազմում է լիազոր մարմինը: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող` ճշգրտող բանավոր հարցեր: Հարցատոմսի հարցերի պատասխանների նախապատրաստման համար մասնակցին հատկացվում է տասնհինգ րոպե ժամանակ: Յուրաքանչյուր հարցատոմս ընդգրկում է չորս հարց հետևյալ բնագավառներից` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ինչպես նաև սնանկության գործով կառավարիչ աշխատելու համար անհրաժեշտ այլ բնագավառներին (իրավաբանական և տնտեսագիտական) վերաբերող հարցեր: Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո ամփոփվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը: Ճշգրտող հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում: Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար: Հանձնաժողովը որակավորման ստուգման հարցազրույցի փուլի արդյունքներն ամփոփում է դռնփակ:».

10) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` արդյունքների մասին տեղեկացվելուց հետո 10 օրվա ընթացքում: Վերադասության կարգով բողոք ներկայացնելու դեպքում բողոքը քննության է առնում լիազոր մարմնի ղեկավարը` գրավոր բողոքը լիազոր մարմնի աշխատակազմ մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` որակավորման ստուգման արդյունքները անփոփոխ թողնելու կամ որակավորման ստուգման արդյունքները փոփոխելու և մասնակցին` որակավորման ստուգումն անցած համարելու մասին: Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2015
N 122-Ն
Որոշում