050.0203.280814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2014 թվականի թիվ 203-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների միացման գործընթացը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ մասը, ինչպես նաև 132-րդ և 157-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ը հաստատելու մասին» թիվ 191-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/12) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3/12-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի (այսուհետ` Կանոնակարգ 3/01) գլուխ 1-ով սահմանված կարգով:»,
i
2) Կանոնակարգ 3/12-ի 8-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում ««Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ի (այսուհետ` Կանոնակարգ 3/01) Հավելված 9-ով» բառերը փոխարինել «Կանոնակարգ 3/01-ի Հավելված 39-ով» բառերով,
3) Կանոնակարգ 3/12-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետում`
ա. «Հավելված 3-ով» բառերը փոխարինել «Հավելված 17-ով» բառերով,
բ. «2.1» թիվը փոխարինել «3.1» թվով, իսկ «2.3» թիվը «3.3» թվով,
4) Կանոնակարգ 3/12-ի 12-րդ կետի`
i
ա. 3-րդ ենթակետում «Կանոնակարգ 3/01-ի» բառերը փոխարինել ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի» բառերով,
բ. 4-րդ ենթակետում «Հավելված 3-ով» բառերը փոխարինել «Հավելված 17-ով» բառերով,
գ. 4-րդ ենթակետում «2.1» թիվը փոխարինել «3.1» թվով, իսկ «2.3» թիվը «3.3» թվով,
i
5) Կանոնակարգ 3/12-ի 23-րդ կետի 8-րդ ենթակետում «Կանոնակարգ 3/01-ի» բառերը փոխարինել ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ