040.1019.260914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 1019-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հատկացնել 66,800.0 հազ. դրամ, որից ինն ամսում` 9,900.0 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
1) «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով` 39,600.0 հազ. դրամ, որից ինն ամսում` 9,900.0 հազ. դրամ.
2) «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 7,200.0 հազ. դրամ.
3) «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 20,000.0 հազ. դրամ:
i
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի և գրասենյակային նյութերի համար հատկացված գումարներով գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգով:
i
3.1 Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 1-ին կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին համակարգչային տեխնիկայի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:
(3.1-ին կետը լրաց. 06.11.14 թիվ 1255-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2014 թվականի սեպտեմբերի 4-ի
N 1019-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Կոդը |Անվանումը |Գնման|Չափի|Միավորի |Քա- |Գումարը |
| | |ձևը |միա-|գինը |նակը|(հազ. |
| | | |վորը| | | դրամ) |
|___________________________________|_____|____|________|____|________|
|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 | | | | |27,200.0|
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | | | | | |
|___________________________________|_____|____|________|____|________|
|01. ՀՀ կառավարության պահուստային | | | | |27,200.0|
|ֆոնդ | | | | | |
|___________________________________|_____|____|________|____|________|
|ՀՀ քննչական կոմիտե | | | | |27,200.0|
|___________________________________|_____|____|________|____|________|
| |Ապրանքներ | | | | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30197631/1 |թուղթ` օֆսեթային, A4 |ԲԸԱՀ |տուփ|2500.0 |2300|5,750.0 |
| | | |(500| | | |
| | | |հատ)| | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30234640/1 |ֆլեշ հիշողություններ |ԲԸԱՀ |հատ |5900.0 |10 |59.0 |
| |16 GB | | | | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30197232/1 |թղթապանակ, արագակար, |ԲԸԱՀ |հատ |100.0 |1010|101.0 |
| |թղթյա | | | | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30197231/1 |թղթապանակ, պոլիմերային|ԲԸԱՀ |հատ |10.0 |3000|30.0 |
| |թաղանթ, ֆայլ | | | | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30197234/1 |թղթապանակ` կոշտ կազմով|ԲԸԱՀ |հատ |700.0 |1800|1,260.0 |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30213300/1 |սեղանի համակարգիչ |ԲԸԱՀ |լրա-|300000.0|58 |17,400.0|
| | | |կազմ| | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30239160/300|տպիչ (պատճենահանման |ԲԸԱՀ |հատ |118180.0|22 |2600.0 |
| |մեքենա) սկաներ | | | | | |
| |(բազմաֆունկցիոնալ, | | | | | |
| |լազերային) | | | | | |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 06.11.14 թիվ 1255-Ն որոշում)
---------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում