040.1039.020811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2011 թվականի N 1039-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1588-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ծառայություններ ընդերքի ուսումնասիրման, երկրաբանատնտեսագիտական գնահատման և շահագործման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) ընդերքի երկրաբանական ուսումնասիրման և երկրաբանատնտեսագիտական գնահատման բնագավառում պետության և ընդերքօգտագործողների շահերի հավասարակշռության ապահովումը,
բ) ընդերքի ռեսուրսային և տնտեսական ներուժի գնահատականների արժանահավատության ապահովումը:».
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննություն` համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատմամբ,
բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման և վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն` այդ պաշարների հաստատմամբ կամ վերահաստատմամբ,
գ) շահագործվող հանքավայրերում պաշարների շարժի հաշվառման նյութերի փորձաքննություն` համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ:».
4) 12-րդ կետի «ե», «զ» և «ժա» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
i
5) 15-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել:
i
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության կառուցվածքում ստեղծել նոր` օգտակար հանածոների պաշարների շարժի բաժին: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Օգտակար հանածոների պաշարների շարժի բաժին»:
i
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` վեցամսյա ժամկետում ապահովել հետևյալ իրավական ակտերի ընդունումը`
1) պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգը.
2) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի և (կամ) պաշարների հաստատման կանոնակարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ