Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ...

050.0284.210114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        01            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

10 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 284-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Նպատակ ունենալով մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների միասնական ձևերի և դրանց ներկայացման կարգի սահմանման միջոցով ապահովել դրանց ներկայացման ընթացակարգի պարզություն, ինչպես նաև դիմումների լրացման ուղեցույցների միջոցով խուսափել դիմումների երկիմաստ բովանդակություններից,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 55-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 6-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկությունների ստացման, կենսաթոշակի տեսակի ընտրության, մասնակցի միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցները օտարերկրյա կենսաթոշակային համակարգին միանվագ վճար կատարելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի ստացման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին»:

2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը` համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է)»:

3. Որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07 հաստատելու մասին»:

i

2) Կանոնակարգի Հավելված 1-ը, Հավելված 2-ը, Հավելված 3-ը, Հավելված 4-ը, Հավելված 5-ը, Հավելված 6-ը, Հավելված 7-ը, Հավելված 8-ը, Հավելված 9-ը, Հավելված 10-ը, Հավելված 11-ը և Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն սույն որոշման համապատասխանաբար հավելված 1-ի, հավելված 2-ի, հավելված 3-ի, հավելված 4-ի, հավելված 5-ի, հավելված 6-ի, հավելված 7-ի, հավելված 8-ի, հավելված 9-ի, հավելված 10-ի, հավելված 11-ի և հավելված 12-ի (կցվում են):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 284-Ն որոշմամբ

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

._____________________________________________________________________.

|   ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԸՆՏՐԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ   |

|_____________________________________________________________________|

|                 Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                      |

|1. հանրային ծառայությունների |2. անուն       |3. ազգանուն            |

|համարանիշ կամ հանրային       |               |                       |

|ծառայությունների համարանիշ   |               |                       |

|չստանալու վերաբերյալ         |               |                       |

|տեղեկանքի համար              |               |                       |

|_____________________________|_______________|_______________________|

|                             |               |                       |

|4. ծննդյան ամսաթիվ|5. սեռ|6. անձը հաստատող|7. անձը հաստատող փաստաթղթի|

|                  |      |փաստաթղթի տեսակ |նույնականացման համար      |

|__________________|______|________________|__________________________|

|                  |      |                |                          |

|__________________|__________________________________________________|

|8. քաղաքացիություն|9. կենսական շահերի|10. անհատ        |11. ՀՎՀՀ     |

|                  |կենտրոն           |ձեռնարկատիրոջ    |             |

|                  |                  |հաշվառման համար  |             |

|__________________|__________________|_________________|_____________|

|          Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ               |

|12. ստացման եղանակ           |13. լեզու                              |

|   |12.1. փոստով| |12.2. էլեկտրոնային| |13.1.| |13.2.| |13.3.        |

|   |            | |      փոստով      | |հայե-| |ռու- | |անգլերեն     |

|   |            | |                  | |րեն  | |սերեն| |             |

|               Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ                     |

|14. փոստային|15. երկիր|16.վարչատարածքային|17. համայնք|18. բնակավայր, |

|ինդեքս      |         |միավոր            |(վարչական  |փողոց, տուն    |

|            |         |                  |շրջան)     |(շենք),        |

|            |         |                  |           |բնակարան       |

|____________|_________|__________________|___________|_______________|

|            |         |                  |           |               |

|_________________________________________|___________|_______________|

|19. հեռախոսի համար                       |20. բջջային|21. էլեկ-      |

|                                         |հեռախոսի   |տրոնային       |

|                                         |համար      |փոստի հասցե    |

|Դ. ԸՆՏՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ     |

|_____________________________________________________________________|

|22. ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և  ֆոնդ                   |

|_____________________________________________________________________|

|կառավարչի անվանում                                                   |

| |ֆոնդի անվանում                                                     |

|_|___________________________________________________________________|

|        |23. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր                              |

|_____________________________________________________________________|

|ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ |

|ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:                                             |

|ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ  |

|ԻՆՁ ՈՒՂԱՐԿՎԻ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՆՇՎԱԾ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎ ՀԱՍՑԵՈՎ, ԵՎ |

|ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ, ԻՆՉՊԵՍ|

|ՆԱԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՍ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:                         |

|ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ  |

|ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ:          |

|ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ |

|ՀԵՏ:                                                                 |

|Մասնակցի/ լիազորված անձի ստորագրություն ___________________________  |

|_____________________________________________________________________|

|ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԻՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՉԻ        |

|ԳՈՎԱԶԴՈՒՄ ՈՐԵՎԷ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ          |

|ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԻ      |

|ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ|

|ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ:                                        |

|ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐԱԾ          |

|ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:                          |

|ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՒՄ Է ՎՃԱՐ` ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՇՎԻ        |

|ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ:                                          |

|24. ամսաթիվ|25. մասնակցի ստորագրություն|26. լիազորված|27. լիազորված  |

|           |                           |անձի անուն,  |անձի           |

|           |                           |ազգանուն     |ստորագրություն |

|___________|___________________________|_____________|_______________|

|           |                           |             |               |

|_____________________________________________________________________|

|Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից        |

._____________________________________________________________________.

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 284-Ն որոշմամբ

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմումի

լրացման ուղեցույց

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

5. «5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` իգական` Ի, արական` Ա,

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

8. «8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

9. «9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հաշվառման համարը,

11. «11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,

12. «12. ստացման եղանակ» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը),

13. «13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

14. «14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,

15. «15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

16. «16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),

17. «17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

18. «18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

19. «19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

20. «20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

21. «21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

22. «22. ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և ֆոնդ» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում որևէ կենսաթոշակային ֆոնդի օգտին: Այն դեպքում, երբ V-աձև նշումով ընտրություն է կատարվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի օգտին, ապա համարվում է ընտրված այդ կառավարչի կողմից առաջարկվող պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդը:

23. «23. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 22-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,

24. «Հավաստում եմ, որ տեղեկացված եմ պարտադիր կուտակային վճարներ կատարելու իմ պարտավորության մասին: Համաձայն եմ, որ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվությունն ինձ ուղարկվի սույն դիմումում նշված նախընտրելի միջոցով և հասցեով, և պարտավորվում եմ մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնել դրանց, ինչպես նաև անհատական տվյալներիս փոփոխության մասին: Հավաստում եմ, որ սույն դիմումում ֆոնդի ընտրությունը կատարել եմ սթափ մտքով, առանց որևէ մոլորության կամ հարկադրանքի ազդեցության: Համաձայն եմ ընտրված կառավարչի կառավարման վճարների և ֆոնդի կանոնների հետ: Մասնակցի/ լիազորված անձի ստորագրություն ______ «վանդակում պարտադիր դրվում է մասնակցի կամ իր լիազորված անձի ստորագրությունը:

25. «24. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

26. «25. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

27. «26. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

28. «27. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 284-Ն որոշմամբ

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

._____________________________________________________________________.

|    ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ          |

|_____________________________________________________________________|

|                 Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                      |

|_____________________________________________________________________|

|1. հանրային ծառայությունների     |2. անուն  |3. ազգանուն             |

|համարանիշ կամ հանրային           |          |                        |

|ծառայությունների համարանիշ       |          |                        |

|չստանալու վերաբերյալ տեղեկանքի   |          |                        |

|համար                            |          |                        |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|4. ծննդյան|5. սեռ|6. անձը հաստատող|7. անձը հաստատող փաստաթղթի        |

|ամսաթիվ   |      |փաստաթղթի տեսակ |նույնականացման համար              |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|8.քաղաքա- |9. կենսական   |10. անհատ ձեռնարկատիրոջ     |11. ՀՎՀՀ      |

|ցիություն |շահերի կենտրոն|հաշվառման համար             |              |

|__________|______________|____________________________|______________|

|          |              |                            |              |

|_____________________________________________________________________|

|          Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ               |

|_____________________________________________________________________|

|12. ստացման եղանակ           |13. լեզու                              |

|_____________________________________________________________________|

|   |12.1. փոստով| |12.2. էլեկտրոնային| |13.1.| |13.2.| |13.3.        |

|   |            | |      փոստով      | |հայե-| |ռու- | |անգլերեն     |

|   |            | |                  | |րեն  | |սերեն| |             |

|_____________________________________________________________________|

|               Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ                     |

|_____________________________________________________________________|

|14. փոստային|15. երկիր|16.վարչատարածքային|17. համայնք|18. բնակավայր, |

|ինդեքս      |         |միավոր            |(վարչական  |փողոց, տուն    |

|            |         |                  |շրջան)     |(շենք),        |

|            |         |                  |           |բնակարան       |

|____________|_________|__________________|___________|_______________|

|            |         |                  |           |               |

|_________________________________________|___________|_______________|

|19. հեռախոսի համար                       |20. բջջային|21. էլեկ-      |

|                                         |հեռախոսի   |տրոնային       |

|                                         |համար      |փոստի հասցե    |

|_________________________________________|___________|_______________|

|                                         |           |               |

|_____________________________________________________________________|

|                     Դ. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|22. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը,|23. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը,|

|որի փայերը մասնակիցը ցանկանում է  |որի փայերը մասնակիցը ցանկանում է  |

|մարել                             |ձեռք բերել                        |

|_____________________________________________________________________|

| |                       կառավարչի անվանում Ա                        |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 1                            |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 2                            |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 3                            |

|_____________________________________________________________________|

|                         կառավարչի անվանում Բ                        |

|_____________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 4                            |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 5                            |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 6                            |

|_____________________________________________________________________|

|  |24. պարտադիր         |        |25. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի  |

|  |կենսաթոշակային ֆոնդի |        |գաղտնագրված ծածկագիր, որի փայերը   |

|  |գաղտնագրված ծածկագիր,|        |մասնակիցը ցանկանում է ձեռք բերել   |

|  |որի փայերը մասնակիցը |        |փոխանակման արդյունքում             |

|  |ցանկանում է մարել    |        |                                   |

|  |փոխանակման           |        |                                   |

|  |արդյունքում          |        |                                   |

|_____________________________________________________________________|

|26. փոխանակվող փայերի քանակը                                         |

|_____________________________________________________________________|

|  |26.1. բոլոր փայերը   |        |26.2. փայերի քանակը (թվերով), որը  |

|  |                     |        |մասնակիցը ցանկանում է մարել        |

|  |                     |        |փոխանակման արդյունքում             |

|_____________________________________________________________________|

|ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԳԱՆՁՎՈՂ ... ՏՈԿՈՍ ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԵՏ, ՈՐԸ ԴԻՄՈՒՄԸ          |

|ԼՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՈՒՄ Է ... ՀՀ ԴՐԱՄ:                      |

|ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ |

|ՀԵՏ:                                                                 |

|ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ԱՌԱՆՑ |

|ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ:*                      |

|Մասնակցի/լիազորված անձի ստորագրություն __________________________    |

|_____________________________________________________________________|

|ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԻՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՉԻ        |

|ԳՈՎԱԶԴՈՒՄ ՈՐԵՎԷ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ          |

|ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԻ      |

|ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ|

|ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ:                                        |

|ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐԱԾ          |

|ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:                          |

|ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՒՄ Է ՎՃԱՐ` ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՇՎԻ        |

|ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ:                                          |

|_____________________________________________________________________|

|27. ամսաթիվ  |28.  մասնակցի |29. լիազորված անձի|30.  լիազորված       |

|             |ստորագրություն|անուն, ազգանուն   |անձի ստորագրություն  |

|_____________|______________|__________________|_____________________|

|_____________________________________________________________________|

|Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից        |

._____________________________________________________________________.

___________________________________

* Հաշվի օպերատորին և նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել որևէ կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, խորհուրդ տալ կամ որևէ այլ կերպ ուղղորդել ձեզ ընտրելու որևէ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ կենսաթոշակային ֆոնդ (Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հավելված 4

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 284-Ն որոշմամբ

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմումի լրացման

ուղեցույց

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

5. «5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` իգական` Ի, արական` Ա,

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

8. «8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

9. «9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հաշվառման համարը,

11. «11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,

12. «12. ստացման եղանակ» դաշտում Օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը): Ընդ որում, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ թղթային տարբերակով ուղարկվում է մասնակցին 14-ից 18-րդ կետերում նշված հասցեով կամ հասցե չնշելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, իսկ երկրորդ և հետագա անգամները` սույն կետում ընտրված եղանակով, ընդ որում, մասնակցի ցանկության դեպքում տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար մասնակցից կարող է գանձվել վճար,

13. «13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» վանդակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

14. «14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,

15. «15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

16. «16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը), որտեղ բնակվում է մասնակիցը,

17. «17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

18. «18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

19. «19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

20. «20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

21. «21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

22. «22. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի օգտին, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),

23. «23. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի օգտին, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),

24. «24. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 22-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից մարման նպատակով նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,

25. «25. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 23-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից ձեռք բերման նպատակով նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,

26. «26. փոխանակվող փայերի քանակը» դաշտում պարտադիր նշվում է կենսաթոշակային ֆոնդի այն փայերի քանակը, որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում, ընդ որում, «26.1. բոլոր փայերը» վանդակում ձախից կատարվում է V-աձև նշում, եթե մասնակիցը ցանկանում է փոխանակել իրեն պատկանող բոլոր ֆոնդի փայերը փոխանակման արդյունքում կամ «26.1. փայերի քանակը, որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» վանդակում նշվում է կենսաթոշակային ֆոնդի այն փայերի քանակը (թվերով), որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում,

27. «Համաձայն եմ գանձվող ... տոկոս մարման վճարի հետ, որը դիմումը լրացնելու պահի դրությամբ կազմում է ... հհ դրամ: համաձայն եմ ընտրված կառավարչի կառավարման վճարների և ֆոնդի կանոնների հետ: Հավաստում եմ, որ սույն դիմումում ֆոնդի ընտրությունը կատարել եմ առանց որևէ մոլորության կամ հարկադրանքի ազդեցության: Մասնակցի/ լիազորված անձի ստորագրություն ___________________________» վանդակում, 22-26 վանդակները լրացնելիս, համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում է սույն դիմումը լրացնելու պահի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում) փայերի մարման վճարը արտահայտված ՀՀ դրամով և մարվող փայերի արժեքի նկատմամբ տոկոսներով: Սույն վանդակում պարտադիր դրվում է մասնակցի կամ իր լիազորված անձի ստորագրությունը:

28. «27. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

29. «28. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

30. «29. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

31. «30. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:

Հավելված 5

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 284-Ն որոշմամբ

Հավելված 5

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

._____________________________________________________________________.

|  ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ   |

|                 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ                     |

|_____________________________________________________________________|

|                  Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                     |

|_____________________________________________________________________|

|1. հանրային ծառայությունների |2. անուն       |3. ազգանուն            |

|համարանիշ կամ հանրային       |               |                       |

|ծառայությունների համարանիշ   |               |                       |

|չստանալու վերաբերյալ         |               |                       |

|տեղեկանքի համար              |               |                       |

|_____________________________|_______________|_______________________|

|                             |               |                       |

|_____________________________________________________________________|

|4. ծննդյան ամսաթիվ|5. սեռ|6. անձը հաստատող|7. անձը հաստատող փաստաթղթի|

|                  |      |փաստաթղթի տեսակ |նույնականացման համար      |

|__________________|______|________________|__________________________|

|                  |      |                |                          |

|__________________|__________________________________________________|

|8. քաղաքացիություն|9. կենսական շահերի|10. անհատ        |11. ՀՎՀՀ     |

|                  |կենտրոն           |ձեռնարկատիրոջ    |             |

|                  |                  |հաշվառման համար  |             |

|__________________|__________________|_________________|_____________|

|                  |                  |                 |             |

|_____________________________________________________________________|

|             Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ            |

|_____________________________________________________________________|

|12. ստացման եղանակ           |13. լեզու                              |

|_____________________________________________________________________|

|   |12.1. փոստով| |12.2. էլեկտրոնային| |13.1.| |13.2.| |13.3.        |

|   |            | |փոստով            | |հայե-| |ռու- | |անգլերեն     |

|   |            | |                  | |րեն  | |սերեն| |             |

|_____________________________________________________________________|

|                 Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ                   |

|_____________________________________________________________________|

|14. փոստային|15. երկիր|16.վարչատարածքային|17. համայնք|18. բնակավայր, |

|ինդեքս      |         |միավոր            |(վարչական  |փողոց, տուն    |

|            |         |                  |շրջան)     |(շենք),        |

|            |         |                  |           |բնակարան       |

|____________|_________|__________________|___________|_______________|

|            |         |                  |           |               |

|_________________________________________|___________|_______________|

|19. հեռախոսի համար                       |20. բջջային|21. էլեկտրո-   |

|                                         |հեռախոսի   |նային փոստի    |

|                                         |համար      |հասցե          |

|_________________________________________|___________|_______________|

|                                         |           |               |

|_____________________________________________________________________|

|ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ   |

|ԱՌԿԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԵՐԻ) ՓԱՅԵՐԻ, ԴՐԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ |

|ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԱՄՍԱԿԱՆ     |

|ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ:         |

|_____________________________________________________________________|

|ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԻՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՉԻ        |

|ԳՈՎԱԶԴՈՒՄ ՈՐԵՎԷ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ          |

|ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԻ      |

|ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ|

|ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ:  ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ |

|ԿՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:    |

|ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՒՄ Է ՎՃԱՐ` ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՇՎԻ        |

|ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ:                                          |

|_____________________________________________________________________|

|22. ամսաթիվ |23. մասնակցի       |24. լիազորված անձի  |25. լիազորված  |

|            |ստորագրություն     |անուն, ազգանուն     |անձի           |

|            |                   |                    |ստորագրություն |

|____________|___________________|____________________|_______________|

|            |                   |                    |               |

|_____________________________________________________________________|

|Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից        |

._____________________________________________________________________.

Հավելված 6

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 284-Ն որոշմամբ

Հավելված 6

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի

Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ

տեղեկություններ ստանալու դիմումի լրացման ուղեցույց

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

5. «5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` իգական` Ի, արական` Ա,

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

8. «8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

9. «9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական հաշվառման համարը,

11. «11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,

12. «12. ստացման եղանակ» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը),

13. «13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

14. «14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,

15. «15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

16. «16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),

17. «17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

18. «18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

19. «19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

20. «20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

21. «21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

22. «22. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

23. «23. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

24. «24. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

25. «25. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.12.2013
N 284-Ն
Որոշում