320.0112.260713
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 07 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32013287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
2 հուլիսի 2013 թվականի N 112-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի N 53-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հավելվածի 7-րդ կետից հանել «Գլխավոր վարչության Բարձրագույն որակավորման հանձնաժողովին (այսուհետ` ԲՈՀ`) և» բառերը.
2) Հավելվածի 8-րդ կետից հանել «ԲՈՀ նախագահին, «բառերը.
i
3) Հավելվածի 11-րդ կետում «ԲՈՀ նախագահի» բառերը փոխարինել «ԹԲՓՀ նախագահի» բառերով.
i
4) Հավելվածի 14-րդ կետում «ԲՈՀ-ը» բառը փոխարինել «Գլխավոր վարչությունը» բառերով.
5) Հավելվածի 15-րդ կետում.
i
ա. «ԲՈՀ-ում» բառը փոխարինել «Գլխավոր վարչությունում» բառերով.
բ. «ԲՈՀ» բառը փոխարինել «Գլխավոր վարչության» բառերով.
i
6) Հավելվածի 24-րդ կետում «ԲՈՀ» բառը փոխարինել «Գլխավոր վարչության» բառերով.
i
7) Հավելվածի 26-րդ կետում «ԲՈՀ» բառը փոխարինել «Գլխավոր վարչություն» բառերով.
i
8) Հավելվածի 27-րդ կետում «ԲՈՀ-ը» բառը փոխարինել «Գլխավոր վարչությանը» բառերով.
9) Հավելվածի 34-րդ կետում «ԲՈՀ նախագահի և/կամ» բառերը հանել:
i
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: