(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0230.190499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 ապրիլի 1999 թվական թիվ 230
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ (ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ) ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածին, «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 103 հոդվածի 2-րդ կետին ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 2-րդ կետին և 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.01.01 թիվ 3, 10.02.05 թիվ 100-Ն որոշումներ)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգը (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը հաստատելու մասին» N 354 որոշումը:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
ապրիլի 19-ի N 230 որոշմամբ
ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ (ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ) ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ
i
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներից ու տրանսպորտային միջոցներից օրենքով սահմանված դեպքերում և չափով գանձվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) ու բնապահպանական վճարի վճարման կարգը:
(1-ին կետը փոփ. 08.01.01 թիվ 3, 10.02.05 թիվ 100-Ն որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ֆիզիկական անձանցից ու կազմակերպություններից (այսուհետ` ներմուծող) ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ու տրանսպորտային միջոցների ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի:
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին:
(2-րդ կետը փոփ. 08.01.01 թիվ 3, 10.02.05 թիվ 100-Ն որոշումներ)
3. Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի հաշվարկման ու գանձման համար մաքսային մարմինները հիմք են ընդունում ներմուծողների կողմից մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացված մաքսային հայտարարագիրն ու ապրանքների մաքսային արժեքը, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
i
4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսատուրքը (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարները) և բնապահպանական վճարը վճարվում են ներմուծողի ընտրությամբ`
ա) մինչև ապրանքների ներմուծումը (կանխավճարի ձևով).
բ) ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու պահից 10 օրվա ընթացքում:
(4-րդ կետը խմբ. 08.01.01 թիվ 3 որոշում)
i
5. Այլ մաքսային ռեժիմներով նախկինում ներմուծված ապրանքները «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վերահայտարարագրելու դեպքում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարների գումարները վճարվում են վերահայտարարագրման օրվանից 10 օրվա ընթացքում, վերահայտարարագրման օրվա դրությամբ գործող դրույքաչափերով: Ընդ որում, ներմուծվող ապրանքներից և տրանսպորտային միջոցներից գանձվող բնապահպանական վճարը, անկախ ներմուծումից հետո այդ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի փոփոխություններից, հաշվարկվում և գանձվում է մաքսային սահմանով յուրաքանչյուր մուտքի համար` մեկ անգամ:
(5-րդ կետը փոփ. 08.01.01 թիվ 3, 10.02.05 թիվ 100-Ն որոշումներ)
i
6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարումը սույն կարգով սահմանված վճարման ժամկետից ուշացվելու դեպքում ներմուծողից գանձվում է տույժ` «Հայաստաին Հանրապետության մաքսային օրենսգրքով», «Հարկերի մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չափերով և կարգերով:
(6-րդ կետը փոփ. 08.01.01 թիվ 3 որոշում)
7. Մաքսային վճարների գումարների վճարումը հավաստվում է`
i
1) հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին ներկայացվող թղթային վճարման հանձնարարականի օրինակի ներկայացմամբ, որը պարունակում է բանկի կողմից վճարումը կատարված լինելու մասին նշում, կամ`
2) մաքսային մարմինների կողմից շահագործվող հայտարարագրման ավտոմատացված համակարգին առևտրային բանկերի կողմից ուղարկված` մաքսային վճարները կատարված լինելու մասին նշումով էլեկտրոնային հաղորդագրությամբ: Անձի կողմից մաքսային վճարումները կարող են կատարվել հեռահար սպասարկման համակարգերի կամ բանկային համակարգում կիրառվող այլ վճարային գործիքներով:
(7-րդ կետը լրաց. 08.01.01 թիվ 3, 12.05.11 թիվ 587-Ն որոշումներ)
8. Մաքսային վճարների հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում նաև մաքսային մարմիններում տվյալ պահին հաշվառված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված մաքսային այլ վճարների գերավճարները:
(8-րդ կետը լրաց. 08.01.01 թիվ 3 որոշում)