050.0197.150812
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 08 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2012 թվականի թիվ 197-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը և գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգը լրացնել 10.1, 10.2 և 10.3 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և նշանակմանը նախորդող 10 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ֆինանսական ոլորտում կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում):
10.2. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավար (աշխատակից) չեն կարող լինել այն անձինք, ովքեր`
1) ունեն դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար,
2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
3) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,
4) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,
5) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 10.1-րդ կետով սահմանված չափանիշներին:
10.3. Սույն կանոնակարգի 10.1 և 10.2 կետերով նախատեսված տեղեկությունները հավաստվում են «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» հայտարարագրով (այսուհետ` Հայտարարագիր)` համաձայն Հավելված 1.1-ի, որը ֆինանսական հաստատությանն է ներկայացվում ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակվելուց առաջ: Հայտարարագիր ներկայացնելու պահանջը չի տարածվում բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վրա:»:
2. Հաստատել Հավելված 1.1-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի
խորհրդի
2012 թվականի հուլիսի 24-ի
թիվ 197-Ն որոշմամբ
Հավելված 1.1
ՀՀ կենտրոնական բանկի
խորհրդի
2008 թվականի սեպտեմբերի 9-ի
թիվ 269-Ն որոշման
Հավելված 1-ի
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ
._________________________________________________________________________.
| 1. Անձնական տվյալներ |
|_________________________________________________________________________|
| 1.1. Անունը, ազգանունը, հայրանունը |
| ___________________________________________ |
| |
| 1.2 Սեռը ______________ 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
| _______________________ |
| (օր/ամիս/տարի) |
| 1.4. Ծննդավայրը _________________________________________________ |
| |
| 1.5. Քաղաքացիությունը ___________________________________________ |
| |
| 1.6. Անձնագրի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված |
| _____________________ |
| |
| Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում) ___________________ |
| |
| 1.7. Բնակության վայրը ___________________________________________ |
| |
| 1.8. Հեռախոսահամար ____________________ |
| |
| 1.9. Էլեկտրոնային փոստի հասցե _______________________ |
| |
| 1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու |
|ժամանակաշրջանը, ինչպես նաև նախկինում Ձեր ունեցած մյուս անձնագրերի սերիան|
|և համարը |
| |
| Անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________ |
| |
| Կրելու ժամանակաշրջանը _______________ |
| (օր/ամիս/տարի) |
| |
| Անձնագրի սերիան և համարը ______________ |
| |
|_________________________________________________________________________|
| 2. Պաշտոնը |
|_________________________________________________________________________|
| 2.1. Եթե ֆինանսական հաստատությունում զբաղեցնում եք այլ պաշտոն, ապա |
|նշեք այդ պաշտոնի անվանումը _________________ |
| |
|_________________________________________________________________________|
| 3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի |
|ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն |
|պահանջների վերաբերյալ» կանոնակարգի 10.1 և 10.2 կետերով նշված հիմքերի |
|մասին. |
| Մեկնաբանությունների համար կարող եք օգտագործել լրացուցիչ թերթեր |
|_________________________________________________________________________|
| 3.1. Արդյո՞ք Դուք կատարել եք դիտավորյալ Այո| | Ոչ| | |
|հանցագործություն, որի համար դատվածությունը սահմանված .__. .__. |
|կարգով մարված կամ հանված չէ «Այո» պատասխանի դեպքում |
|ներկայացնել մանրամասները |
|_________________________________________________________________________|
| |
| |
|_________________________________________________________________________|
| 3.2. Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք Այո| | Ոչ| | |
|ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, .__. .__. |
|տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու |
|իրավունքից |
| «Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները |
|_________________________________________________________________________|
| |
| |
|_________________________________________________________________________|
| 3.3. Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք Այո| | Ոչ| | |
|չմարված (չներված) պարտավորություններ .__. .__. |
| «Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները |
|_________________________________________________________________________|
| |
| |
|_________________________________________________________________________|
| 3.4. Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների Այո| | Ոչ| | |
|իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված .__. .__. |
|եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ |
| «Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները |
|_________________________________________________________________________|
| |
| |
|_________________________________________________________________________|
| 3.5. Կրթություն |
| Այս կետը լրացնելու փոխարեն ղեկավարը (աշխատակիցը) կարող է ներկայացնել |
|իր ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է |
|ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը |
|_________________________________________________________________________|
|3.5.1 ՈՒսումնական | | Գտնվելու վայրը | |Հաճախումների | | Գիտական |
|հաստատության անվանումը | | | |ժամանակաշրջանը | | աստիճան |
| | | | |(---- թ-ից | | |
| | | | |մինչև ----թ.) | | |
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_________________________________________________________________________|
| 3.6. Աշխատանքային գործունեությունը` վերջին 10 տարվա ընթացքում |
|_________________________________________________________________________|
|Կազմակերպության անվանումը, | Աշխատանքի ընդունման և | Պաշտոնը |
|գտնվելու վայրը, հեռախոսը, | ազատման ժամկետները | |
|____________________________|___________________________|________________|
|____________________________|___________________________|________________|
|____________________________|___________________________|________________|
| |___________________________| |
|____________________________|___________________________|________________|
|____________________________|___________________________|________________|
|____________________________|___________________________|________________|
|_________________________________________________________________________|
| 3.7. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն. |
| |
| |
|_________________________________________________________________________|
| 4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը|
|արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի կամ |
|տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, |
|վարչական և կարգապահական պատասխանատվության: |
| Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե |
|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին: |
._________________________________________________________________________.
Ստորագրություն ________________ Ամսաթիվ _______________________
օր/ամիս/տարի