Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարարության հետ ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահ
_________________ Վ. Գաբրիելյան _________________ Գ. Խաչատրյան
13 փետրվարի 2012 թ. 3 փետրվարի 2012 թ.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ N 4
i
2011 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի առաջին մասի 2012 թվականի հունվարի 1-ից գործող խմբագրության համաձայն`
«Թղթային կամ էլեկտրոնային հարկային հաշվում պարտադիր նշվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված տվյալները.
2) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին տողով.
3) հարկային հաշվի սերիան ու համարը.
4) ԱԱՀ վճարողի հաշվառման համարը:
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում հարկային հաշվում առանձնացվում է նաև ակցիզային հարկի գումարը:»:
i
Հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարները կիրառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշմամբ` 2012 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1630-Ն որոշմամբ սահմանված է հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գինը: Այդ որոշման համաձայն 2011 թվականի ընթացքում ձեռք բերված և 2012 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի մեկը ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի մեկ էջի գինը 10 դրամ է:
Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 27-ը հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերում բացակայել է «ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը» տողը` օրենքով համապատասխան պահանջ սահմանված չլինելու հիմքով: 2011 թվականի դեկտեմբերի 27-ից հետո հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերը լրացվել են «ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը» տողով:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով` օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների հետ կապված հարկ վճարողների համար լրացուցիչ ծախսերի կատարման համար պայմաններ չստեղծելու նկատառումով, պաշտոնապես պարզաբանում եմ.
i
Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 27-ը հարկային մարմնից ձեռք բերված այն հարկային հաշիվների ձևերը, որոնցում բացակայում է «ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը» տողը, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման 2.3-րդ կետով սահմանված ժամկետը` մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ, կարող են օգտագործվել կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից` «հարկ վճարողի հաշվառման համարը» տողի վերջին (ձախից` աջ) վանդակից հետո լրացնելով «/» նշանը և «1» թվանշանը: