110.0236.170512
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 05 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 ապրիլի 2012 թվականի թիվ 236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1047-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. մայիսի 12-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և ուսումնամեթոդական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ստեղծվող ոլորտային հանձնաժողովների կազմը ըստ մասնագիտական խմբերի հաստատելու մասին» N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1047-Ն հրամանով հաստատված միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության պետական կրթական չափորոշչի փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին գլխի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության համապատասխան հիմնական կրթական ծրագիրն ավարտած, պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում են հետևյալ որակավորումները.
ա. ֆիզկուլտուրայի ուսուցիչ
բ. մարզիչ:»:
2) 2-րդ գլխի 7-րդ կետը լրացնել «4) մարզիչներ:» նոր ենթակետով:
i
3) 6-րդ գլխի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության` շնորհվող որակավորումներին համապատասխան հիմնական կրթական ծրագիրն իրականացվում է ըստ աղյուսակ 3-ա-ում և աղյուսակ 3-բ-ում բերված օրինակելի ուսումնական պլանի:»:
i
4) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-017 մոդուլի «Մոդուլի անվանումը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մոդուլի անվանումը «Ընտրած մարզաձևում մարզադահլիճի կահավորումը, հիգիենիկ պահանջները և մանկավարժական կատարելագործումը»; «Մարզիչ» որակավորման համար` «Ընտրած մարզաձևում մարզադահլիճի կահավորումը եվ հիգիենիկ պահանջները»:
5) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-017 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 20 ժամ» բառերով:
6) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-018 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 66 ժամ» բառերով:
7) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-019 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 64 ժամ» բառերով:
8) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-020 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 36 ժամ» բառերով:
9) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-021 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 64 ժամ» բառերով:
10) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-022 մոդուլի «Մոդուլի անվանումը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մոդուլի անվանումը «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները և մանկավարժական կատարելագործումը»; «Մարզիչ» որակավորման համար` «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները»:
11) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-022 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 56 ժամ» բառերով:
12) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-040 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «54 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 26 ժամ» բառերով:
13) Աղյուսակ 2-ը լրացնել հետևյալ նոր մոդուլներով.
._____________________________________________________________________.
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐԶՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|1. |Մոդուլի դասիչը |ՖՈՒՄ-5-11-041 |
|___|_______________|_________________________________________________|
|2. |Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակը ուսանողին սպորտի տեսության, նրա |
| | |կառուցվածքի, սոցիալական ֆունկցիաների, ինչպես նաև |
| | |սպորտային մրցումների էության և մրցակցային |
| | |գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ |
| | |որոշակի տեսական գիտելիքներ տալն է: |
|___|_______________|_________________________________________________|
|3. |Մոդուլի |54 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|4. |Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է |
| |պահանջները |ուսումնասիրել ՖՈՒՄ-4-09-015 «Ֆիզիկական |
| | |դաստիարակության պարապմունքի ձևերը» և |
| | |ՖՈՒՄ-4-09-022 «Ընտրած մարզաձևում մրցակցային |
| | |գործունեության առանձնահատկությունները» մոդուլները|
|___|_______________|_________________________________________________|
|5. |Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է |
|___|_______________|_________________________________________________|
|6. |ՈՒսումնառության|Ներկայացնել սպորտի տեսության առարկան և հիմնական |
| |արդյունք 1 |հասկացությունները |
|___|_______________|_________________________________________________|
|7. |Կատարման |1) ճիշտ է բնութագրում սպորտի տեսության առարկան, |
| |չափանիշներ |կիրառման անհրաժեշտությունը, |
| | |2) ճիշտ է բացատրում սպորտի տեսության հիմնական |
| | |հասկացությունները, |
| | |3) ճիշտ է մեկնաբանում սպորտային շարժման, նրա |
| | |կազմակերպման էական կողմերը, սպորտի սոցիալական |
| | |գործառույթները: |
|___|_______________|_________________________________________________|
|8. |ՈՒսումնառության|Ներկայացնել սպորտային մրցումների համակարգը, |
| |արդյունք 2 |մարզիկների մրցակցական գործունեությունը |
|___|_______________|_________________________________________________|
|9. |Կատարման |1) ճիշտ է ներկայացնում սպորտային մրցումների |
| |չափանիշներ |համակարգը և դերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մրցումների արդյունքի |
| | |որոշման կարգը, |
| | |3) ճիշտ է նկարագրում մրցումների անցկացման |
| | |պայմանները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում մրցումների ձևերը, |
| | |5) ճիշտ է մեկնաբանում մրցակցական գործունեության |
| | |առանձնահատկությունները: |
|___|_______________|_________________________________________________|
|10.|ՈՒսումնառության|Ներկայացնել սպորտային մարզման համակարգը |
| |արդյունք 3 | |
|___|_______________|_________________________________________________|
|11.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում սպորտային մարզման նպատակը,|
| |չափանիշներ |խնդիրները, միջոցներն ու մեթոդները, |
| | |օրինաչափությունները, |
| | |2) մարզիկի ֆիզիկական պատրաստության վիճակը ճիշտ է |
| | |գնահատում, |
| | |3) ճիշտ է գնահատում մարզիկի շարժողական, ուժային |
| | |և արագային ընդունակությունները, |
| | |4) ճիշտ է կիրառում մարզիկի կոորդինացիոն |
| | |ընդունակությունների մշակման մեթոդիկան, |
| | |5) ճիշտ է կիրառում մարզման գործընթացի կառուցվածքի|
| | |տարրերը, |
| | |6) ճիշտ է ընտրում մարզման կառուցման մեթոդիկան, |
| | |7) ճիշտ է պլանավորում մարզման ընթացքը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԵՐՍՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|12.|Մոդուլի դասիչը |ՖՈՒՄ-5-11-042 |
|___|_______________|_________________________________________________|
|13.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողին անհրաժեշտ գիտելիքներ |
| | |տալ մերսման մասին, ձևավորել մերսման համապատասխան|
| | |ձևերը, մեթոդներն ու տեսակները ընտրելու և |
| | |կիրառելու կարողություն: Մոդուլը յուրացնելուց հետո|
| | |ուսանողը կարողանալու է հիմնավորել մարզական |
| | |մերսման դերը և ազդեցությունը օրգանիզմի վրա, |
| | |օգտագործել մերսման ֆիզիկական և տեխնիկական |
| | |միջոցները, կատարել ինքնամերսում: |
|___|_______________|_________________________________________________|
|14.|Մոդուլի |52 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|15.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է |
| |պահանջները |ուսումնասիրել ԱԱՕ-3-08-001 «Անվտանգություն և |
| | |առաջին օգնություն», ՖՈՒՄ-4-09-004 «Սիրտանոթային |
| | |և նյարդային համակարգի անատոմիական |
| | |առանձնահատկությունները» և ՖՈՒՄ-4-09-005 |
| | |«Ընդհանուր և մարզական հիգիենա» մոդուլները |
|___|_______________|_________________________________________________|
|16.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է |
|___|_______________|_________________________________________________|
|17.|ՈՒսումնառության|Ներկայացնել մերսման զարգացման պատմությունը, |
| |արդյունք 1 |տեսակները և մեթոդները |
|___|_______________|_________________________________________________|
|18.|Կատարման |1) ճիշտ է բացատրում մերսման նշանակությունը, |
| |չափանիշներ |անհրաժեշտությունը մարզիկների համար, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մերսման զարգացման փուլերը |
| | |և այդ բնագավառում գիտական նվաճումների կիրառումը,|
| | |3) ճիշտ է ներկայացնում մերսման տեսակները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում մերսման մեթոդները: |
|___|_______________|_________________________________________________|
|19.|ՈՒսումնառության|Ներկայացնել մերսման ազդեցությունը տարբեր |
| |արդյունք 2 |օրգան համակարգերի վրա, մերսման ցուցումներն ու |
| | |հակացուցումները |
|___|_______________|_________________________________________________|
|20.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում մերսման ազդեցությունը |
| |չափանիշներ |տարբեր օրգան-համակարգերի վրա, |
| | |2) ճիշտ է բացատրում մերսման գործընթացի |
| | |ցուցումները, |
| | |3) ճիշտ է բացատրում մերսման գործընթացի |
| | |հակացուցումները, |
| | |4) ըստ իրավիճակի ճիշտ է ընտրում կիրառվող |
| | |քսուքները և համանման միջոցները, |
| | |5) ճիշտ է ընտրում մերսման դիրքը, |
| | |6) ճիշտ է ընտրում ձեռքերի դիրքը և շարժումները: |
|___|_______________|_________________________________________________|
|21.|ՈՒսումնառության|Կատարել մերսման գործողություններ |
| |արդյունք 3 | |
|___|_______________|_________________________________________________|
|22.|Կատարման |1) մերսողի պարտականությունները ճիշտ է |
| |չափանիշներ |ներկայացնում, |
| | |2) ճիշտ է կատարում ինքնամերսում, |
| | |3) ճիշտ է կատարում մերսման գործողություններ, |
| | |4) ճիշտ է ներկայացնում մերսման իրականացման տեղին |
| | |ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները, |
| | |5) կազմում է անհրաժեշտ փաստաթղթեր |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|23.|Մոդուլի դասիչը |ՖՈՒՄ-5-11-043 |
|___|_______________|_________________________________________________|
|24.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մարզական|
| | |տերմինաբանության ճիշտ կիրառման ունակություններ: |
|___|_______________|_________________________________________________|
|25.|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|26.|Մուտքային |Այս մոդուլի յուրացման համար նախնական մասնագիտական|
| |պահանջները |գիտելիքներ պետք չեն: |
|___|_______________|_________________________________________________|
|27.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է |
|___|_______________|_________________________________________________|
|28.|ՈՒսումնառության|Ներկայացնել ՀՀ լեզվական քաղաքականության իրավական |
| |արդյունք 1 |նորմերի պահանջները |
|___|_______________|_________________________________________________|
|29.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում լեզվական քաղաքականության |
| |չափանիշներ |վերաբերյալ ՀՀ օրենքները և գերատեսչական նորմատիվ |
| | |ակտերը, |
| | |2) ճիշտ է մեկնաբանում իրավական ակտերի դրույթների |
| | |կիրառման կարևորությունը: |
|___|_______________|_________________________________________________|
|30.|ՈՒսումնառության|Կիրառել մարզական տերմինները |
| |արդյունք 2 | |
|___|_______________|_________________________________________________|
|31.| Կատարման |1) մարզական տերմինների նշանակությունը ճիշտ է |
| |չափանիշներ |բացատրում, |
| | |2) մարզական տերմիններն ըստ իրավիճակների ճիշտ է |
| | |կիրառում, |
| | |3) գրագետ կազմում է գրավոր մարզական տեքստեր: |
._____________________________________________________________________.
2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասն գիտական կրթության և իրավաբանական վարչություններին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին: